...

Աննախադեպ ակցիա՝ վատ դերասաններով

Աննախադեպ ակցիա՝ վատ դերասաններով

Այսօր Երևանում ԱՄՆ դեսպանատան շենքի մոտ՝ Ծովակալ Իսակովի արձանի մոտ, տեղի է ունեցել Գրին Քարտի շահառուների բողոքի ակցիան:

Ակցիայի մասնակիցները բողոքել են, որ տևական ժամանակ է, ինչ Հայաստանից շահառուներ չեն հրավիրում:

Ցուցարարները, որոնք, ի դեպ, դեմքերը ծածկած են եղել և հրաժարվել են խոսել լրագրողների հետ, ձեռքներին պաստառներ են ունեցել. «Չենք ուզում կորցնել մեր հնարավորությունը», «Ուզում ենք պայծառ ապագա մեր երեխաների համար», «5 րոպե հարցազրույցը հեռացնում է մեզ մեր երազանքից» և այլն: 

«ՉԻ». Սա էլ տեսանք, երբ մարդիկ թաքուն բողոքի ակցիա են անում: Այսինքն՝ չեն ցանկանում, որ իմանանք, թե ովքեր են: Որպես կանոն, երբ ինչ-որ ուժեր պատրաստվում են բողոքի ակցիա անել, դրա մասին տեղեկացնում են լրատվամիջոցներին, հայտնում ակցիայի տեղն ու ժամը, ակցիայի ժամանակ էլ լրագրողներին հարցազրույցներ են տալիս, ներկայացնում իրենց դիրքորոշումը, ակցիա անելու նպատակները, ինչ արդյունք են ակնկալում:

Իսկ այս դեպքում ոչ մի նման բան: Ինչից էլ ենթադրում ենք, որ իրականում բեմականացված թատրոն է եղել: Ընդ որում՝ այս թատրոնի բոլոր դերասանները երիտասարդներ են: Թեպետ Գրին-քարտ չստացողների շարքերում հաստատ նաև տարեց մարդիկ էլ են լինում: Դատելով պաստառների որակից, լավ էլ պատրաստված թատրոն է եղել, բայց դերասանական խաղը մի քիչ պետք է հղկել, սցենարում էլ շտկումներ մտցնել: 

Բայց ամենախորհրդանշականն այն է, որ ԱՄՆ-ի Գրին քարտ ստանալու համար կոչերը արվում էին ծովակալ Հովհաննես Իսակովի արձանի մոտ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1090 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ