...

Ահա նրանք. արեք՝ ինչ ուզում եք

Ահա նրանք. արեք՝ ինչ ուզում եք

Բայց մի հատ խորացեք, էլի: Ուղղակի իրար կողքի դնենք բոլոր նրանց, ում Նիկոլ Փաշինյանը մեղավոր է համարել իր արածների համար: 

Ռոբերտ Քոչարյան. Մեղավոր է, որ 1998-ից հետո Հայաստանը թուլացրեց, Մեղրիի տարբերակը մտցրեց, բանակը թուլացրեց և այլն: 2020թ. պատերազմի պարտության գլխավոր մեղավորներից է: Ցանկը շատ երկար է:

Լևոն Տեր-Պետրոսյան. Մեղավոր է, որ 1994-ին Ադրբեջանին ծնկի չբերեց, 1991-ին ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իր պատճառով 1994-ին ՄԱԿ-ի ԱԽ-ն 4 շատ վատ բանաձև ընդունեց և այլն: Ու ընդհանրապես, ուզում էր հողերը հանձնել: Ցանկը շատ երկար է: 

Սերժ Սարգսյան. Մեղավոր է, 2016-ին, 2017-ին ինչ-որ խայտառակ զիջումների է գնացել բանակցություններում, ապրիլյան պատերազմում 800 հեկտար հող է հանձնել, ու ընդհանրապես, շատ վատ մարդ է: 2020թ. պատերազմի պարտության գլխավոր մեղավորներից է: Ցանկը շատ երկար է:

Ալիև. Բեդովլաթ գյադա դուրս եկավ. 2020թ. պատերազմի պարտության գլխավոր մեղավորներից է:

Էրդողան. Մունդառ գյադա դուրս եկավ. 2020թ. պատերազմի պարտության գլխավոր մեղավորներից է:

ՀԱՊԿ. Իր պատճառով Ադրբեջանը մտել է Հայաստանի տարածքներ, ու ՀԱՊԿ-ն բան չի արել, զորքեր չի հանել Ադրբեջանի դեմ: 2020թ. պատերազմի պարտության մեջ մեղքի բաժին ունի: Եվ ընդհանրապես, անկապ կազմակերպություն է: 

Միջազգային հանրություն. Անհասկացող ինչ-որ բան է: Բացատրում ես, որ Արցախը Հայաստան է ու վերջ, չեն հասկանում: Ու մի բան էլ Նիկոլին ճնշում են, ստիպում են զիջումների գնալ և այլն: 

Ռուսաստան. Անհուսալի դաշնակից է: Մի գրամ չօգնեց պատերազմի ժամանակ, հիմա էլ լավ չի կատարում իր պարտականությունները: Փառուխում եսիմինչեր արեց: 2020թ. պատերազմի պարտության գլխավոր մեղավորներից է: Անկապ երկիր է: Ցանկը շատ երկար է:

Ընդդիմություն. Դավաճաններ են, 5-րդ շարասյուն, ամեն ինչ անում են, որ Ադրբեջանն ու Թուրքիան պատերազմ սկսեն: Սաղ դրանց արած ղալաթներն են: 2020թ. պատերազմի պարտության գլխավոր մեղավորներից է: Ցանկը շատ երկար է:

Ժողովուրդ. Մեղավոր է, որ Նիկոլին դրդել է կոշտ դիրքորոշում ունենալ Արցախի հարցում, ասել է՝ նայի հա, մինչև վերջ կգնաս, ու Նիկոլին ստիպել է պարտության ճանապարհով գնալ: Անկապ ժողովուրդ է: Ցանկը շատ երկար է:

Աստված. Ամենամեծ մեղավորն է: Նիկոլը հո չէ՞ր ուզում, որ այսպես լինի, բայց աստված ձեռքը դրել է ուսին, ասել է՝ էս բեռը քո վրա եմ դնում, արարիր ու ընտրվիր: 2020թ. պատերազմի պարտության գլխավոր մեղավորներից է: Ցանկը շատ երկար է:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1256 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ