...

Աբու-Լալա Մահարին և 40 ուղտերը

Աբու-Լալա Մահարին և 40 ուղտերը

Եվ քարավանը հզոր ուղտերթի, աղբյուրի նման մեղմ կարկաչելով, 
Հանգիստ, միաչափ քայլում էր առաջ ոստիկանական շարքերի միջով։

Եվ Աննան, որպես առաջին տիկին, շղարշի տակից՝ սևազգեստ, չքնաղ,
Մերթ ամաչելով ժպտում էր թաքուն ու մերթ թարս չափում սաղին աջուձախ։

Շարք էին կանգնել ամենքը համեստ՝ Գռզո, Ղափամա, Սուրո, Ալենչո․․․
Բերման ենթարկված ուղտերը իրար գուրգուրում էին քնքուշ մրմունջով։

Քաշած արաղի բույրն էր թևածում հզոր ուղտերթի թափորի վրա,
Ոստիկանները լուռ հսկում էին, որ չնոսրանան շարքերը նրանց։

-Գնա՛, քարավան, այնքան զզվացնենք՝ իր հոժար կամքով չքվի Կտրիճը,-
Այսպես էր խոսում ցիլոյի տակից ենոքավանցին՝ մեծ խառնակիչը,

-Եվ վանքերն ի՞նչ են։ Հոյակապ շենքեր, ընտիր տեղերում, համարյա դատարկ,
Թմրանյութի տեղ մոմ են վաճառում, դրանից ինչքա՞ն կգոյանա հարկ,

Պատկերացնո՞ւմ եք՝ Նոր Հայաստանի նորաձև կրթված այս ժանտ օրերում
Դրանց պատճառով քանի կազինո կամ գիշերային ակումբ է կորչում․․․

Քայլեցե՛ք, ուղտեր։ Ու եկող շաբաթ մի-մի լոմ առած՝ հավաքվեք նորեն,
Գնանք, շնորհքով խուժենք Վեհարան, դրանց գլուխը ջարդենք մեղմորեն․․․ 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   135 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ