...

Աննախադեպ տարի խմիչքի համար

Աննախադեպ տարի խմիչքի համար

Նախորդ տարի մսամթերքի արտադրության ծավալները նվազել են:

Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ նախորդ տարի դեկտեմբեր ամսվա դրությամբ արտադրվել է 84 024.1 տոննա թարմ միս, իսկ 2018-ի նույն ժամանակահատվածում՝ 86 877.2:

Երշիկեղենը և համանման մյուս մսամթերքները ևս քիչ են արտադրվել՝ 2018 թվականի 12 676.5 տոննայի դիմաց 2019-ին արտադրվել է 12 404.7 տոննա:

Փոխարենն ավելացել են կտրտած և աղացած մսից պատրաստված արտադրատեսակների ծավալները: 2018 թվականի 1 254.7 տոննայի փոխարեն 2019 թվականի ընթացքում արտադրվել է 2 782.9 տոննա:

Նախորդ տարվա դրությամբ կաթի և պանրի արտադրության ծավալներն են ավելացել: 2018 թվականին կաթի արտադրության ծավալները 5 251.0 հազար լիտր է կազմել, իսկ անցյալ տարի՝ 7 304.8:

Ըստ վիճակագրության՝ ավելացել են նաև հացի արտադրության ծավալները: Նախորդ տարի արտադրվել է 271 471.4 տոննա թարմ հաց, իսկ 2018-ին՝ 264 757.8: Ավելացել են նաև մակարոնեղենի արտադրության ծավալները:

Նախորդ տարին աննախադեպ է եղել ալհոհոլային խմիչքների արտադրության համար:

ԱՎԿ-ի հրապարակած տվյալներով՝ 2018 թվականին 5 044.1 հազար լիտրի դիմաց անցյալ տարի պատրաստվել է  5 981.2  հազար լիտր օղի, լիկյոր և սպիրտային այլ խմիչք:

Կոնյակի արտադրության ծավալները հասել են 43 505.7 30 հազար լիտրի, իսկ 2018 թվականին ծավալը կազմել է 30 751.9: 

12 676.2 հազար լիտր խաղողի գինի է պատրաստվել 2019 թվականին, իսկ 2018-ին՝ 9 630.8:

Գարեջրի արտադրության ծավալների դեպքում էլ ունենք աճ: Միայն նվազել են վիսկիի արտադրության ծավալները:

2019 թվականին Հայաստանում արտադրվել է 45 մլն 12.3 հազար լիտր հանքային ջուր՝ 2018 թ-ի համեմատ աճելով 9.9%-ով:

26.5%-ով աճել են աղբյուրի ջրի արտադրության ծավալները: Եթե 2018թ-ին հանրապետությունում արտադրվել է 39 մլն 379.0 հազար լիտր աղբյուրի ջուր, ապա 2019թ-ին` 49 մլն 814.3 հազար լիտր:

Ավելացել են նաև սիգարետի արտադրության ծավալները:

2019 թվականին Հայաստանում արտադրվել է 33 մլն 874.0 հազար հատ ծխախոտ, ինչը 2018 թվականի համեմատ աճել է 7.2%-ով։


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1669 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ