...

Ի՞նչ սննդակարգ են օգտագործում այս քաղաքագետները

Ի՞նչ սննդակարգ են օգտագործում այս քաղաքագետները

«Քաղաքացիների լայն շրջանակներ օրեցօր ավելի են աջակցում, և անգամ կասեի, որ սպասում են արդեն քաղաքական փոփոխություններին: Այսօր Միքայել Մինասյանը դարձել է այդ սպասումները կյանքի կոչող հիմնական ուժերից մեկը: Քաղաքական փոփոխությունների հետքն արդեն ամեն տեղ է: Երբ նայում ես կառավարության անդամների հայտարարություններին կամ նրանց աջակիցների գնահատականներին, հասկացվում է, որ սա տապալված իշխանություն է: Իրենք չեն կարողացել լուծել իրենց առջև դրված խնդիրները: Մարդիկ փոփոխության են սպասում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում նման մտքեր է արտահայտել «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

«ՉԻ». Պարզապես հետաքրքիր է՝ ի՞նչ սննդակարգ են օգտագործում այս քաղաքագետները, որ նման վերլուծություններ են երկնում: Այս կարգի քաղաքագետներին պետք է անվանել «Հոկտեմբերյան» քաղաքական դպրոցի հետևորդներ, որովհետև առանց հատուկ խթանիչների հնարավոր չէ նման դատողություններ անել:

Քաղաքական տեխնոլոգիաներից սրանք միայն սերտել են՝ քաղաքական գործչի համար լավ է ցանկացած հիշատակում, բացի մահախոսականից: Քանի օր է, ինչ սոցիալական ցանցերը միայն հեգնում, ծաղրում ու անեկդոտներ են նվիրում նախկին թիվ մեկ փեսային, իսկ քաղաքագետը եկել է համոզման, որ դա աջակցություն է: Թերևս դա աջակցություն է, որ Միքայել Մինասյանը վերջապես այս կյանքում գտնի իրեն և հասկանա՝ առանց Սերժ Սարգսյանի հովանավորության ինքն առ ոչինչ է:

Եթե Մելիք-Շահնազարյանը մի փոքր պատվախնդիր անձնավորություն լիներ և իրապես լուրջ ընդուներ, որ իրեն կոչում են քաղաքագետ, կհիշեր՝ իր ոչ մի քաղաքական կանխատեսում չի իրականացել: Ինքը մեկն էր նրանցից, որ մինչև 2018 թվականի մայիս ամիսը պնդում էին՝ ոչ մի փոփոխություն էլ չի լինելու, իշխանությունները պինդ են, իսկ ընդդիմությունը օդ է տատանում:

Մարդիկ փոփոխություններ են ուզում, բայց ոչ վերադարձ անցյալին: Չեն ուզում, որ Միքայել Մինասյանը վերադառնա՝ թալանը վերականգնելու և դրանից ստացված եկամուտներով այս կարգի քաղաքագետների ներկայությունը արդյունաբերական մասշտաբների վրա դնելու:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1753 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ