...

ՌԴ ՊՆ-ն Ադրբեջանին մեղադրել է Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության դրույթները խախտելու մեջ

ՌԴ ՊՆ-ն Ադրբեջանին մեղադրել է Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության դրույթները խախտելու մեջ

Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության Նախարարությունը պաշտոնական հայտարարություն է տարածել, որն ստորև ներկայացնում ենք.

ՌԴ ՊՆ տեղեկատվական տեղեկագիր Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության մասին (2022թ. մարտի 26-ի դրությամբ)

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։

Մարտի 24-ից 25-ը Ադրբեջանի զինված ուժերը, խախտելով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, մտել են Լեռնային Ղարաբաղի տարածքում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի և ստեղծել դիտակետ։ «Bayraktar-TB 2 տիպի անօդաչու թռչող սարքից չորս հարված է հասցվել Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների ստորաբաժանումներին Փառուխ բնակավայրի տարածքում։

Ներկայումս ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկում իրավիճակը կարգավորելու և զորքերը ելման դիրքեր վերադարձնելու համար: Ադրբեջանական կողմին զորքը հետ քաշելու կոչ է ուղարկվել։

Լեռնային Ղարաբաղի տարածքում ռուսական խաղաղապահ զորախումբը չորս երթուղիներով՝ Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացրել։

Ընդհանուր առմամբ, 2020թ․ նոյեմբերի 23-ից ռուսական խաղաղապահ զորախմբի ինժեներա-սակրավորական խմբերը չպայթած ականներից և արկերից մաքրել են 2358,9 հեկտար տարածք, 689,5 կմ ճանապարհ, 1937 շենք, հայտնաբերել և վնասազերծել են 26 257 պայթուցիկ առարկա։

Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար անընդհատ փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1319 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ