...

Ապրիլի 15-21-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Ապրիլի 15-21-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ 

Վերջանում է Խոյի ամիսը, և անձնական գործերով հետաքրքրվածությունը փոխարինվում է սեփական նյութական վիճակի հանդեպ հետաքրքրությամբ: 15-18-ին հաջողություններ կունենաք ֆինանսական ու պրակտիկ գործերում: Լավ գնումներ կանեք: Բիզնեսի ընդլայնում:

19-21-ին առույգ ու բարյացակամ կլինեք: Հետաքրքրասեր ու կռահող կլինեք: Ռոմանտիկ ոլորտում և հասարակական գործունեության մեջ նախաձեռնություն կցուցաբերեք: Բիզնեսում հաջող անձնական ակտիվություն է սպասվում: Ձեր մասին լավ տպավորություն թողնելու կարողություն:

Ցուլ

Վերջանում է անորոշության ու տարօրինակ իրադարձությունների շրջանը, և ապրիլի 20-ից սկսվում է Ցուլի ամիսը, որը ուժերի և գործերում անձնական մասնակցության աճ կբերի: 15-18-ին՝ առաջընթաց բիզնեսում ու մասնագիտական գործերում: Դիրքերը բարելավելու, անձնական զարգացման նոր հնարավորություններ կբացվեն: Հնարավոր են անսպասելի հրավերներ:

19-21-ին՝ ավելորդ երազկոտություն ու ռոմանտիկ տրամադրություն: Բարյացակամ վերաբերմունք շրջապատողների կողմից: Կձգտեք դեպի զվարճանքները: Դատարկ զրույցները կարող են խանգարել աշխատանքին, շեղել գործերից:

Երկվորյակ

Վերջանում է նորություններ ու փոփոխություններ բերող շրջանը, և սկսվում է սպասումների, անորոշության, պատահականություններից մեծ կախվածության շրջանը: 15-18-ին անձնական նախաձեռնություններում հաջողակ կլինեք: Ճանաչում ձեռք կբերեք: Բարձր տրամադրություն կունենաք:

19-21-ին՝ պիտանի շփումներ ընկերների, կազմակերպությունների հետ: Ընկերների հետ կապված կարճատև ուղևորություններ կկատարեք: Հասարակական գործերին մասնակցությունից կարող են ռոմանտիկ հնարավորություններ ստեղծվել:

Խեցգետին

Վերջանում է ծրագրերի իրագործման, դիրքերի համար պայքարի շրջանը: Սկսվում է նոր գաղափարների փնտրտուքի շրջանը: 15-18-ին լավ նորություններ են սպասվում, հատկապես՝ արտերկրից: Առաջընթաց բիզնեսում: Լավ օրեր են արտասահմանում կոմերցիայի համար: Հնարավոր են շահավետ առաջարկներ:

19-21-ին զբաղված կլինեք մասնագիտական կամ քաղաքական գործերով, կամ էլ դրանց հետ կապված ակտիվ շփումներ կունենաք: Կհանդիպեք կարևոր մարդկանց հետ: Լավ կընթանան ֆինանսական գործերը:

Առյուծ

Այս շաբաթ սկսվում է որոշակի ծրագրերի և հույսերի իրագործման շրջանը: 15-18-ին՝ առաջընթաց բիզնեսում ու մասնագիտական գործերում: Նոր գաղափարներ ու ծրագրեր կունենաք: Գործընկերների հետ համատեղ գործունեությունը լավ պտուղներ կտա:

19-21-ին կհետաքրքրվեք կրթությամբ և արտասահմանի հետ կապված ամեն ինչով: Առույգ ու բարեհամբույր կլինեք: Կհանդիպեք ազդեցիկ մարդկանց հետ:

Կույս

Վերջանում է ծանր ու անկայուն շրջանը, և սկսվում է ինքնավստահության, հնարավորությունների ընդլայնման շրջանը: 15-18-ին՝ աջակցություն ու բարյացակամ վերաբերմունք շրջապատողների կողմից: Գործընկերների կամ իրադարձությունների հաջող ընթացքի շնորհիվ անձնական զարգացման, գործերի ընդլայնման նոր հնարավորություններ կստեղծվեն: Հրավերներ կստանաք: Լավ ժամանակ է իրավաբանական գործեր վարելու համար:

19-21-ին՝ համատեղ ֆինանսների, վարկերի, ունեցվածքի հետ կապված հաճախակի շփումներ: Կարճատև գործնական ուղևորություններ են սպասվում: Հնարավոր է ներգրավվեք գաղտնի գործերի կամ կապերի մեջ:

Կշեռք

Վերջանում է շրջապատողներից մեծ կախվածության շրջանը, և սկսվում է փոփոխությունների, անկայունության, կասկածների շրջանը: 15-18-ին՝ լավ փոփոխություններ աշխատավայրում, հաջողակ կլինեք գործերում, աշխատասեր կլինեք: Հաջողություններ են սպասվում համատեղ բիզնեսում: Համագործակցության լավ արդյունքներ:

19-21-ին՝ ակտիվ շփումներ գործընկերների հետ: Կմասնակցեք հասարակական գործերին: Հաջող կվարեք բանակցություններն ու գործարքներ կկնքեք:

Կարիճ

Վերջանում է աշխատանքով ու հոգսերով ծանրաբեռնված շրջանը: Ավելի շատ կսկսեն հետաքրքրել շրջապատողների հետ հարաբերությունները: 15-18-ին գործընկերների, մտերիմների օգնությամբ անձնական ծրագրերն իրագործելու լավ հնարավորություններ կստեղծվեն: Կմասնակցեք կարևոր, հետաքրքիր միջոցառումների:

19-21-ին կաճի հետաքրքրությունը ձեր առողջության ու աշխատանքի նկատմամբ: Աշխատավայրում դիրքերը բարելավելու համար նոր գիտելիքներ ստանալու ձգտում կունենաք: Հաջող գնումներ կանեք:

Աղեղնավոր

Վերջանում է միայն սեփական հետաքրքրությունների համար ակտիվ գործողությունների շրջանը, ավելի շատ հոգսեր կառաջանան տանը, կծանրաբեռնվեք աշխատանքով: 15-18-ին՝ առաջընթաց աշխատանքի մեջ: Ազնվության շնորհիվ վստահություն կշահեք: Բիզնեսի կամ աշխատանքի հետ կապված իրավաբանական գործերի բարելավում:

19-21-ին՝ ռոմանտիկ ու հասարակական ակտիվություն: Կմասնակցեք մշակութային միջոցառումների ու զվարճանքների: Հաջողություններ բիզնեսում: Գրավչության աճ:

Այծեղջյուր

Ընտանեկան հոգսերն ու խնդիրները կսկսեն նվազել, և ուժերի վերելքի բարենպաստ շրջան կսկսվի: 15-18-ին անձնական ծրագրերն ու նպատակներն իրագործելու նոր հնարավորություններ կստեղծվեն: Լայն ճանաչման կհասնեք: Հաջողություններ ուսման մեջ: Հետաքրքիր տեղեկատվություն կստանաք:

19-21-ին կհետաքրքրվեք ընտանիքով ու հարազատներով: Ընտանեկան կամ տնային խնդիրները լուծելու հրաշալի գաղափարներ կհայտնվեն: Կձգտեք հարմարավետության, գեղեցիկ իրեր կգնեք:

Ջրհոս

Աստիճանաբար կանցնի անհանգստության, հաճախակի հանդիպումների, լարված մտավոր աշխատանքի շրջանը, և կսկսվի տնային խնդիրների հանդեպ հատուկ ուշադրության շրջանը: 15-18-ին՝ ընտանիքի կամ տան հետ կապված ֆինանսական գործերի հաջող ընթացք: Հարազատներից, մտերիմներից ֆինանսական աջակցություն կստանաք: Տանը հետաքրքիր միջոցառումներ կկազմակերպեք:

19-21-ին՝ մտավոր ակտիվություն: Ներդաշնակ հասարակական, ռոմանտիկ, գործնական կապեր ու հարաբերություններ: Դիվանագիտությունն ու տակտը կօգնեն առաջ մղել գործերն ու կարգավորել հարաբերությունները: Կարևոր որոշումներ կընդունեք: Կարճատև ուղևորություններ կկատարեք:

Ձկներ

Նյութական խնդիրների հանդեպ հետաքրքրությունը կփոխարինվի տեղեկատվական դաշտի, շփման հանդեպ հետաքրքրությամբ: 15-18-ին հաջող ակտիվություն կդրսևորեք շահավետ կապեր հաստատելիս: Հաջող ուղևորություններ: Կարևոր տեղեկատվություն կստանաք: Վստահություն ձեռք կբերեք:

19-21-ին հաջողությամբ կվարեք ֆինանսական գործերը: Ձեր նյութական վիճակը բարելավելու համար կձգտեք կրթություն կամ ինֆորմացիա ստանալ: Ծախսեր կանեք զվարճանքների և նորաձև իրեր ձեռք բերելու վրա: Հաջող գործընկերություն կհաստատեք:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   4486 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ