...

Ամենաթանկը միրգն ու բանջարեղենն են

Ամենաթանկը միրգն ու բանջարեղենն են

Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2019թ. դեկտեմբերը 2018թ. դեկեմբերի նկատմամբ) կազմել է 0.7 %, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 1.3 %: Այս մասին տեղեկացնում են Ազգային վիճակագրական կոմիտեից:

2019թ. հունվար-դեկտեմբերին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.1%, ինչը կրկնել է նախորդ նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշը:

Նախորդ տարի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 3.0 % գնաճ, ինչին մեծապես նպաստել են մրգի և բանջարեղենի՝ համապատասխանաբար 4.9 % և 19.9 % գնաճերը: Բանջարեղենի շուկայում 2019թ. դեկտեմբերին 2018թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 5.9 %, իսկ 2019թ. նոյեմբերի համեմատ՝ 19.9 % գնաճ:

Մրգի շուկայում 2019թ. դեկտեմբերին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 2.7 % գնանկում, իսկ 2019թ. նոյեմբերի համեմատ` 4.9 % գնաճ:

Այսպես՝ նախորդ տարի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ մրգի և բանջարեղենի ապրանքախմբերի ընդհանուր գնաճը կազմել է 14.4 %:

Ըստ վիճակագրության՝ կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 2019թ. դեկտեմբերին 2018թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 2.0 % գնանկում, իսկ 2019թ. նոյեմբերի համեմատ՝ 0.5 % գնաճ: Ձվի գինը նախորդ տարվա դեկտեմբեր ամսին գրանցվել է 1.1 % գնաճ:

Հացաբուլկեղենի և ձավարեղենի ապրանքախմբում 2019թ. դեկտեմբերին 2018թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 3.9 %, իսկ 2019թ. նոյեմբերի համեմատ՝ 0.4 % գնաճ:

Յուղերի և ճարպերի շուկայում 2019թ. դեկտեմբերին 2018թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 4.9 % գնանկում:

Դեկտեմբերին ալկոհոլային խմիչքն ու ծխախոտի գներն են բարձրացել, էժանացել են ձկնամթերքն ու շաքարավազը: Մսամթերքը գները ևս իջել են:

2019թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ ոչ ալկոհոլային խմիչքի, սուրճի, թեյի, կակաոյի ապրանքախմբում արձանագրվել է 0.1% գնանկում:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2000 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ