...

Ալեն Սիմոնյանի երազը

Ալեն Սիմոնյանի երազը

Իսակովի պողոտայում «Տոյոտա» ֆիրմային խանութից 200 հազար դոլարով BMW C-Revolution մակնիշի ավտո է նվեր ստացել: Առավոտը ավտոտնակից հանում է մեքենան, որ գործի գնա: Մեքենայի մեջից հանել է բոլոր սիդելնիկները, որպեսզի ոչ ոք չհամարձակվի պետական ինստիտուտի ներկայությամբ դրանց վրա նստի:

Նստում է մեքենան, խոդի գցում ու գազավատ անում: Մինչև վերջ քոքում է «Տատուի» «Нас не догонят, нас не догоняяяят!!» երգը ու շարժվում դեպի Բաղրամյան պողոտա:

Բաղրամյանով բարձրանալիս նկատում է, որ մի խումբ լրագրողներ մայթեզրի նստարաններին նստած, կոֆե են խմում: Կատաղում է. «Արա, դե ճիշտ արինք, որ Հայկոյին հանեցինք: Բերել, նստարանները սենց փռել է քաղաքում, չի մտածել, որ էս ճամփեքով լուրջ մարդիկ են անցնում, իրենց տհաճ կարա լինի»: 

Մտնում է խորհրդարան: Անցակետում իր ախրաննիկները մետաղորսիչով ստուգում են անցակետի անվտանգության աշխատակիցներին, զենք-բան չեն հայտնաբերում. «Շեֆ ջան, նորմալ է, անցեք»:

Ինքը մտնում է շենք, իրեն կցված վերելակով բարձրանում իր աշխատասենյակ: Կաբինետում պատին՝ իր գլխավերևում, Խաչատուր Սուքիասյանի մեծադիր լուսանկարն է, կողքին՝ Նիկոլ Փաշինյանի 3x4-ի վրա լուսանկարը: 

Ներս մտնում է քարտուղարուհին. «Շեֆ ջան, այս շաբաթ միջազգային գործընկերներից երկու հրավեր է եկել: Մեկը՝ ԵԱՀԿ գագաթնաժողովին մասնակցելու, դա լինելու է Աթենքում, մյուսը «Կանայք 21-րդ դարում» սիմպոզիում է, տեղի է ունենալու Չիկագոյում: Ո՞րը հաստատեմ»:

«Ինչքա՞ն կնստեն ուղևորությունները»,- հարցնում է ինքը:

«Աթենքում կայանալիք երկօրյա գագաթնաժողով. հրավիրող կողմը հոգում է բոլոր հյուրանոցային ծախսերը, միայն ուղևորության ծախսն է մեր վրա, բիզնես կարգի տոմսեր, մասնավոր ինքնաթիռ, ընդհանուր կարժենա 4,33 մլն դրամ:

Ինչ վերաբերում է Չիկագոյին, ապա բոլոր ծախսերը հոգում է մեկնող կողմը. սիմպոզիումը կտևի մեկ շաբաթ. բիզնես կարգի տոմսեր, «Հայաթ» հյուրանոցի լյուքս համարներ, կարժենա 25,1 մլն դրամ»:

«Չիկագոյի հյուրանոցում All inclusive է՞»,- ճշտում է ինքը:

«Այո, նախաճաշ, ճաշ, ընթրիք, վերջում՝ բանկետ հրավառությունով»:

«Դե, ուրեմն, գնում ենք Չիկագո»:

«Բայց ինչո՞ւ»,- հարցնում է քարտուղարուհին:

«Բա որովհետև ես Աթենքում արդեն եղել եմ»,- պատասխանում է ինքը,- «ու հետո թեման խիստ կարևոր է մեր պետականության համար»:

Այդ պահին հեռախոսը զնգում է. հնչում է «Իմ ախպերը, ջան, ջան, ջան» երգը: «Հա, ախպերըըըս,- վերցնում է հեռախոսը,- հը՞, ի՞նչ եղավ: Ո՞ր տենդերը շահեցի՞ր: Բոլորը՞: Բա տեսա՞ր: Դու էլ նիգյարան էիր եղել, որ Հայկոյին հանել չի ստացվի: Դե, գնա, մայրաքաղաքը ասֆալտի: Չմոռանաս իրիկունը հետդ հաց բերես»:

Հանկարծ դուռը բացվում է, Կարգին Հայկոն է ներս մտնում՝ ուսին մի հատ դագաղ: «Էս ի՞նչ ա»,- զարմանում է ինքը: «Հեչ,- պատասխանում է Հայկոն,- էն դագաղով սքեթչի շարունակությունն եմ ուզում նկարահանել: Արի»:

Իր աչքերը մթնում են, ընկնում է գետնին:

Արթնանում է հայաթում: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   6884 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ