...

Անդուր Արարատը

Անդուր Արարատը

Լրագրող Նարեկ Գալստյանը լուսանկարներ է հրապարակել և գրել. «Առաջին ֆոտոն տարածել է կառավարության լրատվականը, երկրորդը՝ սքրին է «լայվից»: Էդպես լավ չի, մի հատ էլ պերեգարոդկա խփեք հետևները, որ Արարատը չերևա»:

«ՉԻ». Դրա համար ենք ասում՝ Հայաստանի մայրաքաղաքը տեղափոխեք Ապարան: Որ ինչ միջոցառում էլ լինի, հետևի ֆոնին Արագած լեռը երևա: Շառից, փորձանքից հեռու, խախանդ, ու էլ ոչ մի շահարկում: Անկախ նրանից, որ մասնագետների մի մասն ասում է, թե իրականում ոչ մի մոնտաժ էլ չի եղել, օբյեկտիվն այդպես է ֆիքսել, բայց շահարկողների բերանը փակել չես կարող: 

Թե չէ էս ի՞նչ է. գնացել են Հաղթանակի զբոսայգի, նկարվել, էդ վիճահարույց Արարատ լեռն էլ՝ պաշտոնյաների թիկունքում: Թուրքն ի՞նչ կմտածի: Կզայրանա ու պատերազմ կսկսի: 

Իսկ ընդհանրապես, որևէ միջոցառման գնալիս միշտ նայեք, որ էդ կողմերում Արարատը չլինի: Կամ էլ հետներդ միշտ բարձր վարագույրներ ունեցեք, որ պետք եղած ժամանակ ծածկեք հետևի ֆոնը: 

Ապարանի պահով էլ մտածեք: Մեջը խաղաղություն կա, բան կա:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   315 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ