...

Ամեն ինչ վերահսկվում է

Ամեն ինչ վերահսկվում է

ՀՀ Պաշտպանության նախարարությունը կտրականապես հերքել է այն ստահոդ լուրերը, թե ադրբեջանական զինյալները Կապանի շրջանի որոշ հատվածներում առաջ են եկել:

«Նշված հատվածում ադրբեջանական ոչ մի դիրք չկա: Պարզապես, մի խումբ ադրբեջանցի քաղաքացիական անձինք, այդ կողմերում եկել էին ընկերոջ կնունքին, բայց խիտ մառախուղի պատճառով մոլորվել, մի քանի հարյուր մետր առաջ գալով՝ հայտնվել են մեր տարածքում: Ու քանի որ հետո առատ ձյուն է տեղացել, չեն կարողանում այդ տարածքներից հեռանալ, քանի որ ավտոմեքենայի ճամփա չկա, ու այդպես լռվել, մնացել են:

Թե չէ առաջխաղացման մասին խոսք լինել չի կարող։ Մեր ուժերը լիարժեք վերահսկում են իրավիճակը, այդ թվում նաև մշտադիտարկում ադրբեջանցի այդ քաղաքացիների ցանկացած շարժ»,- ասված է ռազմական գերատեսչության հայտարարության մեջ:

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   4366 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ