...

21-րդ դարի Էրատո թագուհու արկածները դեռ երկար կհիշեն

21-րդ դարի Էրատո թագուհու արկածները դեռ երկար կհիշեն

Աննա Հակոբյանը շեյր է անում ամուսնու վերջին գրառումը և սրտիկում այն:

Փաստացի ինքը հիանում է ամուսնու կոչով և գտնում, որ քաղաքացիական պատերազմը ստեղծված իրավիճակում հիանալի լուծում է: Ինչո՞ւ ենք այն որակում հիանալի: Մի պարզ պատճառով՝ սրտիկելու էմոջի դնելու համար: Ֆեյսբուքում սրտիկում են շատ սիրելու կամ արտահայտած տեսակետը անվերապահ ընդունելու դեպքում: Քանի որ Աննա Հակոբյանը ամուսնու նկարը չի սրտիկել, մնում է երկրորդ տարբերակը:

Փոխանակ ամուսնուն հորդորի ելքեր փնտրել, երկխոսություն սկսել հասարակության առողջ ուժերի հետ, որոնք համոզված են իշխանության խաղաղ փոխանցման անխուսափելիության անհրաժեշտության մեջ, լրացուցիչ կրքեր է բորբոքում:

Ընդհանրապես պետք է արձանագրել. անկախ ներկա դիմակայության արդյունքից, վարչապետի կինը նրա պաշտոնավարման հենց սկզբից չափազանց մեծ դերակատարում ստանձնեց երկրի ղեկավարման գործում, որը իր հերթին շատ վատ անդրադարձավ Փաշինյանի կառավարման որակի վրա: Տեղյակներն ավելի շուտ էին արձանագրել այդ տխուր փաստը, պարզապես հիմա դա ակնհայտ դարձավ:

21-րդ դարի Էրատո թագուհու արկածները հայերը դեռ երկար կհիշեն:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1435 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ