...

Ապրիլի 10-16-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Ապրիլի 10-16-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ 

Շարունակվում է Խոյի ամիսը: Դա նրանց ակտիվություն կհաղորդի անձնական ծրագրերն առաջ տանելիս ու կարողությունները դրսևորելիս: 10-13-ը բարենպաստ օրեր են: Լավատես ու ինքնավստահ կլինեք: Ուրիշներին օգնելը կուրախացնի ձեզ: Ձեր հեղինակությունը կաճի, անձնական զարգացման հնարավորություն կստեղծվի: Նոր նախաձեռնություններում հաջողակ կլինեք:

14-16-ին հարաբերություններում որոշակի սառնություն կնկատվի, համակրանքի և ուշադրության պակաս կզգացվի:

Ցուլ

Դժվարություններ կունենաք գործերը ծրագրելիս և կամային որոշումներ ընդունելիս: Իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից: Անսպասելի հոգսեր կառաջանան, որոնք կշեղեն անձնական գործերից: 10-13-ին անսպասելի հաջողակ կլինեք այնտեղ, որտեղ չէիք սպասում: Հաջողությամբ կավարտվեն երկար տևած ու բարդ գործերը: Շրջապատողների կողմից բարյացակամ վերաբերմունքի կարժանանաք: Ձեր զարգացման համար ընտրություն անելիս ուժեղ հոտառություն կդրսևորեք:

14-16-ին հնարավոր են ֆինանսական խնդիրներ:

Երկվորյակ

Նորի և հեռանկարայինի հանդեպ մեծ հետաքրքրության շրջան է: Կմասնակցեք կոլեկտիվ միջոցառումների: Սերտ կապեր կհաստատեք ընկերների հետ: 10-13-ին լավ նորություններ ու առաջարկներ կստանաք: Հասարակական գործերի հաջող ընթացք, կոլեկտիվում առաջնորդ կլինեք: Կաջակցեն ազդեցիկ ընկերները:

14-16-ին հարաբերություններում սառնություն կնկատվի, կամ կարևոր անձանց կողմից ուշադրության պակաս կզգաք:

Խեցգետին

Կարևոր որոշումների և ձեռքբերումների շրջան է: Մասնագիտական գործերն առաջ մղելու, հասարակական դիրքը բարելավելու ձգտում կունենաք: 10-13-ին գործերում հաջողակ կլինեք: Առաջխաղացում կունենաք մասնագիտության մեջ ու աշխատանքում: Կհասնեք նպատակին: Աջակցություն կստանաք ազդեցիկ դեմքերից ու ղեկավարությունից: Իրավաբանական գործերում հաջողություններ կունենաք:

14-16-ին հնարավոր է տհաճ կամ սառը վերաբերմունքի բախվեք նույնիսկ մտերիմ մարդկանց հետ շփումներում:

Առյուծ 

Այս շրջանում կուզենաք ցույց տալ ձեր կարողությունները, իսկ հնարավորության դեպքում նաև ընդլայնել դրանք: 10-13-ին՝ լավատեսություն և ուրախություն: Գործերին ստեղծագործ մոտեցում կցուցաբերեք: Կհետաքրքրվեք կրթությամբ ու կրոնով: Կհանդիպեք ազդեցիկ և կարևոր անձանց հետ: Հաջող կոմերցիա արտերկրում:

14-16-ին դժվարություններ կարող են առաջանալ ընկերների կամ կազմակերպությունների հետ կապված գործերում:

Կույս

Ուշադրություն և ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Սովորականից հաճախ պիտի հաշվի նստեք ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակների հետ: 10-13-ը բարենպաստ օրեր են: Ինքնավստահ ու լավատես կլինեք: Ձեր գործերով զբաղվելու, անձնական զարգացման մեջ հաջողության հասնելու, աջակցություն ստանալու և հավանության արժանանալու հնարավորություն կունենաք: Համատեղ գործերի լավ արդյունքներ: Գումարը ճիշտ ու շահավետ տնօրինելու կարողություն:

14-16-ին խնդիրներ կարող են առաջանալ համագործակցության մեջ և հարաբերություններում:

Կշեռք

Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն շրջապատողների վարքից ու տրամադրությունից: Մեծ կախվածություն կառաջանա գործընկերներից և ամուսիններից: 10-13-ին լավատեսություն ու բարյացակամ վերաբերմունք շրջապատողների հանդեպ: Ուրիշներին օգնելը կուրախացնի ձեզ: Նույնքան կուրախացնի նաև շրջապատողների՝ ձեր հանդեպ բարի վերաբերմունքը: Լավ կընթանան հասարակական ու ռոմանտիկ գործերը: 

14-16-ին կարևոր անձանց կողմից անուշադիր վերաբերմունքի պատճառով ձգձգումներ կլինեն պրակտիկ գործերում և աշխատանքի մեջ:

Կարիճ

Մտավոր ու ֆիզիկական համառ աշխատանքի շաբաթ է: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն կառաջանա: Կհետաքրքրվեք ձեր առողջությամբ: 10-13-ը լավ օրեր են պրակտիկ գործեր վարելու համար: Աշխատավայրում ձեր հեղինակությունը կաճի, դիրքերն էլ կմրապնդվեն: Նոր առաջարկներ կստանաք: Բարյացակամ վերաբերմունք ղեկավարության կողմից: Առողջության ամրապնդում: 

14-16-ին սիրային հարաբերություններում հիասթափություն է սպասվում: Հարաբերություններում սառնություն կդիտվի:

Աղեղնավոր

Մեծ ուշադրություն կդարձնեք սեփական անձին, նույնը կպահանջեք նաև շրջապատողներից: Առաջատար լինելու ձգտում կունենաք: 10-13-ը բարենպաստ օրեր են: Լավատեսություն և ուրախություն: Հաջող կընթանան հասարակական ու ռոմանտիկ գործերը: Կհետաքրքրվեք կրթությամբ մշակույթով, կրոնով: Բարձր դիրքի հասնելու հնարավորություն կունենաք: Կմասնակցեք հետաքրքիր միջոցառումների:

14-16-ին խնդիրներ կարող են առաջանալ ընտանեկան հարաբերություններում:

Այծեղջյուր

Ստիպված եք լինելու մեծ ուշադրություն հատկացնել տնային գործերին ու կենցաղային խնդիրներին: 10-13-ին ընտանիքում ուրախություն, տանն էլ հաջող գործեր են սպասվում: Լավ միջոցառումներ: Հարազատների շրջանում սեփական հեղինակությունը կաճի, կամ էլ աջակցություն կստանաք ազդեցիկ հարազատից:

14-16-ին գործերը կարող են արգելակվել տեղեկատվության պակասի, հարկադիր ուղևորությունների պատճառով:

Ջրհոս

Հաղորդակցվող կլինեք: Կհետաքրքրվեք տեղեկատվությամբ կամ ակտիվ աշխատանք կտանեք նրա հետ: Մտավոր աշխատանք է սպասվում: Ուշադրություն կդարձնեք հարազատների գործերին: 10-13-ին լավ նորություններ ու պիտանի տեղեկատվություն կստանաք: Ուսման մեջ հաջողակ կլինեք: Շահավետ ուղևորություններ են սպասվում: Բարյացակամ վերաբերմունք ու աջակցություն հարազատների կողմից:

14-16-ին հնարավոր են ֆինանսական խնդիրներ:

Ձկներ

Շատ գործնական կլինեք, կհետաքրքրվեք ձեր ֆինանսական վիճակով և այն բարելավելու համար ջանքեր կգործադրեք: Ակտիվ կլինեք բիզնեսում և առևտրի մեջ: 10-13-ը բարենպաստ օրեր են ֆինանսական գործերի համար: Բիզնեսի ընդլայնում և նոր հնարավորություններ: Հաջող կոմերցիա արտերկրում: Աջակցություն կստանաք ազդեցիկ անձանցից:

14-16-ին հնարավոր են խնդիրներ ընտանեկան հարաբերություններում: Ուրիշների տրամադրության և զգացմունքների հանդեպ ուշադրության պակաս կնկատվի:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   8827 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ