Ներկայացնում ենք լրագրող, պատմաբան Կարպիս Փաշոյանի հեղինակային՝ «Զրույցներ ընդհատակից» հաղորդաշարի 28-րդ թողարկումը՝ ամենահրատապ և կարևորագույն թեմաների շուրջ։
ԹԵՄԱՆԵՐ
- Արդեն իսկ պարզ է, թե վերջին օրերի Նիկոլ Փաշինյանի ներկայացումներն ինչի համար են
- Էրդողան-Փաշինյան, Քըլըչ-Ռուբինյան բանակցությունները հանգեցրել են Հայաստան-Թուրքիա անցակետը Թալեաթ փաշայի անունով անվանակոչելուն
- Իշխանական պրոպագանդան ահաբեկում է սեփական ժողովրդին «միջանցքի» թեմայով
- Իշխանությունների և նրանց հովանավորների մտահոգությունը ոչ թե միջանցք-ճանապարհն է, այլ ռուսներին տարածաշրջանից դուրս հանելը
- Իշխանությունը աճուրդի է հանել Հայաստանի ինքնիշխանությունը
- Թուրքիան և Ռուսաստանը և հակառակորդներ են, և դաշնակիցներ
- Ադրբեջան-Ռուսաստան հարաբերությունների սրումը
- Ինչի մասին էր Փաշինյանի ներքաղաքական հիստերիան
- Հայկական շահեր ներկայացնող չունենք
- «Ինքնիշխանությունը» օգտագործում են որպես իմաստ չունեցող բառ
- Ունենք վտանգավոր զարգացումներ
✨ՄԵՋԲԵՐՈՒՄՆԵՐ
Փաստորեն Էրդողան-Փաշինյան, Քըլըչ-Ռուբինյան բանակցությունները հանգեցրել են Հայաստան-Թուրքիա անցակետը Թալեաթ փաշայի անունով անվանակոչելուն։
Իշխանական պրոպագանդան ահաբեկում է սեփական ժողովրդին «միջանցքի» թեմայով` միջանցքը դարձնելով սատանայակերպ դրսևորում՝ պարտադրված ռուսների կողմից։
Իշխանությունների և նրանց հովանավորների մտահոգությունը ոչ թե միջանցք-ճանապարհն է, այլ ռուսներին տարածաշրջանից դուրս մղելը։
Իրականում իշխանությունը հանուն Հայաստանի ինքնիշխանության չի պայքարում, այլ աճուրդի է հանել Հայաստանի ինքնիշխանությունը։
Արևմտամետ պրոպագանդիստների խոսակցությունները, ընդդեմ Հայաստանի ռուս-թուրքական տանդեմի, դաշինքի մասին, սուտ է։
Մեծ հաշվով Հայաստանի շահերը ձևակերպված չեն. չգիտես ինչի սրանց ասած ինքնիշխանությանը միշտ սպառնում է Ռուսաստանը. բա Թուրքիան և Ադրբեջա՞նը
Իրենց օգտագործած «ինքնիշխանությունը» տերմինը կեղծ է, ընդամենը բառ Է՝ իմաստ չունեցող բառ։
Վերջին 30 տարիներին Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի թեմայի վերաբերյալ բավականին վտանգավոր սևեռվածություն ունի ԱՄՆ-ը։