Խոյ
Վերջանում է Խոյի ամիսը, և անձնական գործերով հետաքրքրությունը փոխարինվում է սեփական նյութական վիճակով հետաքրքրությամբ: 14-18-ին անսպասելի իրադարձությունները ֆինանսական գործերի վիճակը դեպի լավը կփոխեն: Շահի զգացում: Բիզնեսում անձնական ծրագրերը կկարողանաք հեշտությամբ թաքցնել և դրանից շահ ունենալ: Հնարավոր է վերադարձնեն պարտքերը:
19-20-ին՝ ակտիվ մասնակցություն տնային գործերին, կամ աշխատանք՝ ուղղված ընտանիքի բարօրությանը: Ցանկություններն իրագործելու ձգտում: Բարձր նպատակասլացություն:
Ցուլ
Վերջանում է անորոշության և տարօրինակ իրադարձությունների շրջանը, և ապրիլի 20-ից սկսվում է Ցուլի ամիսը, որը ուժերի և գործերում անձնական մասնակցության աճ կբերի: 14-18-ին գործողություններում ազատության ցանկություն կունենաք, կուզենաք փոխել գործերի սովորական ընթացքը: Կկարողանաք ձեզ վրա ուշադրություն հրավիրել, համակրանք առաջացնել: Հաջող ակտիվություն հասարակական գործերում: Աջակցություն ընկերներից:
19-20-ին՝ բարձր տրամադրություն ու սկզբունքայնություն: Մարդկանց հետ հեշտությամբ լեզու գտնելու և կարևոր անձանց աջակցությունը ստանալու ունակություն: Կհանդիպեք արտերկրից ժամանած հարազատների հետ, կամ նրանցից լուրեր կստանաք:
Երկվորյակ
Վերջանում է նորություններ ու փոփոխություններ բերող շրջանը, և սկսվում է սպասումների, անորոշության, պատահականություններից մեծ կախվածության շրջանը: 14-18-ին ինտուիցիայի, հոտառության ազդեցության տակ ծրագրերի, գործողությունների ուղղվածության կտրուկ փոփոխություններ կանեք: Կարևոր գործերում, աշխատանքի մեջ կձգտեք փոփոխությունների: Պաշտոնյաների, ղեկավարության կողմից անսպասելի գործողությունները կօգնեն որոշ խնդիրներ լուծել:
19-20-ին անհանգստությունը կստիպի ինչ-որ բան փոխել տանը, խառնվել ընտանեկան հարաբերություններին, ընտանիքի բյուջեին:
Խեցգետին
Վերջանում է ծրագրերի իրագործման, դիրքերի համար պայքարի շրջանը: Սկսվում է նոր գաղափարների, զարգացման նոր ուղղությունների փնտրտուքի շրջանը: 14-18-ին՝ պիտանի նախաձեռնություններ և անսպասելի գաղափարներ: Հաջող մասնակցություն կոլեկտիվ, հասարակական գործերին: Անսպասելի իրավիճակներ կամ առաջարկներ արտասահմանցիներից, ազդեցիկ մարդկանցից:
19-20-ին շատ շփվող կլինեք, կհետաքրքրվեք ամուսինների գործերով: Զգայուն կլինեք ուրիշների տրամադրության հանդեպ:
Առյուծ
Որոշակի ծրագրերի և հույսերի իրագործման շրջան է: 14-18-ին ֆինանսական, մասնագիտական գործերում ինչ-որ բան արմատապես փոխելու ցանկություն կառաջանա: Սակայն ճիշտ ընտրություն անելու համար անհրաժեշտ է առավելապես զգույշ և ուշադիր լինել: Աջակցություն բիզնեսին: Կբարելավեք հարաբերությունները կարևոր մարդկանց հետ: Ճանապարհ գնալիս ուշադիր եղեք:
19-20-ին՝ ակտիվ աշխատանք տանը, գործերում կարգուկանոն կհաստատեք: Կօգնեք հարազատներին նրանց գործերի կարգավորման հարցում: Ուշադիր վերաբերմունք առողջությանը:
Կույս
Վերջանում է ծանր ու անկայուն շրջանը, և սկսվում է ինքնավստահության, հնարավորությունների ընդլայնման շրջանը: 14-18-ին գործընկերային հարաբերություններում անկանխատեսելիություն կլինի, ինչը նոր գաղափարներ ու ծրագրեր կբերի: Ազդեցիկ մարդկանց կամ արտասահմանցիների հետ հարաբերությունները կարգավորելու հնարավորություն: Գործընկերային հարաբերություններում անակնկալներ կլինեն:
19-20-ին՝ բարձր տրամադրություն, ուրախություն երեխաներից կամ սիրելիներից: Լավ ժամանակ անցկացնելու հնարավորություն կլինի:
Կշեռք
Վերջանում է շրջապատողներից մեծ կախվածության շրջանը, և սկսվում է փոփոխությունների, անկայունության, կասկածների շրջանը: 14-18-ին՝ անսպասելի փոփոխություններ աշխատավայրում, կամ ինքներդ աշխատանքի մեջ ինչ-որ բան փոխելու ցանկություն կունենաք: Շահի հանդեպ լավ հոտառություն: Համատեղ գործերի ու բիզնեսի լավ արդյունքներ: Հիվանդ Կշեռքների առողջությունն անսպասելիորեն կբարելավվի: Շահավետ առաջարկներ: Հաջող ֆինանսական օպերացիաներ:
19-20-ին՝ մեծ ակտիվություն տնային գործերում, հարազատների կողմից նկատված ու գնահատված լինելու ձգտում: Կարևոր հանդիպումներ մտերիմ մարդկանց հետ:
Կարիճ
Վերջանում է աշխատանքով ու հոգսերով ծանրաբեռնված շրջանը: Ավելի շատ կհուզեն շրջապատողների հետ հարաբերությունները: 14-18-ին գործողություններում անկախության ձգտելը, իշխանության և առաջատար լինելու ցանկությունը գործնական ու ռոմանտիկ հարաբերություններում փոփոխություններ կբերի: Նոր գործընկերներ գտնելու հնարավորություն: Ձեր մասին լավ տպավորություն թողնելու կարողություն: Բարյացակամ վերաբերմունք շրջապատողների կողմից:
19-20-ին՝ ակտիվ շփումներ հարազատների, կոլեգաների հետ: Ընտանեկան գործերով, կենցաղային խնդիրներով կարճատև ուղևորություններ:
Աղեղնավոր
Վերջանում է միայն սեփական հետաքրքրությունների համար ակտիվ գործողությունների շրջանը, տնային հոգսերը կշատանան, կծանրաբեռնվեք աշխատանքով: 14-18-ին տանը կարգուկանոն հաստատելու, գործերում, աշխատանքի մեջ ինչ-որ բան փոխելու անհրաժեշտություն կառաջանա: Տան համար գնումներ կանեք: Հոգ կտանեք ձեր առողջության մասին, կբարելավեք այն: Որոշ ընտանեկան խնդիրներ կլուծվեն:
19-20-ին՝ ակտիվություն նյութական դաշտում, կենցաղային հարցերը լուծելիս: Կհետաքրքրվեք առևտրով ու բիզնեսով: Հնարավոր են չնախատեսված ծախսեր:
Այծեղջյուր
Ընտանեկան հոգսերն ու խնդիրները կնվազեն, և ուժերի վերելքի բարենպաստ շրջան կսկսվի: 14-18-ին՝ տարօրինակ հանդիպումներ, հարազատները անսպասելի վարք կդրսևորեն: Անսպասելի, բայց հաջող ուղևորություններ: Կարևոր ինֆորմացիա կստանաք: Համոզելու և համակրանք առաջացնելու կարողություն: Լավ ժամանակ անցկացնելու հնարավորություն կլինի:
19-20-ին՝ անձնական մեծ ակտիվություն: Ձեզ կդրսևորեք տնային գործերում: Հարազատներին ու մտերիմներին ուրախություն կպարգևեք: Ուզածին հասնելու հնարավորություն կլինի:
Ջրհոս
Աստիճանաբար կանցնի անհանգստության, հաճախակի հանդիպումների, լարված մտավոր աշխատանքի շրջանը, և կսկսվի տնային խնդիրների հանդեպ հատուկ ուշադրության շրջանը: 14-18-ը լավ ժամանակ է ֆինանսական գործերում ու բիզնեսում նախաձեռնող լինելու համար: Անսպասելի գումար կստանաք, կամ շահ կունենաք: Գումարի հետ կապված խնդիրները հեշտությամբ կլուծվեն: Հաջողակ կլինեք: Պիտանի աջակցություն հարազատներից:
19-20-ին տան հետ կապված անսպասելի գործերն ու հոգսերը կարող են շեղել անձնական ծրագրերից: Առանձնանալու, գործերից հեռանալու ձգտում: Գերզգայուն ու հուզական կլինեք:
Ձկներ
Նյութական խնդիրների հանդեպ հետաքրքրությունն աստիճանաբար կփոխարինվի տեղեկատվական դաշտի, շփման հանդեպ հետաքրքրությամբ: 14-18-ին անսպասելի հանդիպումներն ու ծանոթությունները հետաքրքիր և օգտակար կլինեն: Հարազատների հետ կապված խնդիրներն անսպասելիորեն կլուծվեն: Ինքնատիպ վարքը կամ գաղափարները համակրանք կառաջացնեն: Սակայն հնարավոր են տրամադրության կտրուկ տատանումներ:
19-20-ին՝ ազատությունը պաշտպանելու ձգտում, կձգտեք դեպի ընկերները, կհետաքրքրվեք նորություններով: