...

Ապրիլի 11-17-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Ապրիլի 11-17-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ

Շարունակվում է Խոյի ամիսը: Զբաղված կլինեք անձնական գործերով ու խնդիրներով: Գործունեության մի շարք ոլորտներում կամրապնդեք ձեր դիրքերը: 11-14-ին կազմակերպված կլինեք ու հաստատուն դիրք կգրավեք: Ընկերական հարաբերություններ կհաստատեք ազդեցիկ ու փորձառու անձանց հետ: Ընկերների կամ կազմակերպությունների միջոցով կհասնեք անձնական նպատակների իրականացմանը: Լավ առաջարկներ են սպասվում:

15-17-ին՝ ֆինանսական գործերում շահի ուժեղ զգացում, բարձր գեղագիտական ճաշակ: Բիզնեսում լավ համաձայնություններ ձեռք բերելու հնարավորություն կլինի:

Ցուլ

Իրավիճակի հանդեպ թույլ վերահսկողություն: Պատահականությամբ պայմանավորված գործողություններ: 11-14-ին՝ պրակտիկ հոտառություն, որը թույլ կտա մասնագիտական գործերում առաջընթացի հասնել: Նպատակին հասնելու ճանապարհին հաջողակ կլինեք: Գործերի կայունացում, ինքնավստահություն ձեռք կբերեք:

15-17-ին՝ հաջող մասնակցություն կունենաք հասարակական գործերին ու կոլեկտիվի գործերին: Սիրելի ու թանկ մարդկանցից լավ տեղեկատվություն կստանաք: Կձգտեք հաճելի ու ներդաշնակ շփումների: Ձեր վարքով համակրանք առաջացնելու ունակություն:

Երկվորյակ

Բոլոր գործերում առաջ կգա ձգտում դեպի նորը, կոլեկտիվ գործողություններին մասնակցելու, ընկերների հետ շփվելու անհրաժեշտություն կառաջանա: 11-14-ին հնարավոր են հաջողություններ հեռավոր ուղևորությունների ժամանակ և արտասահմանցիների հետ գործերում: Լավ առաջարկներ կստանաք: Ինքնավստահություն ձեռք կբերեք: Աջակցություն կստանաք կոլեկտիվներից կամ կազմակերպություններից:

15-17-ին հնարավոր են ֆինանսական գործերի հաջող ընթացք, հաջողություններ՝ առևտրի մեջ, անձնական շահի հանդեպ լավ հոտառություն: Կարևոր անձանց հետ հարաբերությունները կլավանան: Ինտուիցիան կօգնի ճիշտ ծրագրել գործերն ու նպատակին հասնելու քայլեր ձեռնարկել:

Խեցգետին

Նպատակի իրագործման և դիրքերի համար պայքարի շրջան է: Կազմակերպչական ունակությունները դրսևորելու անհրաժեշտություն կառաջանա: 11-14-ին՝ լավ, կայունացնող փոփոխություններ մասնագիտական գործերում: Հնարավորություն կունենաք հասնել գործերի կոնկրետ բարելավման,  կարևոր մարդկանց աջակցությամբ կհասնեք ձեր նպատակին:

15-17-ին՝ կոլեկտիվների, կազմակերպությունների հետ հարաբերությունների բարելավում: Հետաքրքիր նորություններ են սպասվում ռոմանտիկ հարաբերություններում, հաջողություններ՝ արտերկրի հետ կապված գործերում: Առաջարկներ կստանաք:

Առյուծ

Մեծ ինքնավստահություն, հնարավորություններն ընդլայնելու ձգտում: 11-14-ին գործընկերային հարաբերություններ կհաստատեք փորձառու մարդկանց կամ արտասահմանցիների հետ, ձեր զարգացման համար նոր հնարավորություններ կստեղծվեն: Սպասվում են գործնական կամ ռոմանտիկ ուղևորություններ: 

15-17-ին լավ փոփոխություններ կունենաք բիզնեսում, ընտանեկան բյուջեի բարելավում: Գրավչության աճ, այլ մարդկանց ու սիրելիների տրամադրությունը հեշտությամբ զգալու և հասկանալու ունակություն: Համագործակցության լավ արդյունքներ: Շահավետ առաջարկներ կստանաք:

Կույս

Փոփոխության սպասումներով ու ընտրության պահերով լի ծանր ու անկայուն շրջան է: 11-14-ին աշխատավայրում կամրապնդեք ձեր դիրքերը, պրակտիկ գործերում կհասնեք ձեր նպատակին: Առողջական վիճակը դեպի լավը կփոխվի: Համատեղ գործերի լավ արդյունքներ, հաջողությամբ կօգտագործեք համատեղ ֆինանսները:

15-17-ին՝ ներդաշնակ ու խոստումնալից շփումներ գործընկերների, սիրելիների հետ: Հաջողություններ արտերկրի հետ կապված գործերում: Հեշտությամբ պայմանավորվելու հնարավորություն կլինի:

Կշեռք

Հատուկ ուշադրություն կդարձնեք շուրջը տեղի ունեցող ամեն ինչին: Մեծ կախվածություն ուրիշներից: 11-14-ին՝ անձնական արժանապատվության ուժեղ զգացում, ճանաչում ձեռք կբերեք: Կարևոր կապեր կհաստատեք ազդեցիկ անձանց հետ: Սիրային հարաբերությունների կայունացում և ամրապնդում: Մասնակցություն կարևոր միջոցառումների:

15-17-ին աշխատավայրում գործերի ու հարաբերությունների բարելավում է սպասվում: Հաջողություններ կունենաք համատեղ գործերում ու բիզնեսում: Հարկերի, վարկերի հետ կապված գործերի բարելավում: Առողջական վիճակի բարելավում:

Կարիճ

Աշխատանք ու հոգսեր են սպասվում: Գործերն ավարտին հասցնելու համար շատ պիտի ջանաք: 11-14-ին կազմակերպված կլինեք: Ֆինանսական գործերում և մասնագիտական առաջընթացի հարցերում պրակտիկ հոտառություն կդրսևորեք: Աշխատավայրում դիրքերի ամրապնդում:

15-17-ին՝ հարաբերությունների բարելավում: Բարյացակամ վերաբերմունքի կարժանանաք շրջապատողների կողմից: Լավ բանակցություններ ու առաջարկներ կստանաք: Ուրախություն՝ հանդիպումներից: Շփումներում դիվանագիտությունն ու տակտը կօգնեն հասնել ուզածին:

Աղեղնավոր

Ուժերի վերելքի, դիրքերի ամրապնդման, ուշադրությունը սեփական անձին հրավիրելու շրջան է: 11-14-ին՝ ուժեղ տրամաբանություն, հստակություն գործերում: Հաջող հանդիպումներ են սպասվում փորձառու կամ ազդեցիկ անձանց հետ: Հնարավոր են ուղևորություններ մասնագիտական գործերով:

15-17-ին կարգուկանոն կհաստատեք տանը և գործերում: Հանդիպումներ ու հարաբերությունների բարելավում հարազատների հետ: Առողջական վիճակի բարելավում: Գրավչության աճ:

Այծեղջյուր

Մեծ ուշադրություն կխլեն տնային հոգսերն ու հարազատների հետ գործերը: Մեծ հետաքրքրություն ընտանիքում զբաղեցրած դիրքի հանդեպ: 11-14-ին՝ ֆինանսական գործերի ու բիզնեսի կայունացում: Լավ գնումներ կկատարեք տան համար: Անշարժ գույքի հետ կապված հաջող գործարքներ:

15-17-ին՝ շփման մեջ թեթևություն և ուրախություն: Ձեզ լավ դրսևորելու, ճանաչման հասնելու հնարավորություն կունենաք: Կմասնակցեք հաճելի միջոցառումների: Հաջող ուղևորություններ կունենաք բիզնեսի կամ հանգստի հարցերով:

Ջրհոս

Հանդիպումներ ու զրույցներ շատ կլինեն: Հետաքրքրասիրություն, հետաքրքրություն կցուցաբերեք տեղեկատվության հանդեպ: 11-14-ին տրամաբանող կլինեք: Հանդիպումներ ու բանակցություններ են սպասվում, որոնք կնպաստեն նպատակին հասնելուն: Հարաբերություններում գործնական կլինեք: Հնարավոր է մի քիչ փակ ու զգույշ լինեք:

15-17-ին՝ ֆինանսական գործերի հաջող ընթացք: Հաջող գնումներ կկատարեք տան համար: Հանդիպումներ և ուրախություն ընտանիքում: Հարազատների հետ հարաբերությունների բարելավում: Տանը հարմարավետություն կստեղծեք:

Ձկներ

Կձգտեք բարելավել ձեր նյութական վիճակը: 11-14-ին՝ ֆինանսական գործերի, բիզնեսի հետ կապված գործերի հաջող ընթացք: Լավ ու պիտանի իրեր ձեռք բերելու, միաժամանակ՝ խնայելու հնարավորություն կլինի: Հնարավոր է ծերերին նյութապես աջակցելու անհրաժեշտություն առաջանա:

15-17-ին թեթև ու ներդաշնակ շփումներ կունենաք հարազատների, գործընկերների հետ: Հաճելի ուղևորություններ: Լավ բանակցություններ: Դիվանագիտություն ու տակտ շփման մեջ: Հաճելի տեղեկատվություն կստանաք:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1053 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ