...

13,5 միլիոնանոց PR

13,5 միլիոնանոց PR

Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, հայց է ներկայացրել Հայաստանի Հանրապետության դեմ և պահանջում է մոտ 13,5 միլիոն դրամ։

Այ սա իսկական PR ակցիա է, ընդ որում՝ փոխշահավետ։ Եթե դատարանը մերժի Քոչարյանի որդուն՝ նա կներկայանա որպես իշխանությունների կողմից շարունակաբար հալածվող, եթե բավարարի հայցը՝ կասի «տեսա՞ք, այնքան մաքուր եմ, որ նույնիսկ Նիկոլի դատարաններն են ընդունում դա»։ Նիկոլ Փաշինյանի համար նույնպես դատարանի ցանկացած որոշում դրական կլինի։ Եթե հայցը մերժվի՝ «ժողովուրդը» կասի «հալալ ա մեր դուխով վարչապետին, տեսա՞ր ոնց կզըցրեց էդ թալանչիներին», եթե հայցը բավարարվի՝ Նիկոլը կասի «տեսա՞ք, որ դատարաններն իսկապես անկախ են, նախկինների օրոք կպատկերացնեի՞ք այդպիսի բան»։ 

Իսկ 13,5 միլիոն դրամը՝ հեչ։ Միևնույն է՝ հայցը բավարարելու դեպքում ոչ Նիկոլն է այդ փողն իր գրպանից տալու, ոչ էլ Սեդրակն է զգալու, որ գրպանի պարունակությունը փոխվեց։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1981 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ