...

Աու, մարդ կա՞ վերևներում

Աու, մարդ կա՞ վերևներում

Գիշեր: Մաֆիան Երևանի Աղբյուր Սերոբի փողոցում դուրս է գալիս որսի: Անցնում է առաջին հրդեհված տան մոտով, երկրորդ հրդեհված տան մոտով, երրորդ հրդեհված տան մոտով: Առավոտ, բոլորը աչքերը բացում են: Առավոտը բարի չէր չորրորդ անգամ. հիմա էլ այրել են փողոցի բնակիչներից մեկի ավտոմեքենան:

Ինչպես տեսնում եք` ոչ չափազանցնում էինք, ոչ էլ կատակ էինք անում, երբ ահազանգում էինք, որ փողոցի բնակիչները տոտալ ահաբեկչության են ենթարկվում: Ինչ-որ ահաբեկիչներ սիստեմատիկ կերպով, նպատակադրված գիշերը հրդեհում են մարդկանց տները, գույքը, ավտոմեքենան, հրշեջները գալիս, մարում են կրակը, քննիչները գալիս, տեղազննություն են կատարում, ամեն ինչ գրանցում... ու վերջ: Բոլորը սպասում են, թե ով է լինելու հաջորդ տուժողը: 

CPS բենզալցակայանն էլ այս հրդեհի վայրերի հենց կողքին է: Անցած անգամ որ գրել էինք այս հրաշք բենզալցակայանի արկածների մասին, պետական կառույցներից մեկից արձագանքել էին, թե վերջ, հեսա գալիս ենք, վաղը փակենք բենզալցակայանը: Էդ վաղն արդեն եկել, երեկ է դարձել: 

Գիշեր: Բոլորը աչքերը չեն փակում: Երևի թաղի բնակիչները ինքնապաշտպանական ջոկատ ստեղծեն՝ «Աղբյուր Սերոբ», մարտական հերթապահություն իրականացնեն, փորձեն պաշտպանել իրենց հայրենի օջախները:


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1741 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ