Խոյ
Բուռն ֆինանսական գործունեություն, գործնական կլինեք և ամեն ինչում շահ կփնտրեք: 21-23-ին չափից դուրս մեծ ինքնավստահությունը, նորաձև իրեր գնելու ձգտումը կարող են խնդիրներ ստեղծել տնային գործերում և ընտանեկան հարաբերություններում: Անհիմն և իմպուլսիվ ծախսերի պատճառով ֆինանսական խնդիրներ կառաջանան: Գումարի պատճառով վեճեր կլինեն:
24-27-ին շփումները գաղտնի, զգուշավոր բնույթ կկրեն: Գործնական և ռոմանտիկ հարաբերություններում անվստահություն կլինի: Կհեռանաք գործերից: Զգուշություն ֆինանսական գործերում և աշխատանքի մեջ:
Ցուլ
Շարունակվում է Ցուլի ամիսը: Իրադարձություններով հարուստ շրջան է: Կմասնակցեք կարևոր գործերի: Կիրագործեք անձնական ծրագրերը: 21-23-ին ձեր իմպուլսիվ, անշրջահայաց վարքի պատճառով խնդիրներ կարող են առաջանալ ընտանիքում: Գերհուզական կլինեք:
24-27-ին՝ խնդիրներ ընկերների հետ համատեղ գործերում, կազմակերպությունների հետ կապված գործերում: Նոր նախաձեռնություններում սահմանափակ հնարավորություններ կլինեն: Հարաբերություններում հեռանկարների բացակայություն:
Երկվորյակ
Զանազան պատահականություններից մեծ կախվածություն: Տեղի ունեցող ամեն ինչ բացատրելի չի լինի: 21-23-ին՝ ծանոթությունների և հանդիպումների ժամանակ անօգուտ ակտիվությունը, անիմաստ վեճերը, անուշադրությունը անձնական ծրագրերի իրագործման մեջ անհաջողության կհանգեցնեն:
24-27-ին պրակտիկ ու անձնական շահին կառչած լինելը կարող են սառեցնել հարաբերությունները: Գործերն առաջ մղելու համար հարկադրված եք լինելու կարգավորել հարաբերությունները ղեկավարության, պաշտոնատար անձանց հետ:
Խեցգետին
Նորի, հեռանկարայինի հանդեպ մեծ հետաքրքրության շրջան է: Կմասնակցեք կոլեկտիվ միջոցառումների: 21-23-ին՝ ֆինանսական խնդիրներ, անսպասելի ծախսեր: Բիզնեսում իմպուլսիվ լինելն ու սպեկուլյացիաները կարող են կորուստների հանգեցնել: Հնարավոր է կազմակերպություններից ֆինանսական կախվածության մեջ հայտնվեք:
24-27-ին՝ գործերը և սեփական հնարավորություններն ընդլայնելու համար գաղափարների պակաս կամ բացակայություն: Դժվարությամբ հարաբերություններ կհաստատեք ազդեցիկ մարդկանց, օտարերկրացիների հետ: Արտերկրի հետ կապված գործերի արգելակում:
Առյուծ
Կարևոր որոշումների և ձեռքբերումների շրջան է: Մասնագիտական գործերն առաջ մղելու, հասարակական դիրքը բարելավելու ձգտում: 21-23-ը լարված օրեր են: Ձեր իմպուլսիվ, մրցակցային, անշրջահայաց վարքի պատճառով սեփական նախաձեռնություններն ու ցանկություններն առաջ տանելիս կարող են խնդիրներ առաջանալ: Վատ օրեր են ղեկավարության և պաշտոնյաների հետ բանակցելու համար:
24-27-ին կասկածամիտ կլինեք, հարաբերություններում հնարավոր են խանդի պահեր: Ներամփոփ կլինեք: Բիզնեսում, ֆինանսական գործերում ուրիշի ազդեցության տակ կընկնեք: Համատեղ գործերի արդյունքները կհիասթափեցնեն:
Կույս
Այս շրջանում կուզենաք ամբողջությամբ ցույց տալ ձեր ունակությունները, իսկ հնարավորության դեպքում նաև ընդլայնել դրանք: 21-23-ին արտերկրի հետ կապված գործերն անսպասելիորեն կձգձգվեն: Ցածր աշխատունակություն, չեք հավատա ձեր ուժերին: Աջակցության բացակայություն:
24-27-ին՝ սառնություն գործընկերների կամ սիրելիի հետ հարաբերություններում: Կրիտիկական օրեր են հարաբերությունների համար. դրանք կամ մակերեսային են դառնում, կամ վերջնականորեն ամրապնդվում: Կարող են վերականգնվել հին կապերը:
Կշեռք
Ուշադրություն և ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Սովորականից հաճախ պիտի բախվեք ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակների հետ: 21-23-ին՝ խնդիրներ անշրջահայաց, իմպուլսիվ գործողությունների պատճառով: Անկայունություն բիզնեսում: Խմբային հետաքրքրություններից կախվածության մեջ կհայտնվեք: Գործիքներով և էլեկտրականության հետ աշխատելիս զգույշ է պետք լինել: Մարդկանց հետ հարաբերություններում կաասկածամիտ ու կտրուկ կլինեք:
24-27-ին՝ խնդիրներ աշխատանքի մեջ, ղեկավարության կամ կոլեգաների հետ հարաբերություններում: Կատարած աշխատանքի դիմաց սպասվող վարձատրությունը կուշանա: Բարդ պարտականություններ:
Կարիճ
Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն ուրիշների վարքից ու տրամադրությունից: Գործընկերներից և ամուսիններից մեծ կախվածություն կառաջանա: 21-23-ին՝ խնդիրներ մեծ ամբիցիաների, մրցակցային վարքի պատճառով: Ձեր կամքն ուրիշներին պարտադրելու փորձերը կոնֆլիկտով կավարտվեն: Վեճեր ազդեցիկ մարդկանց հետ: Խնդիրներ համագործակցության մեջ:
24-27-ին ներամփոփ կլինեք: Սառնություն հարաբերություններում: Հեղինակության անկում: Խնդիրներ կոլեկտիվում: Սահմանափակումներ կապերում:
Աղեղնավոր
Մտավոր ու ֆիզիկական համառ աշխատանքի շաբաթ է: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 21-23-ին համբերատարության պակասն ու ավելորդ ինքնավստահությունը աշխատավայրում խնդիրներ կստեղծեն: Անուշադրությունը կխանգարի պրակտիկ գործերին: Ծանրաբեռնվածությունը կվնասի առողջությանը: Շտապողականությունը գործերում սխալների կհանգեցնի:
24-27-ին՝ խնդիրներ ընտանեկան հարաբերություններում: Հոգատարություն հարազատների հանդեպ: Հարաբերություններում ինքնավստահ չեք լինի: Նյութական դժվարություններ և խնայելու անհրաժեշտություն:
Այծեղջյուր
Մեծ ուշադրություն սեփական անձին: Նույնը կպահանջեք նաև շրջապատողներից: Առաջատար լինելու ձգտում: 21-23-ին իմպուլսիվությունը, սեփական կամքը ուրիշներին պարտադրելու փորձերը կարող են դժգոհությունների, կոնֆլիկտների հանգեցնել: Խանդի պահեր: Իմպուլսիվ ֆինանսական սպեկուլյացիաները կարող են կորուստների հանգեցնել: Համատեղ գործերի վատ արդյունքներ:
24-27-ին ներամփոփ կլինեք: Շփումները ֆորմալ, զգուշավոր բնույթ կկրեն: Սահմանափակումներ կամ դժվարություններ կապերում, ձգձումներ ուղևորությունների ժամանակ, կարևոր հանդիպումների հետաձգում: Անհրաժեշտ տեղեկատվության բացակայություն:
Ջրհոս
Ստիպված եք լինելու մեծ ուշադրություն հատկացնել տնային գործերին ու կենցաղային խնդիրներին: 21-23-ին անձնական ծրագրերն առաջ տանելու, ինքնահաստատվելու ցանկության պատճառով հնարավոր են կոնֆլիկտային իրավիճակներ ընտանիքում: Համագործակցության մեջ բարձր կոնֆլիկտայնություն: Անկանխատեսելի վարք: Տրամադրության կտրուկ փոփոխություններ:
24-27-ին՝ ֆինանսական անվտանգության ձգտելու պատճառով բիզնեսի, ֆինանսական գործերի հարկադիր կանգ: Զգուշություն կոմերցիայում: Սահմանափակումներ գնումներ անելիս, խնայելու ցանկություն:
Ձկներ
Ակտիվ շփումների և հետաքրքրասիրության շրջան է: Ուղևորություններ և ուղևորությունների հետ կապված գործեր շատ կլինեն: 21-23-ին անուշադրության պատճառով աշխատանքում խնդիրներ կառաջանան: Խճճվածություն գործերում: Ոչ կառուցողական հանդիպումներ: Ուժերի անարդյունավետ ծախս: Ծանրաբեռնվածությունը կարող է վատ անդրադառնալ առողջության վրա:
24-27-ին ներամփոփ կլինեք, չեք ուզենա համագործակցել: Հարաբերություններում սառնություն կնկատվի: Պատասխանատու կլինեք, կուզենաք հարցերը ձեր օգտին լուծել: Հնարավոր են հանդիպումներ իշխանություն ունեցող անձանց հետ: