...

Հեշտ ու համեղ. Խոզի կողերը՝ սալորաչրով

Հեշտ ու համեղ. Խոզի կողերը՝ սալորաչրով

Պատրաստեք այս համեղ ուտեստը:

Բաղադրիչները
4 բաժնի համար

  • 1 կգ խոզի կողեր
  • 100 գ սալորաչիր՝ առանց կորիզի
  • 1 գլուխ սոխ
  • 2 ճ.գ. բուսական յուղ
  • 150 մլ տոմատի սոուս
  • 1 թ.գ. աղացած սև պղպեղ
  • 1 թ.գ. խոշոր աղ

Պատրաստման եղանակը

  1. Խոզի կողերը լվացեք, չորացրեք, կտրտեք:
  2. Սալորաչիրը լվացեք, 15 րոպեով թողեք եռացրած ջրի մեջ:
  3. Սոխը մաքրեք ու մանր կտրատեք:
  4. Յուղով թավան դրեք կրակին, ավելացրեք կտրտած սոխն ու տապակեք մինչև ոսկեգույն երանգ ստանալը:
  5. Ավելացրեք աղը, աղացած սև պղպեղը, տոմատի սոուսը, խառնեք, հանեք կրակի վրայից:
  6. Խոզի կողերը տեղադրեք թավայի մեջ ու խառնեք այնպես, որ բոլոր կտորները սոուսով պատվեն:
  7. Խոզի կողերը տեղադրեք տապակի մեջ, ավելացրեք սալորաչիրը:
  8. Տապակը ծածկեք երկու շերտ փայլաթիթեղով ու 50 րոպեով տեղադրեք 180 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում:
  9. 50 րոպեից փայլաթիթեղը հեռացրեք ու ևս 15 րոպե թողեք ջեռոցում:
  10. Հանեք ջեռոցից ու մատուցեք:

ՎԱՐԿԱՆԻՇ

   249 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ