...

Ձեզ հետ մատաղ ուտելու էլ չեն գնա

Ձեզ հետ մատաղ ուտելու էլ չեն գնա

«Մենք միայնակ ենք մասնակցելու։ Մենք գալիս ենք հաղթելու, իշխանություն վերցնելու, և Գագիկ Ծառուկյանը պետք է դառնա պետության ղեկավար»,- ասել է նա։ Ըստ նրա՝ Ծառուկյանն ունի բարձր հեղինակություն և՛ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում, և՛ Եվրոպայում, և՛ այլ երկրներում, և՛ Չինաստանում: Հայտարարության հեղինակը Միքայել Մելքումյանն է:

«ՉԻ». «Դարի հարսանիքից» հետո ճիշտը մենակ գնալն է, որովհետև դժվար թե գտնեք մեկին, որը կհամաձայնվի ձեզ հետ ճանապարհ անցնել: Դեռ երկու ամսից ավել ժամանակ կա, և որևէ մեկն ապահովագրված չէ, որ դուք որևէ արկածախնդրություն ձեզ թույլ չեք տա:

Իսկ եթե Գագիկ Ծառուկյանը դառնա երկրի ղեկավար, հասկանալի է, որ դուք սովից չեք մահանա, երբ դոլարը հանկարծ 1000 դրամ դառնա, և ամենակարևորը՝ հաջորդ տորթն այնպիսին կլինի, որ Ադրբեջանը կընկնի դեպրեսիայի գիրկը:

ԵԱՏՄ հասկացանք, Եվրոպան հասկացանք, Չինաստանը հասկացանք, դե Ամերիկային հիմա ով է բանի տեղ դնում, այնպես որ նորմալ է նրան չհիշատակելը, բայց ի՞նչ եղան շեյխերը և շեյխուհիները: Չլինի՞ դժգոհ են հեռացել հարսանիքից, չեն տպավորվել ընդունելությունից, դրա համար էլ Մելքումյանը չի հիշատակում արաբական աշխարհը: Պետք է պարզել, թե ինչ եղավ Ծառուկյանի՝ արաբական աշխարհում ունեցած տիեզերական վարկանիշը:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   902 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ