...

Որ մի քանի օրից «մի քանի օրը» չեկավ՝ ի՞նչ եք ասելու

Որ մի քանի օրից «մի քանի օրը» չեկավ՝ ի՞նչ եք ասելու

«Ամեն ինչ լավ է լինելու, մնացել է մի քանի օր»,- Ազատության հրապարակում հայտարարել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը: Իր հերթին ԱԺ փոխնախագահ, դաշնակցական Իշխան Սաղաթելյանը նշել է․ «Մայիսի 1-ին՝ ժամը 16:00-ին, Երևանում տեղի է ունենալու վերջին տարիների ամենահուժկու հանրահավաքը»։ 

Ի՞նչ հաշվարկների հիման վրա են այսպիսի ամպագոռգոռ հայտարարություններ անում՝ անհասկանալի է։ Համաժողովրդական ճնշում այս պահին չկա, չի էլ ուրվագծվում այն պարզ պատճառով, որ հրապարակում չեն հնչում բովանդակային կարգախոսներ, չկա հետագա գործողությունների ճանապարհային քարտեզը, օրինակ՝ ինչպե՞ս են շարունակելու բանակցությունները Արցախի հարցով։ Թե՞ էլի գալու և զրո կամ իրենց սեփական կետից են սկսելու ամեն բան՝ նոր փորձանք դառնալով Հայաստանի համար։ Ներսինների համար անհասկանալի են, դրսինների համար՝ առավել ևս։ Մարդ գլուխ չի հանում՝ ի՞նչ են ուզում։ Համառորեն չեն գիտակցում, որ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը դեռ հարցի լուծում չէ, ոչ էլ՝ հաջողության գրավական երկրի համար։ Եվ ուրեմն՝ ստացվում է, որ զուտ գոլորշի են բաց թողնում՝ պարպելով հանրային սպասելիքի վերջին պաշարները։ Եթե մի քանի օրից պարզվի, որ Վանեցյանի ասած մի քանի օրը սարերի հետևում է, իսկ մայիսի մեկի հանրահավաքն էլ չգերազանցի վերջին տարիների, ասել է թե՝ Նիկոլ Փաշինյանի հուժկու հանրահավաքներին, ապա ստացվելու է, որ ընդդիմադիր առաջնորդները վերստին սխալվեցին, կամ էլ խոստացան ու չկարողացան անել։ Եվ ուրեմն՝ պետք չէ խոստանալ, պետք չէ հանրահավաքային հարթակին փնթիաբար մոտենալ, կեղտոտել այն ու հեռանալ։ 

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2076 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ