...

Նախկին պատգամավորը ափսոսում է, որ 2018-ին չկրկնվեց մարտի 1-ը

Նախկին պատգամավորը ափսոսում է, որ 2018-ին չկրկնվեց մարտի 1-ը

«Տասնքանի տարի մենք պատանդ էինք մարտի 1-ին, տասնքանի տարի ԵԽ-ում և Եվրոպական պառլամենտում թքում էին մեր երեսին, բայց այսօր կարող ենք արձանագրել, որ 2008 թվականի մարտի 1-ին կանխվեց այն, ինչը ցավոք, հնարավոր չեղավ կամ չստացվեց կանխել 2018 թվականին»,- ասել է Նաիրա Զոհրաբյանը՝ ավելացնելով, որ եղել է մարտի 1-ի հարցով խորհրդարանական հանձնաժողովի անդամ, ծանոթացել է այդ հարցով բոլոր գաղտնի փաստաթղթերին և կարծում է, որ գալու է այդ Նյուրնբերգի ժամանակը, ճշմարտությունը բացահայտվելու և պատասխան են տալու բոլոր նրանք, ովքեր Հայաստանը սարքել էին մարտի 1-ի պատանդ։  

Փիղն էր պակասում, էն էլ «պառաշուտով» իջավ։ Նկատե՞լ եք, վերջին օրերին ով ասես շահարկում է Մարտի 1-ի թեման։ Եթե քոչարյանականների ու նիկոլականների մոտիվացիան այս հարցով հասկանալի է, ապա տիկին Զոհրաբյանի անհանգստությունը առնվազն տարօրինակ է։ Այդ ի՞նչ գաղտնի փաստաթղթերի է տիրապետում տիկին Զոհրաբյանը, որ մինչ այժմ որևէ մեկին հայտնի չէ։ Եթե բան գիտեր, ինչո՞ւ էր եվրոպական պառլամենտներում «պատանդի» կարգավիճակում տանջվում։ Էլի Ծառուկյանն էր մեղավո՞ր, թե՞ այլ հանգամանքներ կային։ Տիկինը ցավում է, որ 2018-ին չի կրկնվել նույն արյունահեղությունը, և հեղափոխությունը հաղթել է։ Բայց մոռանում է, որ այդ օրերին ինքն էլ, իր Ծառուկյանն էլ Նիկոլ Փաշինյանի ոտքերն ընկած համոզում էին, որ իրենք սատարում են հեղափոխությանը։ Ավելին՝ հենց նրանց օգնությամբ հին Հայաստանում վարչապետ դարձավ Նիկոլ Փաշինյանը, որից հետո ԱԺ-ն լուծարվեց և նշանակվեցին նոր խորհրդարանական ընտրություններ։ Իսկ հիմա պայքարի նոր օջախ է գտել պրպտուն տիկինը, ասում է՝ պիտի պատասխան տան նրանք, ովքեր Հայաստանը սարքել են մարտի 1-ի պատանդ։ Հասկացա՞ք, ոչ թե պատասխան է ակնկալում մարտի 1-ը իրականացնողներից, այլ հետո այդ հարցը հետապնդողներից։ Միաժամանակ, ընդգծում ենք, ափսոսում է, որ 2018-ին մարտի 1-ով չի կանխվել հեղափոխությունը։ Կափսոսի, բա ի՞նչ կանի։ Եթե կանխվեր, ինքն ու Ծառուկյանը հիմա էլի բազմած կլինեին ԱԺ-ներում, ինքն էլի եվրոպաներում «պատանդ» կաշխատեր ու ամեն անգամ հաջող շոփինգով կվերադառնար Հայաստան՝ նախագահելու Մարդու իրավունքների հանձնաժողովներն ու այդ կարգի այլ կառույցներ։ 

Գոհար Վեզիրյան
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2641 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ