...

Աման, Մուրադ, չկատաղես

Աման, Մուրադ, չկատաղես

Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը գրել է. «Իմ Արցախ գալը ոռնոց է բարձրացրել, թե՝ եկել է Արցախը հանձնի Ադրբեջանին, իսկ նախկին և ներկա ղեկավարությանը՝ որպես ռազմական հանցագործ՝ Բաքվին։

Շրջափակման պայմաններում իմ Արցախ գալ-գնալը դեղին մամուլի նյութ սարքելը շատ անհետաքրքիր զբաղմունք է։

Լավ է, որ ինքնախոստովանական ցուցմունքներ եք տալիս, այն էլ՝ գրանտակեր լակոտ-լուկուտների, Արցախից վախած-փախածների բերանով։ Դա խոսում է այն մասին, թե ինչքան հանցագործություն եք կատարել 20 տարվա մեջ, որ պատրաստ եք Արցախի ժողովրդից գողացված փողերով լրատվականներ առնել, փողեր ու ջանքեր թափել, միայն թե՝ Բաբայանը չգա։

Մի անգամ ասել եմ, հիմա էլ կրկնում եմ՝ Արցախ-Հայաստանի հանցագործ խունտան պատրաստ է Արցախը հանձնել թուրքին, միայն թե Սամվել Բաբայանը չգա իշխանության։

Այո, պատասխանատվության եմ ենթարկելու բոլորին, բայց խոստանում եմ՝ Բաքվին չեմ հանձնելու։ Ձեր դատաստանը հայ ժողովուրդն է անելու՝ Արցախում, որտեղ թաղված է ձեր հանցագործությունների ֆունդամենտը»:

«ՉԻ». Հալլա-հալլա, սենց բան կլինի՞: Մեր արև, նոր ենք իմանում, որ Սամվել Բաբայանը Արցախում է, ուրեմն առնվազն մենք իր իմացած դեղին մամուլից չենք:

Դե, ինչ ասենք, Հայաստանում ներքաղաքական պայքար չկա, փոխարենը Արցախում է նման պայքար հասունանում: Ընդ որում, էդ հետաքրքիր է, ներքաղաքական այդ պայքարին մասնակցելու համար մեկը Մոսկվայից է գալիս, մյուսը՝ Երևանի կենտրոնից... որ մի հոգի էլ Վատիկանի կողմերից գար, պայքարի մակարդակը ընդհանրապես կհասներ թեժի: Էն աստիճան, որ ռուսները մի հատ խաղաղապահ զորախումբ էլ կուղարկեին, որ բաժանի ներքաղաքական այդ կռվի մասնակիցներին:

Լավ, տեսնենք, Սամվել Բաբայանը գնացել է Ստեփանակերտ ոչ թե չայ խմելու, այլ ինչ-որ լակոտ-լուկուտների հարցերը լուծելու և ինչ-որ ֆունդամենտներ քանդելու: Կհանդիպենք գովազդային ընդմիջումից հետո:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2305 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ