Առաջին փուլի տեղաբաշխումն ավարտվել է նախատեսված ժամկետից շուտ, ինչը վկայում է Team Holding-ի նկատմամբ շուկայի բարձր հետաքրքրության և ներդրողների վստահության մասին։
Տեղաբաշխումն իրականացվում է Freedom Broker Armenia ներդրումային ընկերության միջոցով՝ ապահովելով գործընթացի թափանցիկությունը և դրա իրականացումը միջազգային չափանիշներին համապատասխան։
Team Holding-ի պարտատոմսերը հանդիսանում են երկարաժամկետ ներդրումային գործիք՝ ուղղված ընկերության ենթակառուցվածքային և նորարարական ծրագրերի ֆինանսավորմանը։ Ընկերության ռազմավարությունն ուղղված է տնտեսական միջավայրի զարգացմանը, նոր տեխնոլոգիաների ներդրմանը և տնտեսության համար արժեք ստեղծող նախագծերի իրականացմանը։
Երկրորդ փուլը մեկնարկում է արդեն ձևավորված շուկայական հետաքրքրվածության և դրական արձագանքի պայմաններում։ Երկրորդ փուլի շրջանակում տեղաբաշխվող դոլարային պարտատոմսերի պայմաններն են՝ անվանական ծավալը՝ 10 միլիոն ԱՄՆ դոլար, մեկ պարտատոմսի անվանական արժեքը՝ 100 ԱՄՆ դոլար, արժեկտրոնի եկամտաբերությունը՝ 8,75%, շրջանառության ժամկետը՝ 48 ամիս։ Արժեկտրոնները կվճարվեն եռամսյակային պարբերականությամբ։
Տեղաբաշխման արդյունքում ներգրավվելիք միջոցները Team Holding-ը կուղղի իր հիմնական ռազմավարական ուղղությունների զարգացմանը՝ ենթակառուցվածքային նախագծերի իրականացմանը, նորարարական լուծումների ներդրմանը, ինչպես նաև ընթացիկ նախագծերի ֆինանսավորման արդյունավետության բարձրացմանը։
Team ընկերությունների խմբի համահիմնադիր Հայկ Եսայանը նշում է․ «Առաջին փուլի պարտատոմսերի տեղաբաշխման՝ նախատեսված ժամկետից շուտ ավարտը մեզ համար հստակ ազդակ էր շուկայի բարձր հետաքրքրվածության և ներդրողների վստահության մասին։ Մենք բարձր ենք գնահատում այդ վստահությունը և այն ընկալում որպես պատասխանատվություն՝ շարունակաբար ապահովելու կայուն աճ և թափանցիկ զարգացում։