...

Անորակ ապրանքների քյարը

Անորակ ապրանքների քյարը

Համացանցում ակտիվ քննարկում են այսօր կառավարության շենքի դիմաց տեղի ունեցած միջադեպը. մի քաղաքացի բենզին էր լցրել իր վրա և ցանկանում էր կրակը վառել: Քաղաքացու ինքնահրկիզումը փորձել է կանխել ոստիկանը, որի բերանին վառած ծխախոտ կար:

«ՉԻ». Այ բալամ, ինչի՞ ետևից եք ընկել: Հանգիստ եղեք, ոչ մի բան էլ չէր լինելու: 

Նախ, Հայաստանում վաճառվող բենզինը այնքան էլ որակով չէ, հետը ջուր են խառնում, դժվար կպներ:

Երկրորդ. Հայաստանում վաճառվող սիգարետներն էլ են անորակ, որ չքաշես, վռազ մարում են: 

Ըհը, տեսանյութից էլ է դա երևում: Այնպես որ, չկա չարիք առանց բարիքի: Որակյալ լինեին, հրդեհն անխուսափելի էր:

Իսկ այդ ոստիկանը հաստատ պատմության մեջ կմտնի. մի օրվա մեջ նրան համ կպարգևատրեն քաղաքացուն փրկելու համար, համ էլ կտուգանեն հանրային վայրում ծխելու համար:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   396 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ