...

Արկածախնդրության և ողջամտության մասին

Արկածախնդրությունը պետական քաղաքականության հիմքում դնելու օրիակները համաշխարհային պատմության մեջ բավականին շատ են ու մի հիմնական ընդհանրություն ունեն․ արդյունքները կործանարար են լինում։ Ընդ որում, արկածախնդրության երկո՛ւ տեսակ կա։ Առաջին՝ առանց հետևանքների մասին մտածելու դիմել վճռական քայլերի, և երկրորդ՝ ընդհանրապես ոչինչ չանել և հույս ունենալ, որ կամ վտանգները մեր կողքով կանցնեն, կամ ուրիշնե՛րը մեր փոխարեն կկանխեն դրանք։ 

1998-ի հեղաշրջումից հետո Հայաստանի պետական քաղաքականության հիմքում դրվել է արկածախնդրության այս երկրորդ տարբերակը։ Իշխանությունները համարել են, որ մեզ համար արցախյան խնդիր գոյություն չունի, մենք այդ հարցը լուծել ենք, Թուրքիայի միջամտությունը բացառված է, որովհետև Ռուսաստանը դա թույլ չի տա, Ադրբեջանի հարձակման դեպքում էլ նույն Ռուսաստանը կօգնի մեզ, որովհետև հայկական Արցախը նաև իրենց է պետք, հետևաբար՝ կարելի է այդ ուղղություններով ընդհանրապես ոչինչ չանել և ընդամենը ձևացնել, թե այդ հարցերը մեզ մտահոգում են։ Սա արկածախնդրություն էր, որովհետև պետության ապագան բախտախաղի սեղանին էր դրված։ Ամեն ինչ կախված էր նրանից՝ Ռուսաստանը մեզ կօգնի՞, թե ոչ։ 

2018-ին Հայաստանի պետական քաղաքականության հիմքում դրվեց արկածախնդրության առավել վտանգավոր տարբերակը, այսինքն՝ ակտիվ մոլեռանդությամբ գորդյան հանգույցը մի հարվածով կտրելու սևեռուն գաղափարը։ Փողոցից իշխանության եկած պատահական մեկն ինքն իրեն ներշնչել էր, որ սխալվելու իրավունք և վճռականություն ունի, այդ մասին նույնիսկ մի հոդված հրապարակեց, ու օրեր անց սկսվեց արցախյան երկրորդ պատերազմը՝ աղետալի հետևանքներով։

Երևի եկել է ժամանակը պարզելու, թե արդյո՞ք փուլային արկածախնդրության 23 տարիները բավական չեն մեկառմիշտ դրանից հրաժարվելու և պետական քաղաքականության հիմքում ողջամտությունն ու առողջ բանականությունը դնելու համար։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   29660 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ