...

TeamPay-ն առաջին էլեկտրոնային դրամապանակն է Հայաստանում, որտեղ կարելի է մեկ քայլով նույնականացվել imID-ով

TeamPay-ն առաջին էլեկտրոնային դրամապանակն է Հայաստանում, որտեղ կարելի է մեկ քայլով նույնականացվել imID-ով

Ընկերությունը շուկայի առաջին էլեկտրոնային դրամապանակն է, որն իր համակարգում ինտեգրում է imID-ի միջոցով նույնականացման գործընթացը՝ ապահովելով միջազգային ստանդարտներին համապատասխան, պարզ և անվտանգ փորձառություն իր օգտատերերի համար:
imID-ով նույնականացման ներդրումը հնարավորություն է տալիս օգտատերերին նույնականացվել միայն բջջային հեռախոսահամարի և մեկ PIN-կոդի միջոցով՝ միաժամանակ ազատվելով մի քանի քայլից և հավելյալ տվյալների մուտքագրման անհրաժեշտությունից։
Այսպիսով, օգտատերերը կարող են մեկ քայլով՝ առանց սելֆիի և հավելյալ տվյալների մուտքագրման, անցնել արագ և անվտանգ նույնականացում:
«TeamPay-ի և imID-ի համագործակցությունը ոչ միայն երկու ընկերությունների միջև համագործակցություն է, այլև երկար ճանապարհի տրամաբանական շարունակություն։ Ուրախ ենք, որ Հայաստանում էլեկտրոնային դրամապանակների շարքում առաջինն ենք ներդնում այսկերպ նույնականացման հնարավորությունը՝ մեր օգտատերերին առաջարկելով ժամանակակից, վստահելի և օգտագործման համար հեշտ լուծում»,- ասում է TeamPay-ի գլխավոր տնօրեն Տիգրան Ֆրանգյանը։
Այս համագործակցությամբ TeamPay-ն իր հերթական քայլն է կատարում դեպի թվային ֆինանսական միջավայրի ձևավորում, որտեղ օգտատիրոջ անվտանգությունն ու հարմարավետությունը համահունչ են նորագույն տեխնոլոգիաներին։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   54 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ