Դեկտեմբերի 6-ին լրացավ յոթերորդ գումարման Ազգային Ժողովի գործունեության մեկ տարին: Ի՞նչ օրենսդրական գործունեություն են ծավալել հայրենի ազգընտիրները մեկ տարվա ընթացքում, որակական ի՞նչ փոփոխություն է տեղի ունեցել խորհրդարանում, արդյո՞ք պատգամավորների թվի ավելացումը բարձրացրել է խորհրդարանի աշխատանքի արդյունավետությունը:
«Քասթինգի արդյունքները» խորագրի ներքո առանց խմբագրման ներկայացնում ենք ԱԺ պատգամավորների տեսակետները:
Ֆիքսված, որ որևէ օրենքի համահեղինակ եմ, չկա նման բան. «ՉԻ» հետ զրույցում անկեղծացավ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը:
- Կոկրետ ես որևէ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես չեմ եկել, ոչ էլ որևէ օրենքի համահեղինակ եմ: Բայց պետք է ասեմ, որ բազմաթիվ օրենքների վրա աշխատել ենք: Ֆիքսված, որ օրենքի համահեղինակ եմ, չկա նման բան:
- Պատրաստվո՞ւմ եք հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ, թե՞ շարունակելու եք Ձեր թիմակիցների հետ միայն օրենքների վրա աշխատել:
- Օրենքներ ստեղծելն ինքնանպատակ չի:
- Ըստ Ձեզ՝ 132 պատգամավորի առկայությունը խորհրդարանում մեծացնո՞ւմ է Ազգային ժողովի արդյունավետությունը, պատգամավորների թիվը շատ է, թե՞ քիչ:
- Շատ ու քիչը չգիտեմ, բայց էդ թիվը սահմանադրությամբ է ամրագրված:
- Դուք Ձեզ ակտիվ պատգամավոր համարո՞ւմ եք:
- Ես չեմ գնահատական տվողը:
Մելանյա Ծառուկյան