...

Ապրիլի 22-28-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Ապրիլի 22-28-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ 

Գործնական կլինեք, կհետաքրքրվեք ձեր նյութական վիճակով և այն բարելավելու համար ջանքեր կգործադրեք: 22-26-ին՝ հետաքրքրասիրություն, ինքնավստահություն, գաղափարների ակտիվ փոխանակում: Արագ արձագանք ու կռահողականություն: Մրցակցության ոգի ինտելեկտուալ ոլորտում: Հաճախակի շփումներ հարազատների հետ:

27-28-ին՝ բարձր տրամադրություն ու սկզբունքայնություն: Մարդկանց հետ հեշտությամբ լեզու գտնելու և ազդեցիկ անձանց աջակցությունը ստանալու ունակություն: Կհանդիպեք արտերկրից ժամանած հարազատների հետ, կամ հեռվից լուրեր կստանաք:

Ցուլ

Շարունակվում է Ցուլի ամիսը: Դա ակտիվություն կհաղորդի անձնական նախաձեռնություններն առաջ տանելիս, կարողությունները դրսևորելիս: 22-26-ին զգայուն կլինեք, ուժեղ ինտուիցիա կունենաք: Հնարավոր է ստիպված լինեք ինչ-որ գաղտնիք բացահայտել: Ձեր գաղափարները հետաքրքիր կլինեն, բայց կիրառելի չեն լինի: Անհասկանալի իրավիճակներ հարազատների հետ:

27-28-ին անհանգստությունը կստիպի ինչ-որ բան փոխել տանը, խառնվել ընտանեկան հարաբերություններին ու ընտանիքի բյուջեին:

Երկվորյակ

Դժվարություններ կունենաք գործերը ծրագրելիս ու կամային որոշումներ ընդունելիս: Իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից: Անձնական գործերից շեղող հոգսեր կառաջանան: 22-26-ին՝ ակտիվ շփումներ ընկերների կամ կազմակերպությունների հետ: Կհետաքրքրվեք գիտելիքներով, գիտությամբ: Հասարակական գործունեություն: Ընկերների, կազմակերպությունների գործերի հետ կապված կարճատև ուղևորություններ: Խնդիրների անսպասելի լուծում, նոր գաղափարներ:

27-28-ին հետաքրքրասեր կլինեք, կհետաքրքրվեք ամուսինների գործերով: Զգայուն կլինեք ուրիշների տրամադրության հանդեպ:

Խեցգետին

Նորի, հեռանկարայինի հանդեպ մեծ հետաքրքրության շրջան է: Կմասնակցեք կոլեկտիվ միջոցառումների: Սերտ կապեր ընկերների հետ: 22-26-ին՝ մասնագիտական գործերի հետ կապված շփումներ ու բանակցություններ: Գործնական արժեք ունեցող գաղափարների փնտրտուք: Ակտիվ շփումներ գործատուների հետ: Կարևոր որոշումներ ընդունելու ժամանակն է: Համաձայնագրեր կկնքեք: Կհետաքրքրվեք քաղաքականությամբ:

27-28-ին՝ ակտիվ աշխատանք տանը, գործերում կարգուկանոն կհաստատեք: Կօգնեք հարազատներին նրանց գործերի կարգավորման հարցում: Ուշադիր վերաբերմունք սեփական առողջության հանդեպ:

Առյուծ

Կարևոր որոշումների և ձեռքբերումների շրջան է: Մասնագիտական գործերն առաջ մղելու, հասարակական դիրքը բարելավելու ձգտում: 22-26-ին կհետաքրքրվեք կրթությամբ, արտասահմանյան ամեն ինչով: Փոփոխություններ հայացքներում, հետաքրքրություններում: Հեռավոր ուղևորությունների փաստաթղթավորման հետ կապված հաջող գործեր: Հետաքրքիր ինֆորմացիա կստանաք:

27-28-ին՝ բարձր տրամադրություն, ուրախություն երեխաներից ու սիրելիներից: Լավ ժամանակ անցկացնելու հնարավորություն կունենաք:

Կույս

Այս շրջանում կուզենաք ամբողջությամբ ցույց տալ ձեր կարողությունները, իսկ հնարավորության դեպքում նաև ընդլայնել դրանք: 22-26-ին՝ համատեղ գործերի, համատեղ ֆինանսների հետ կապված հաճախակի շփումներ: Կարճատև գործնական ուղևորություններ: Ֆինանսական գործերի հետ կապված ինտուիցիան շատ ուժեղ կլինի: Իրավիճակի խորքը թափանցելու ունակություն: 

27-28-ին՝ մեծ ակտիվություն տնային գործերում, հարազատների կողմից նկատված ու գնահատված լինելու ձգտում: Կարևոր հանդիպումներ հարազատների հետ:

Կշեռք

Ուշադրություն և ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Սովորականից հաճախ պիտի հաշվի նստեք ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակների հետ: 22-26-ին՝ համագործակցության ու գործնական հարաբերությունների փնտրտուք: Խելացի ու գործնական մարդկանց հետ կապեր կհաստատեք: Հաջող կվարեք բանակցությունները, հաջողությամբ գործարքներ կկնքեք:

27-28-ին՝ ակտիվ շփումներ հարազատների, կոլեգաների հետ: Ընտանեկան գործերով ուղևորություններ կկատարեք: Զրույցների ժամանակ հուզական կլինեք:

Կարիճ

Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն շրջապատողների վարքից ու տրամադրությունից: Մեծ կախվածություն կառաջանա գործընկերներից և ամուսիններից: 22-26-ին՝ կազմակերպվածություն ու հստակություն մտքերում, արտահայտություններում: Գործերից ու հարաբերություններից մանրամասն գլուխ հանելու ունակություն: Աշխատանքի հետ կապված բանակցություններ կվարեք: Հոգ կտանեք ձեր առողջության մասին:

27-28-ին՝ ակտիվություն նյութական դաշտում, կենցաղային հարցերը լուծելիս: Կհետաքրքրվեք առևտրով ու բիզնեսով: Հնարավոր են չնախատեսված ծախսեր:

Աղեղնավոր

Մտավոր ու ֆիզիկական համառ աշխատանքի շրջան է: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 22-26-ին սիրելիների հետ շփումները, ինտելեկտուալ զրույցները, ուղևորություններն ուրախություն կպարգևեն: Մտավոր գործունեության կամ ուղևորությունների շնորհիվ կարող են ռոմանտիկ հնարավորություններ ստեղծվել: Բիզնեսում գործերի հաջող ծրագրում:

27-28-ին՝ անձնական մեծ ակտիվություն: Ձեզ կդրսևորեք տնային գործերում: Հարազատներին ու մտերիմներին ուրախություն կպարգևեք: Ուզածին հասնելու հնարավորություն կլինի:

Այծեղջյուր

Մեծ ուշադրություն կդարձնեք սեփական անձին, նույնը կպահանջեք նաև շրջապատողներից: Առաջատար լինելու ձգտում կունենաք: 22-26-ին՝ ակտիվ շփումներ ընտանիքի անդամների հետ: Տնային գործերի հետ կապված բազմաթիվ զրույցներ կլինեն, ընտանեկան խնդիրների լուծումներ կփնտրեք: Կարճատև ուղևորություններ կենցաղային գործերով: Կարևոր հանդիպումներ հարազատների կամ կոլեգաների հետ:

27-28-ին տան հետ կապված անսպասելի գործերը կամ հոգսերը կարող են շեղել անձնական ծրագրերից: Գործերից հեռանալու ձգտում կունենաք: Զգայուն ու հուզական կլինեք:

Ջրհոս

Ստիպված եք լինելու մեծ ուշադրություն հատկացնել տնային գործերին ու կենցաղային խնդիրներին: 22-26-ին՝ մեծ հետաքրքրասիրություն, մտավոր ակտիվություն, խոստումներ: Կհետաքրքրվեք կրթությամբ, պիտանի ինֆորմացիա կփնտրեք: Համատեղ գործունեություն հարազատների հետ: Արագ կռահողականություն: Կարևոր լուծումներ կգտնեք կամ ապագայի ծրագրեր կկազմեք:

27-28-ին՝ ազատության մեծ պահանջ, ճնշումները չեք հանդուրժի: Կձգտեք դեպի ընկերները:

Ձկներ

Հաղորդակցվող կլինեք, կհետաքրքրվեք տեղեկատվությամբ և ակտիվ աշխատանք կտանեք նրա հետ: Ուշադիր կլինեք հարազատների գործերին: 22-26-ին զբաղված կլինեք ֆինանսական գործերով: Աշխատավարձը բարձրացնելու նպատակով կրթություն կստանաք: Պրակտիկ գաղափարների փնտրտուք: Ֆինանսական գործերի հաջող ծրագրում: Հաճախակի գործնական ուղևորություններ:

27-28-ին ակտիվորեն կմասնակցեք տնային գործերին կամ կաշխատեք ի բարօրություն ընտանիքի: Ցանկություններն իրագործելու ձգտում կունենաք:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1467 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ