Ներկայացնում ենք լրագրող, պատմաբան Կարպիս Փաշոյանի հեղինակային՝ «Զրույցներ ընդհատակից» հաղորդաշարի 41-րդ թողարկումը՝ Փաշինյանը Արցախը պատմական է դարձրել, իսկ մեզ հորդորում է դասեր քաղել հայոց պատմությունից։
ԹԵՄԱՆԵՐ
- Հայոց պատմության վերաբերյալ Փաշինյանի դատողությունները պարզունակ են և վուլգար
- Հայագիտությունն ինքնին հեշտ բան չի և դրա վերաբարյալ դատողություն անելու համար շատ լուրջ մասնագիտական պատրաստություն է պետք
- 21-րդ դարում մենք կարիք չունենք արդարանալու Հայոց պատմության համար
- Այն տարածքը, որտեղ կազմավորվել և իր պատմական ուղին է անցել հայ ժողովուրդը, կոչվում է Հայք կամ Հայաստան
- Արցախը պատմական հայրենիք է դարձրել Նիկոլ Փաշինյանը
- Առաջին հերթին Փաշինյանն ինքը պետք է Հայոց պատմությունից դասեր քաղեր
- Եթե Փաշինյանը դասեր քաղած լիներ Հայոց պատմությունից, չէր կրկնի դաշնակցականների սխալները
- Եթե Փաշինյանը Հայոց պատմությանը ծանոթ լիներ, կպատկերացներ ինչ պետություն է Ռուսաստանը
- Հայոց պատմության վրա թքած ունեցողները չեն կարող հայոց պատմությունից դասեր տան
- Հայոց պատմությունը իրականում մեզ լուրջ դասեր փոխանցում է
✨ՄԵՋԲԵՐՈՒՄՆԵՐ ՀԱՂՈՐԴՈՒՄԻՑ
- Հայոց պատմության վերաբերյալ Փաշինյանի դատողությունները պարզունակ են և վուլգար։
- Հայագիտությունն ինքնին հեշտ բան չէ և դրա վերաբարյալ դատողություն անելու համար շատ լուրջ մասնագիտական պատրաստություն է պետք։
- Անցյալին պետք է վերաբերվել որպես անցյալ և անցյալում տեղի ունեցածին պետք է գնահատես անցյալի խաղի կանոններով։
- Հայոց պատմության խնդիրը չի, որ շատ մարդիկ, այդ թվում երկրի վարչապետը, ծանոթ չեն և շատ քիչ բան գիտեն։
- 21-րդ դարում մենք կարիք չունենք արդարանալու Հայոց պատմության համար. այն ինչ որ եղել է, չենք կարող փոխել։
- Հայոց պատմությունը հերոսների և դավաճանների, հաղթանակների և պարտությունների հերթափոխ չի։
- Երբ Հայոց պատմության դասերից խոսում էՓաշինյանը, թեման ծիծաղելի է դառնում և նույնիսկ զավեշտալի։
- 21-րդ դարում Փաշինյանը նշանավորվեց մի քաղաքականությամբ, որի հետևանքով ավելի քան իրական Արցախը դարձավ պատմական։
- Փաշինյանը և իր թիմը Հայոց պատմության վատ դասավանդման հետևանք են։
- Հայոց պատմության դասավանդումը մեր երկրում եղել է ողբերգական։
- Կեղծված, ձևախեղված իրականության հիմքի վրա մեծացել է մի սերունդ, որը նորից գնացել է դեպի աղետ։
- Դեմ եմ, երբ ասում են պատմությունը կրկնվում է. պատմությունը չի կրկնվում, ամեն նոր էպիզոդ նոր է։
- Եթե Փաշինյանը դասեր քաղած լիներ Հայոց պատմությունից, չէր կրկնի դաշնակցականների սխալները։
- Եվ հիմա, Փաշինյանը հայ-ռուսական հարաբերություններում գործում է նույն սխալները, ինչ որ առաջին հանրապետության ղեկավարները։
- Պատմությունը, իմ համոզմամբ «եթե»-ներ սիրում է. եթե չես պատկերացնում գործընթացի այլընտրանքը, ոչինչ չես կարող հասկանալ։
- Եթե Փաշինյանը Հայոց պատմության ծանոթ լիներ, կպատկերացներ ինչ պետություն է Ռուսաստանը։