...

Ական՝ Վանաձորում

Ական՝ Վանաձորում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վանաձորի քաղաքապետ է նշանակել Արկադի Փելեշյանին:

«ՉԻ». Հա, լավ, ի՞նչ մի շուխուր եք գցել, թե հայ-հարայ, նայեք՝ ում են նշանակել Վանաձորի քաղաքապետ: Ական է, էլի: Չէ, սխալ հասկացաք, ոչ թե իշխանության ականն է, այլ մականունը Ակա է:

Դե, հիմա ի՞նչ անենք, որ մարդը ժամանակին դատապարտվել է խուլիգանության համար: Խմած է եղել, չի ջոկել, պահի տակ վիճել է խանութի աշխատողների հետ, քֆրտելով ջարդել խանութում եղած ապրանքները։ Ո՞ւմ հետ չի պատահում:

Իսկ որ ժամանակին Վանաձորի ընտրություններից երկու օր անց ծեծել էր տեղի Ավետարանական հավատքի քրիստոնեական եկեղեցու հոգևոր առաջնորդ Ռաֆայել Գրիգորյանին, ուրեմն՝ հայրենասեր, իսկական քրիստոնյա մարդ է: Կոնֆեսիոն հարցերից գլուխ է հանում: 

Թեթև տարեք. պատահում է: Վանաձորը ամուր բռունցքներում է:

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1266 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ