...

Ապրիլի 17-23-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Ապրիլի 17-23-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ 

Վերջանում է Խոյի ամիսը, և անձնական գործերով հետաքրքրությունը փոխարինվում է նյութական վիճակի հանդեպ հետաքրքրությամբ: 17-19-ին ֆինանսական գործերում հաշվենկատ ու հաջողակ կլինեք, բիզնեսի կամ համատեղ ֆինանսներն օգտագործելու հետ կապված ինքնատիպ գաղափարներ կունենաք, անսպասելի համաձայնագրեր ու պայմանագրեր կկնքեք: Հաջող միջնորդական գործունեություն է սպասվում:

20-23-ին տան հետ կապված գործերի, տան համար գնումների նպատակով շփումներ ու կարճատև ուղևորություններ են սպասվում:

Ցուլ

Վերջանում է անորոշության ու տարօրինակ իրադարձությունների շրջանը, և ապրիլի 20-ից սկսվում է Ցուլի ամիսը, որը ուժերի և գործերում անձնական մասնակցության աճ կբերի: 17-19-ին հետաքրքրասեր ու կռահող կլինեք: Ավելի խելացի և ինքնատիպ երևալու հնարավորություն կլինի: Հաճախակի շփումներ հարազատների հետ, կամ նրանցից լավ նորություններ կստանաք:

20-23-ին ակտիվորեն առաջ կտանեք ձեր գաղափարները, աշխատանքի կամ հարազատների հետ կապված գործերով հետաքրքիր զրույցներ և ուղևորություններ են սպասվում:

Երկվորյակ

Վերջանում է նորություններ ու փոփոխություններ բերող շրջանը, և սկսվում է սպասումների, անորոշության, պատահական իրավիճակներից մեծ կախվածության շրջանը: 17-19-ին կհետաքրքրվեք գաղտնի գիտելիքներով և ուսմունքներով: Ուժեղ ինտուիցիա: Հեշտությամբ կհասկանաք ուրիշների վարքը: Բայց ձեր գաղափարներին կպակասի գործնականությունը:

20-23-ին՝ ակտիվություն ու հնարամտություն ֆինանսական գործերում, շահի հանդեպ լավ հոտառություն, հաջող գնումներ:

Խեցգետին

Վերջանում է ծրագրերի իրագործման, դիրքերի համար պայքարի շրջանը, և սկսվում է նոր գաղափարների, զարգացման նոր ուղիների փնտրտուքի շրջանը: 17-19-ին ակտիվ շփումներ ընկերների, խմբերի, կազմակերպությունների հետ: Անսպասելի ինտուիտիվ գուշակություններ: Ընկերների, հասարակական գործերի հետ կապված կարճատև ուղևորություններ: Բիզնեսի հետ կապված ինքնատիպ գաղափարներ կունենաք: 

20-23-ին կռահող կլինեք, ակտիվ կլինեք հասարակական գործերում, ձեր գաղափարներն առաջ տանելու հնարավորություն կունենաք:

Առյուծ

Այս շաբաթ սկսվում է որոշակի ծրագրերի և հույսերի իրագործման շրջանը: 17-19-ին ինքնատիպ գաղափարներ կունենաք, որոնք կօգնեն աշխատանքի մեջ ու մասնագիտական, ֆինանսական գործերն առաջ տանելիս: Նոր կապեր կհաստատեք գործատուների և ղեկավարության հետ: Կարևոր գործնական որոշումներ կընդունեք: Կհետաքրքրվեք քաղաքականությամբ:

20-23-ին հաջողությամբ կծրագրեք գործերը, աշխատանքի մեջ արդյունավետ ու կռահող կլինեք:

Կույս

Վերջանում է բարդ ու անկայուն շրջանը, և սկսվում է ինքնավստահության, հնարավորությունների ընդլայնման շրջանը: 17-19-ին կհետաքրքրվեք կրթությամբ, փիլիսոփայությամբ, կրոնով: Ուժեղ ինտուիցիա, կանխատեսումներ կանեք: Հնարավոր է շփումներ հաստատեք հետաքրքիր, ինքնատիպ մարդկանց կամ արտասահմանցիների հետ: Արտերկրից հրավերներ կստանաք: 

20-23-ին ակտիվորեն կապեր կհաստատեք ազդեցիկ անձանց հետ, արտերկրի հետ կապված գործերի առաջխաղացմանն ուղղված գործողություններ կանեք:

Կշեռք

Վերջանում է շրջապատողներից մեծ կախվածության շրջանը, և սկսվում է փոփոխությունների, անկայունության, կասկածների շրջանը: 17-19-ին համատեղ ֆինանսների և վարկերի հետ կապված հաճախակի կամ անսպասելի շփումներ: Կարճատև գործնական ուղևորություններ կկատարեք: Կհետաքրքրվեք տեխնիկայով կամ նոր ու ինքնատիպ իրեր ձեռք կբերեք: 

20-23-ին նպատակասլաց կլինեք, շահի ուժեղ զգացում կունենաք, համատեղ գործերում հաջողություններ կարձանագրեք:

Կարիճ

Վերջանում է աշխատանքով ու հոգսերով ծանրաբեռնված շրջանը, ավելի շատ կհետաքրքրեն շրջապատողների հետ հարաբերությունները: 17-19-ին անսպասելի գործնական կապեր կհաստատեք, նոր գործընկերներ կգտնեք, համաձայնություններ կկնքեք: Համատեղ գործերի և ֆինանսների հետ կապված ինքնատիպ գաղափարներ կունենաք: Կներգրավվեք խմբակային գործունեության մեջ:

20-23-ին համագործակցության մեջ նոր հեռանկարներ կստեղծվեն, ազդեցիկ գործընկերներ կփնտրեք: Հարաբերությունները կբարելավվեն:

Աղեղնավոր

Վերջանում է միայն սեփական հետաքրքրությունների համար ակտիվ գործողությունների շրջանը, տնային հոգսերը կշատանան, կծանրաբեռնվեք աշխատանքով: 17-19-ին հոգ կտանեք ձեր առողջության մասին, կծանոթանաք ինքնատիպ սննդակարգերի և բուժման մեթոդների հետ: Աշխատանքային դիրքերը բարելավելու, գործերն առաջ մղելու նպատակով կձգտեք կրթության: Անսպասելի գնումներ կանեք:

20-23-ին ինքնավստահ ու նախաձեռնող կլինեք գործերում և աշխատանքի մեջ, հաջողություններ կունենաք համատեղ բիզնեսում:

Այծեղջյուր

Ընտանեկան խնդիրները կսկսեն նվազել, և ուժերի վերելքի բարենպաստ շրջան կսկսվի: 17-19-ին ձեր ծրագրերն ու գաղափարները կյանքի կոչելու հնարավորություն կունենաք: Խելացի և ինքնատիպ երևալու ունակություն: Հավանության կարժանանաք: Կմասնակցեք հետաքրքիր միջոցառումների: Հաջողակ կլինեք խաղերի և ուղևորությունների ժամանակ:

20-23-ին՝ ակտիվ համագործակցություն, անձնական հեղինակության աճ, լավ համաձայնություններ:

Ջրհոս

Աստիճանաբար կանցնի անհանգստության, հաճախակի հանդիպումների, լարված մտավոր աշխատանքի շրջանը, կսկսվի տնային խնդիրների հանդեպ հատուկ ուշադրության շրջանը: 17-19-ին ինտենսիվ շփումներ կունենաք ընտանիքի անդամների հետ, ընտանեկան կամ տնային խնդիրները լուծելու հետ կապված լավ գաղափարներ կունենաք: Ընտանեկան գործերով անսպասելի ուղևորություններ կկատարեք: Ընկերներին կհյուրընկալեք ձեր տանը:

20-23-ին՝ բարձր աշխատունակություն, տանը կկարգավորեք գործերը:

Ձկներ

Նյութական խնդիրների հանդեպ հետաքրքրությունը կփոխարինվի տեղեկատվական դաշտի, շփման հանդեպ հետաքրքրությամբ: 17-19-ին հետաքրքրասիրությունը կուժեղանա, մտավոր ակտիվության աճ է սպասվում: Անսպասելի ու գրավիչ հանդիպումներ, ընկերների և կոլեգաների հետ կապված կարճատև ուղևորություններ, կամ էլ նոր ընկերներ կգտնեք, կմասնակցեք հասարակական գործերին:

20-23-ին մեծ ակտիվություն ու նախաձեռնողականություն ծանոթությունների, զրույցների, վեճերի ժամանակ: Կարճատև ուղևորություններ կկատարեք:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3584 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ