...

Հեշտ ու համեղ. Հավի մսով նրբաբլիթներ՝ սնկային սոուսով

Հեշտ ու համեղ. Հավի մսով նրբաբլիթներ՝ սնկային սոուսով

Պատրաստեք այս համեղ ուտեստը:

Բաղադրիչները

  • 350 գ հավի փափկամիս
  • 1-2 հատ ձու
  • 100 մլ կաթ
  • 1 ճ.գ. թթվասեր
  • 1-1,5 ճ.գ. սպիտակաձավար
  • աղ ու չորացրած կանաչի՝ ըստ ճաշակի
  • բուսական յուղ՝ տապակելու համար

Սոուսի համար

  • 3 ճ.գ. թթվասեր
  • 1 ճ.գ. մայոնեզ
  • 100 գ շամպինյոն
  • 1 գլուխ սոխ
  • 1 պճեղ սխտոր
  • աղ
  • բուսական յուղ՝ տապակելու համար

Պատրաստման եղանակը 

  1. Հավի փափկամիսը լվացեք, չորացրեք, աղացեք: Աղացած մսին ավելացրեք ձուն կամ ձվերը, համեմունքները, խառնեք: 
  2. Ավելացրեք սպիտակաձավարը, կաթը և 1 ճ.գ. թթվասերը: Լավ խառնեք ու 20 րոպե թողեք, որպեսզի սպիտակաձավարը փքվի: Եթե խմորը շատ պինդ ստացվի, այն կարող եք բացել կաթով:
  3. Թավայի մեջ լցրեք բուսական յուղը: Կենտրոնում խմորից մի բաժին դրեք ու հավասարաչափ բաշխեք թավայի մակերեսին, որպեսզի միջին հաստության նրբաբլիթ ստացվի:
  4. Նրբաբլիթը միջին ուժգնության կրակի վրա տապակեք, նախ մի կողմը՝ 1-1,5 րոպե, ապա՝ մյուսը: Պատրաստի նրբաբլիթները տեղադրեք ափսեի մեջ: Պետք է 4 նրբաբլիթ ստացվի:
  5. Սնկային սոուսը պատրաստելու համար մանր կտրատեք սոխն ու շամպինյոնները:
  6. Սոխը բուսական յուղի մեջ տապակեք, աղ արեք: Ավելացրեք շամպինյոնը:
  7. Շամպինյոնը սոխի հետ տապակեք մինչև բաց ոսկեգույն երանգ ստանալը: Սունկը լցրեք պնակի մեջ, հովացրեք:
  8. Սնկին խառնեք թթվասերը, մայոնեզն ու ճզմած սխտորը: Խառնեք: Սոուսը պատրաստ է:
  9. Հավի մսով նրբաբլիթները մատուցեք տաք կամ գոլ վիճակում սնկային սոուսի հետ մեկտեղ:

ՎԱՐԿԱՆԻՇ

   338 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ