...

Մարտի 1-ի զոհերի հարազատներն են մեղավոր, որ չեն մեծարում Քոչարյանին

Մարտի 1-ի զոհերի հարազատներն են մեղավոր, որ չեն մեծարում Քոչարյանին

Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը՝ անդրադառնալով մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հոր՝ Սարգիս Քլոյանի հայտարարությանը, որով նա դիմում էր Ռոբերտ Քոչարյանին, որ որդուն զգուշացնի՝ դատարան մտնելիս ու դուրս գալիս իրենց չվիրավորեն, ասել է. «Այն մարդիկ են խոսում վիրավորանքներից, որոնք տարիներ շարունակ դրա ակունքներում են կանգնած»:

«ՉԻ». Պարզ է. որդեկորույս ծնողը մեղավոր է: Փոխանակ օրը երեք անգամ օրհնի Ռոբերտ Քոչարյանին, մեծարի նրա ոճրագործությունները, նկարը կախի Գոռի լուսանկարի կողքին, մի բան էլ Քոչարյանից պահանջում է, որ որդեկորույս ծնողներին չվիրավորեն: Շատ ամոթ վարքագիծ է, Սարգիս Քլոյանը պիտի ամաչի:

Սա է Ռոբերտ Քոչարյանի որդու ասածը: Մի բան էլ իրենք են պահանջատեր: Ի՞նչ անուն տալ սրան: Իրենք նորմալ են համարում, որ կարելի է բարևի համար մարդ սպանել, տանկերով ու սահմանից զորքեր բերելով ցուցարարներ սպանել, կենսակերպ է: Դրա համար էլ Սարգիս Քլոյանին են մեղադրում իրենց արածների համար:

ՎԱՐԿԱՆԻՇ

   3158 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ