...

Աղոթենք, որ հաղթենք

Աղոթենք, որ հաղթենք

Ըմբշամարտիկ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Հասել է այն պահը, որ այլևս չեմ կարող լռել, որքա՞ն պետք է մեր գումարներով գնանք բուժման, գնենք մեր վիտամինները, պատրաստվենք մրցաշարերին։ Ու՞ր են ֆեդերացիան, նախարարությունը, օլիմպիական կոմիտեն։ Աշխատավարձ նույնպես չենք ստանում։ Այս պահին ունեմ վնասվածք, բուժմանս ծախսերը ինքս եմ հոգում»:

«ՉԻ». Դարդ մի արա, Արսեն ջան: Դու պրոբլեմ չունես: Գիտես, հիմա սպորտի վախտը չի: Հեսա Քրիստոսի 33 մետրանոց արձանը որ տեղադրվի, կգնաս, այնտեղ կաղոթես, վնասվածքներդ էլ կբուժես, ֆինանսական խնդիրներդ էլ կլուծվեն: 

Սպորտի նախարարությանն էլ իզուր մի դիմիր, ներվերդ քայքայի: Մի քիչ նեղ վիճակում են, փող չկա, սաղ փոխանցել են ԱԺ նախագահի ավտոպարկը թարմացնելու համար, այս պահին դրանից ավելի կարևոր խնդիր չկա, դա պետական անվտանգության հարց է: 

Մի քիչ մլուլ տուր, ոտդ կախ գցի, մինչև շուտով 2050 թվականը կգա, երբ բոլոր մարզաձևերում աշխարհի չեմպիոն դառնանք: 

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1040 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ