Ներկայացնում ենք «Չորրորդ իշխանության» յութուբյան՝ 1991TV ալիքի Հոդված 137․2 փոդքաստի 12-րդ էպիզոդը։
- Վարչապետի մակարդակով խոսվեց «Լվա ինքդ» կետերի մասին
- Փաշինյանը կյանքի է կոչում օջախապետության իր տեսիլքը
- Այդ ցնդաբանության համար հարկատուների գրպանից վճարվել են տասնյակ հազարավոր դոլարներ
- Հայաստանն իր առջև ունի 2 մոդել՝ մեկը բելոռուսականը, մյուսը՝ ուկրաինականը
- Արագաչափերի թեման՝ որպես հակակշիռ
- Փաշինյանի ․ իր թիմակիցների մասին
- Ծառայողական ավտոմեքենաներ
- Սոցիալական արդարություն
- Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի պաշտամունքը
- Նիկոլ Փաշինյանը վախենում է առաջիկա ընտրություններից
«Հոդված 137.2» պոդքաստի անվանումը, որպես խորհրդանիշ, վերցված է Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 137.2 հոդվածից։ Սա հայհոյանքի քրեականացման հայտնի հոդվածն է՝ Հայաստանի պատմության ամենահակաժողովրդավարական, ազատ խոսքի նկատմամբ ծայրահեղ ոտաձգությունը։ Քանի դեռ այդ հոդվածը կա, այն դամոկլյան սրի կամ այն եռագույն ժապավենով կապած մանդատ-մուրճի պես կախված է լինելու և կախված է լրատվամիջոցների վրա։