...

Ապրիլի 20-26-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Ապրիլի 20-26-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ

Ավարտվել է Խոյի ամիսը, և անձնական գործերով հետաքրքրությունը փոխարինվում է նյութական վիճակով հետաքրքրվածությամբ: 20-23-ին հակված կլինեք ակտիվորեն արտահայտել ձեր գաղափարները՝ չլսելով ուրիշների կարծիքը: Տեղեկատվության փնտրտուք: Մտավոր ակտիվություն: Անհանգստություն ու շտապողականություն գործերում: Կուժեղանան վճռականությունն ու նախաձեռնողականությունը:

24-25-ին բարձր տրամադրություն կունենաք, երեխաներն ու սիրելին կուրախացնեն: Լավ ժամանակ անցկացնելու հնարավորություն:

26-ին՝ ակտիվ աշխատանք տանը, գործերում կարգուկանոն կհաստատեք: Կօգնեք հարազատներին նրանց գործերի կարգավորման հարցում: Ուշադիր վերաբերմունք առողջության հանդեպ:

Ցուլ

Վերջացել է անորոշության շրջանը, և ապրիլի 20-ից սկսվում է Ցուլի ամիսը, որը ուժերի և գործերում անձնական մասնակցության աճ կբերի: 20-23-ին՝ անհանգիստ մտքեր ու երկար մտորումներ: Ինչ-որ խորհրդավոր, անհասկանալի բանից գլուխ հանելու անհրաժեշտություն կառաջանա: Ծրագրված ոչ բոլոր հանդիպումները կկայանան: Ակտիվությունը կարող է անօգուտ լինել տեղեկատվության բացակայության կամ սխալ ինֆորմացիայի պատճառով:

24-25-ին՝ գերակտիվություն տնային գործերում, հարազատների կողմից նկատված ու գնահատված լինելու ձգտում: Տանը կարևոր հանդիպումներ կկայանան:

26-ին կմասնակցեք կարևոր կամ հետաքրքիր միջոցառումների:

Երկվորյակ

Վերջացել է նորություններ ու փոփոխություններ բերող շրջանը, սկսվում է սպասումների, անորոշության, պատահականություններից մեծ կախվածության շրջանը: 20-23-ին հակված կլինեք մտորել ու դատողություններ անել ապագայի, հեռանկարների մասին: Հետաքրքիր լուրեր կստանաք: Հնարավոր են իմպուլսիվ որոշումներ: Ուշադրություն կդարձնեք ընկերների ու հասարակության կարծիքին: Կմասնակցեք հասարակական գործերին:

24-25-ին՝ ակտիվ շփումներ հարազատների ու կոլեգաների հետ: Ընտանեկան գործերով ուղևորություններ կկատարեք: Զրույցների ժամանակ հուզական կլինեք:

26-ին շատ կհետաքրքրվեք ընտանիքի գործերով:

Խեցգետին

Վերջացել է ծրագրերի իրագործման, դիրքերի համար պայքարի շրջանը: Սկսվում է նոր գաղափարների, զարգացման նոր ուղիների փնտրտուքի շրջանը: 20-23-ին՝ լավ գործնական, մասնագիտական կամ քաղաքական ակտիվություն: Կուժեղանա դրված ծրագրերը կատարելու և խնդիրները լուծելու վճռականությունը: Հնարավոր են վեճեր մասնագիտական կամ քաղաքական հարցերով:

24-25-ին զբաղված կլինեք տնային գործերով, տան համար հաջող գնումներ կանեք: Կհետաքրքրվեք առևտրով:

26-ին կձգտեք մտավոր գործունեության ու տեղեկատվական աշխատանքի: Կարևոր հանդիպումներ հարազատների հետ: Կենցաղային հարցերով կարճատև ուղևորություններ կկատարեք:

Առյուծ

Այս շաբաթվանից սկսվում է որոշակի ծրագրերի և հույսերի իրագործման շրջանը: 20-23-ին՝ բարձր սկզբունքայնություն, ակտիվորեն առաջ կտանեք ձեր տեսակետը: Կհետաքրքրվեք արտասահմանյան ամեն ինչով: Կհանդիպեք արտասահմանցիների հետ: Հաջողությամբ կնախապատրաստվեք ուղևորություններին: Կհանդիպեք արտերկրից ժամանած հարազատներին կամ հեռվից լուրեր կստանաք:

24-25-ին՝ անձնական մեծ ակտիվություն: Ձեզ կդրսևորեք տնային գործերում: Կուրախացնեք հարազատներին ու մտերիմներին: Ուզածին հասնելու հնարավորություն:

26-ին՝ ակտիվություն նյութական դաշտում, կենցաղային հարցերը լուծելիս: Կհետաքրքրվեք առևտրով ու բիզնեսով: Հնարավոր են չնախատեսված ծախսեր:

Կույս

Վերջացել է ծանր ու անկայուն շրջանը, և սկսվում է ինքնավստահության, հնարավորությունների ընդլայնման շրջանը: 20-23-ին կասկածամտությունը կուժեղանա, ուստի հնարավոր են վեճեր, մրցակցության սրացում բիզնեսում: Ֆինանսական գործերում խուսափեք շտապողական որոշումներից: Երկար ու բարձրաձայն դատողությունները միայն կբարդացնեն իրավիճակը: Հնարավոր է ստիպված լինեք զբաղվել հարկերի ու վարկերի հետ կապված գործերով:

24-25-ին գերզգայուն կլինեք, կկարողանաք ձեզ վրա ուշադրություն հրավիրել: Բարյացակամ վերաբերմունք շրջապատողների կողմից:

26-ին հատուկ ուշադրություն կդարձնեք ձեր կարիքներին և դժվարություններ կունենաք ուրիշներին հասկանալու հարցում:

Կշեռք

Վերջացել է շրջապատողներից մեծ կախվածության շրջանը, սկսվում է փոփոխությունների, անկայունության, կասկածների շրջանը: 20-23-ին հակված կլինեք սովորականից ավելի ագրեսիվ լինել ձեր գաղափարներն ու տեսակետներն առաջ քաշելիս: Վեճեր: Մրցակցություն: Ակտիվ բանակցություններ: Հանդիպումներ գործարարների հետ:

24-25-ին՝ ազատությունը պաշտպանելու ձգտում: Կձգտեք դեպի ընկերները, կհետաքրքրվեք նորություններով:

26-ին տան հետ կապված անսպասելի գործերն ու հոգսերը կշեղեն անձնական ծրագրերից: Առանձնանալու, գործերից հեռանալու ձգտում: Գերզգայուն ու հուզական կլինեք:

Կարիճ

Վերջացել է գործերով ու հոգսերով ծանրաբեռնված շրջանը: Ավելի շատ կհուզեն շրջապատողների հետ հարաբերությունները: 20-23-ին՝ գործնական, մասնագիտական ակտիվություն: Գործերում, աշխատանքի մեջ խնդիրներն արագ լուծելու ձգտում: Աշխատելիս շտապողականությունը վնասվածքների կհանգեցնի: Առողջությունը չթուլացնելու համար մի ծանրաբեռնվեք: Անսպասելի մանրուքները մեծ էներգիա կխլեն:

24-25-ին՝ ակտիվ մասնակցություն տնային գործերին կամ կաշխատեք ի բարօրություն ընտանիքի: Ցանկություններն իրագործելու ձգտում:

26-ին՝ ազատության մեծ ձգտում, անհանդուրժողականություն ճնշումների հանդեպ: Կհեռանաք տնային գործերից: Կձգտեք դեպի ընկերները:

Աղեղնավոր

Վերջացել է միայն սեփական հետաքրքրությունների համար ակտիվ գործողությունների շրջանը: Տնային հոգսերը կշատանան, կծանրաբեռնվեք աշխատանքով: 20-23-ին գերակտիվ կլինեք ուրիշներին ձեր ծրագրերը պարտադրելիս: Շփվող կլինեք: Հանդիպումներ ու զրույցներ սիրելիների հետ: Կհետաքրքրվեք երեխաների գործերով: Կմասնակցեք մշակութային միջոցառումների:

24-25-ին՝ բարձր տրամադրություն ու սկզբունքայնություն: Մարդկանց հետ հեշտությամբ լեզու գտնելու, կարևոր անձանց աջակցությունը ստանալու ունակություն: Կհանդիպեք արտերկրից ժամանած հարազատներին կամ հեռվից լուրեր կլսեք:

26-ին առաջին պլանում կհայտնվեն ընտանեկան գործերն ու խնդիրները, որոնք թույլ չեն տա զբաղվել անձնական ծրագրերով:

Այծեղջյուր

Ընտանեկան հոգսերն ու խնդիրները կնվազեն, և ուժերի վերելքի բարենպաստ շրջան կսկսվի: 20-23-ին տնային գործերի հետ կապված որոշումներ ընդունելիս կշտապեք ու հուզական կլինեք: Բուռն հանդիպումներ ու զրույցներ հարազատների հետ: Տանը կարգուկանոն հաստատելու ձգտում: Ուղևորություններ կենցաղային հարցերով:

24-25-ին անձնական արժանապատվության սուր զգացումը ընտանիքում լարված մթնոլորտ կստեղծի: Տանը կարևոր փոփոխությունների նախապատրաստում: Կհետաքրքրվեք ընտանեկան բյուջեով:

26-ին լավատեսությամբ լի օր է, զբոսանքներ ընտանիքի հետ, հանդիպումներ արտերկրից ժամանած հարազատների հետ, կամ կհետաքրքրվեք նրանցով: Լուրեր կլսեք:

Ջրհոս

Վերջացել է անհանգստության, հաճախակի հանդիպումների, լարված մտավոր աշխատանքի շրջանը: Սկսվում է տնային խնդիրների հանդեպ հատուկ ուշադրության շրջանը: 20-23-ին՝ ակտիվ մտավոր գործունեություն, տեղեկատվության և գիտելիքների փնտրտուք: Կարճատև ուղևորություններ, հանդիպումներ ու ծանոթություններ: Հաճախակի վեճեր: Ճանապարհ գնալիս զգույշ եղեք:

24-25-ին շատ շփվող կլինեք, կհետաքրքրվեք ամուսինների գործերով: Զգայուն կլինեք ուրիշների տրամադրության հանդեպ:

26-ին անհանգստությունը կստիպի ինչ-որ բան փոխել տանը, խառնվել ընտանեկան հարաբերություններին ու ընտանիքի բյուջեին:

Ձկներ

Նյութական խնդիրների հանդեպ հետաքրքրությունը կփոխարինվի տեղեկատվական դաշտի, շփման հանդեպ հետաքրքրությամբ: 20-23-ին՝ ֆինանսական գործերի, գնումների հետ կապված ակտիվ հանդիպումներ ու բանակցություններ: Վեճեր ֆինանսական հարցերով, մրցակցության սրացում բիզնեսում: Նախաձեռնողականություն:

24-25-ին զբաղված կլինեք տնային հոգսերով, գործերում ու տանը կարգուկանոն կհաստատեք: Տան համար գնումներ կանեք:

26-ին մեծ ուշադրություն կդարձնեք շրջապատողներին, ամուսիններին ու սիրելիներին: Սերտ շփումներ հարազատների ու մտերիմների հետ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   46 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ