...

90-ականների հաղթանակներն էլ էին դժգույն

90-ականների հաղթանակներն էլ էին դժգույն

168.am-ը գրել է. «ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական էջում բացակայում է Արցախյան առաջին պատերազմի տարեգրությունը, որտեղ մանրամասն ներկայացվում էին իրականացված օպերացիաները, թե որ օրը հայկական ինչ շրջան, գյուղ է ազատագրվել:

Ավելին, չկա նաև ՀՀ ազգային հերոսների մասին տեղեկատվական հատվածը: Դրանք «Գրադարան» բաժնի ներքո էին»:

«ՉԻ». Համենայնդեպս, որոշեցինք մի հատ էլ մենք ստուգենք այս տեղեկատվությունը: Բազմաթիվ կայքերում, սոցցանցերի էջերում տեղադրված է Արցախյան առաջին պատերազմի տարեգրությունը և հղումն արված է ՀՀ ՊՆ պաշտոնական կայքին: Հղումը բացեցինք, և իսկապես, ՊՆ-ի կայքում նշված է, որ այդպիսի էջ չկա:

Մեծ հաշվով, սա մեզ չի զարմացնում: Ասել են, չէ՞, որ ամեն ինչ նոր էջից են սկսելու: Ինչ եղել, եղել է, թողնենք անցյալում: Մեր հաղթական պատերազմը, մեր հերոսները, 1990-ականների մեր բացառիկ պայքարը, եկեք մոռանանք:

Համ էլ, Ադրբեջանը ջղայնանում է, որ նման տարեգրություն է տեսնում ՊՆ-ի կայքում: Ինչի՞ իզուր տեղը բարկացնենք նրան, առիթ տանք, որ նոր բախումներ հրահրի: 

Փաստորեն, ոչ միայն Շուշին էր դժգույն, այլ նաև մեր հաղթանակները, մեր հերոսները, մեր ազատամարտը:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1433 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ