...

Ապրիլի 13-19-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Ապրիլի 13-19-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ

Շարունակվում է Խոյի ամիսը: Զբաղված կլինեք անձնական գործերով ու խնդիրներով: Գործունեության մի շարք ոլորտներում կամրապնդեք ձեր դիրքերը: 13-15-ին գործնական կլինեք: Տանը պայմանների բարելավում ու բարեկեցություն: Կկարողանաք գեղեցիկ, նորաձև ու որակյալ իրեր գնել: Հաջողություններ ընտանիքի ու տան հետ կապված բիզնեսում և ֆինանսական գործերում:

16-19-ին սեփական հետաքրքրությունների համար գործելու մեծ ցանկությունը անինքնավստահություն և ինչ-որ բան սխալ անելու վախ կառաջացնի, ինչն էլ վատ կանդրադառնա արդյունքների վրա: Ազդեցիկ դեմքերի կողմից կամ օրենքների հետ կապված սահմանափակումներ կլինեն: Այդ սահմանափակումները ուժեղ հույզեր կառաջացնեն:

Ցուլ

Իրավիճակի հանդեպ թույլ վերահսկողություն, պատահականությամբ պայմանավորված գործողություններ: 13-15-ին՝ դրական ու լավատեսական մտածողություն և փիլիսոփայական մոտեցում: Լավ տպավորություն թողնելու, համակրանք առաջացնելու ունակություն: Ռոմանտիկ ու հասարակական գործերում նախաձեռնող կլինեք: Հաջող գործունեություն բիզնեսում:

16-19-ին ստիպված եք լինելու գործել անձնական ծրագրերն ու ցանկությունները սահմանափակող չնախատեսված իրավիճակներում: Էներգիան ու ժամանակը զուր կծախսվեն:

Երկվորյակ

Բոլոր գործերում նորի ձգտում կառաջանա, կոլեկտիվ գործողություններին մասնակցելու անհրաժեշտություն կլինի: 13-15-ը հաջող օրեր են: Գերզգայուն կլինեք, լավ կհասկանաք ուրիշներին: Բարյացակամ վերաբերմունք շրջապատողների կողմից: Բիզնեսի հանդեպ լավատեսական հայացք, արժեքների ճիշտ գիտակցում: Ֆինանսական վիճակի բարելավում:

16-19-ին ինչ-որ բան լավացնելուն, փոխելուն, հին խնդիրների լուծման նոր ուղիներ փնտրելուն ուղղված գործողություններ, ինչին կարող է խանգարել ուժերի ու ժամանակի պակասը: Սահմանափակումներ ընկերների կամ կազմակերպությունների կողմից:

Խեցգետին

Ծրագրերի իրագործման, դիրքերի ամրապնդման համար պայքարի շրջան է: Կազմակերպչական ունակությունները դրսևորելու անհրաժեշտություն կառաջանա: 13-15-ին՝ լավատեսություն և ինքնավստահություն: Հեղինակության աճ: Կհետաքրքրվեք ձեր զարգացմամբ ու կրթությամբ: Հասարակական կամ կոլեկտիվ գործունեությանը մասնակցությունից գործնական կամ ռոմանտիկ հնարավորություններ կստեղծվեն:

16-19-ին շտապողականությունը կխանգարի մասնագիտական գործերում նպատակին հասնելուն ու կարիերայի աճին: Գործերն ավելի լավ կընթանան, եթե համբերատար ու աշխատասեր լինեք: Լարված հարաբերություններ ղեկավարության հետ:

Առյուծ

Մեծ ինքնավստահություն, լավատեսություն, հնարավորություններն ընդլայնելու ձգտում: 13-15-ին՝ հաջողություններ մասնագիտական գործերում: Կբարելավեք հարաբերությունները ղեկավարության և ձեզ համար կարևոր մարդկանց հետ: Կօգնեք ուրիշներին: Կկանխատեսեք ձեր զարգացման միտումները: Անսովոր իրավիճակներում հաջողակ կլինեք: Խնդիրների անսպասելի լուծում:

16-19-ին նոր ծրագրերի իրագործման համար պիտի դիմեք ազդեցիկ անձանց կամ պետհիմնարկներին: Կարևոր հարցերի լուծումը կարող է ձգձգվել: Ձգձգումներ արտերկրի հետ կապված գործերում:

Կույս

Փոփոխության սպասումներով ու ընտրության պահերով լի ծանր ու անկայուն շրջան է: 13-15-ին՝ շահ կոլեկտիվներից կամ կազմակերպություններից: Ընկերների հետ կապված գործերի ընդլայնում: Նոր գաղափարների փնտրտուք: Անձնական գաղափարներն իրագործելու անսովոր հնարավորություններ կստեղծվեն: Հասարակական գործերին մասնակցությունից ռոմանտիկ ու գործնական հնարավորություններ կստեղծվեն:

16-19-ին՝ բարդ իրավիճակներից ու ընտրության պահերից ելք գտնելու փնտրտուքներ: Սահմանափակ հնարավորությունների պայմաններում կձգտեք վճռական փոփոխությունների: Կլուծվեն հարկերի ու վարկերի հետ կապված հարցերը:

Կշեռք

Մեծ ուշադրություն կդարձնեք շուրջը տեղի ունեցող ամեն ինչին: Մեծ կախվածություն ուրիշներից: 13-15-ին՝ մասնագիտական առաջխաղացում և աճ: Հեղինակության աճ: Աջակցություն կստանաք իշխանություն ունեցող մարդկանցից: Շահավետ ուղևորություններ և կապեր արտասահմանցիների հետ: Համատեղ ֆինանսների և շահույթի ներդաշնակ ծրագրում:

16-19-ին՝ համագործակցության սուր պահանջ, շահավետ հարաբերությունների փնտրտուք: Հնարավոր է բախվեք ուրիշների ագրեսիվ վարքին: Վեճեր, հարաբերություններում կպաշտպանեք ձեր դիրքերը: Կասկածամիտ կլինեք:

Կարիճ

Աշխատանք ու հոգսեր են սպասվում: Գործերն ավարտելու համար շատ պիտի ջանաք: 13-15-ին՝ ներդաշնակ հարաբերություններ և հաջող հասարակական գործունեություն: Նոր հնարավորություններ ու հեռանկարներ հարաբերությունների զարգացման մեջ: Բարյացակամ վերաբերմունք շրջապատողների կողմից: Ընկերախմբերում հաճելի հանդիպումներ: Անձնական գրավչության աճ:

16-19-ին ցածր աշխատունակության պայմաններում գործեր շատ կլինեն: Խնդիրներ աշխատավայրում: Վնասվածքներից խուսափելու համար գործիքներով աշխատելիս զգույշ պետք է լինել: Առողջության թուլացում, հոգնածություն:

Աղեղնավոր

Ուժերի վերելքի, դիրքերի ամրապնդման, ուշադրությունը սեփական անձին հրավիրելու շրջան է: 13-15-ը հաջող օրեր են, ներդաշնակ հարաբերություններ աշխատավայրում, լավ փոփոխությունների ակնկալիք: Շահ համատեղ բիզնեսում: Լավ տրամադրության և առողջության շնորհիվ անձնական գրավչության աճ:

16-19-ին՝ դժվարություններ ինքնարտահայտվելիս ու ռոմանտիկ հարաբերություններում: Գործելիս, ծրագրերն իրագործելիս ազատության սահմանափակումներ: Ստիպված եք լինելու զբաղվել երեխաների խնդիրներով:

Այծեղջյուր

Մեծ ուշադրություն կխլեն տնային հոգսերն ու հարազատների հետ գործերը: Կհետաքրքրվեք ընտանիքում զբաղեցրած դիրքով: 13-15-ը հաջող օրեր են: Գրավչության աճ, ձեզ վրա ուշադրություն հրավիրելու հնարավորություն: Բարություն և հոգատարություն ուրիշների հանդեպ: Ներդաշնակություն գործնական ու ռոմանտիկ հարաբերություններում: Լավ առաջարկներ կստանաք:

16-19-ին տանը, ընտանեկան գործերում ավելորդ ակտիվությունը հարազատների ու մտերիմների կողմից չի հասկացվի ու կոնֆլիկտներ կառաջացնի: Հին հուշերը հարազատների հետ վեճերի պատճառ կդառնան:

Ջրհոս

Հանդիպումներ ու զրույցներ են սպասվում: Հետաքրքրասեր կլինեք, կհետաքրքրվեք տեղեկատվությամբ: 13-15-ին՝ լավ տրամադրություն և ինքնավստահություն: Բարություն և ներողամտություն ընտանիքի անդամների հանդեպ: Հետաքրքիր միջոցառումներ տանը: Գործերի հաջող ընթացք, հաջողություններ աշխատանքի մեջ: Տան համար գնումներ կանեք:

16-19-ին՝ տեղեկատվության և կապերի ակտիվ փնտրտուք: Բայց հանդիպումներից ու բանակցություններից սպասվող կոնկրետ արդյունքները կուշանան: Վեճեր ազդեցիկ մարդկանց հետ:

Ձկներ

Կձգտեք նյութական շահի, կփորձեք բարելավել ձեր ֆինանսական վիճակը: 13-15-ին՝ հասարակական ու գործնական շփումների ընդլայնում և ներդաշնակեցում: Ուրախություն սիրելիների հետ հարաբերություններից: Հաճելի ու պիտանի ծանոթություններ կհաստատեք: Նրբանկատությունը, դիվանագիտությունն ու հաճելի խոսքը կօգնեն համակրանք ձեռք բերել: Հաջող կարճատև ուղևորություններ:

16-19-ին ֆինանսական գործերում մեծ ակտիվության, մեծ գումար աշխատելու ձգտման պայմաններում պրակտիկ հնարավորությունները սահմանափակ կլինեն: Ստիպված եք լինելու հաղթահարել գործերում անսպասելի առաջ եկած արգելքները:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   42 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ