...

Ապրիլի 24-30-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Ապրիլի 24-30-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ 

Գործնական կլինեք, կհետաքրքրվեք ձեր նյութական վիճակով և այն բարելավելու համար ջանքեր կգործադրեք: Ակտիվ կլինեք բիզնեսում և առևտրի մեջ: 24-27-ին՝ ֆինանսական գործերի հաջող ընթացք: Լավ իրեր գնելու և միաժամանակ խնայելու հնարավորություն կլինի:

28-30-ին լավ փոփոխություններ են սպասվում ընտանիքի ֆինանսական գործերում: Հաջող գնումներ: Հետաքրքրասիրության աճ: Կարողությունները դրսևորելու և սեփական գաղափարներն իրագործելու ձգտում կունենաք:

Ցուլ

Շարունակվում է Ցուլի ամիսը: Դա նրանց ակտիվություն կհաղորդի անձնական նախաձեռնություններն առաջ տանելիս և կարողությունները դրսևորելիս: 24-27-ին կազմակերպված կլինեք ու հասուն դիրքերից հանդես կգաք: Կզարգացնեք ընկերական հարաբերությունները ազդեցիկ և փորձառու մարդկանց հետ: Ընկերների կամ կազմակերպությունների միջոցով կհասնեք ձեր անձնական նպատակներին: Լավ առաջարկներ:

28-30-ին՝ ինքնատիպ ստեղծագործ գործունեություն ու անկախության ձգտում: Կռահող կլինեք: Անսպասելի ուղևորություններ կկատարեք:

Երկվորյակ

Դժվարություններ կունենաք գործերը ծրագրելիս ու կամային որոշումներ ընդունելիս: Իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից: Չնախատեսված հոգսեր կառաջանան, որոնք կշեղեն անձնական գործերից: 24-27-ին պրակտիկ հոտառությունը կօգնի մասնագիտական գործերում առաջընթացի հասնել: Նպատակին հասնելու ճանապարհին հաջողակ կլինեք: Գործերի կայունացում, ինքնավստահություն ձեռք կբերեք:

28-30-ին ֆինանսական գործերում հաջողակ կլինեք, բիզնեսում հաճելի անակնկալներ են սպասվում: Շահի հանդեպ լավ հոտառություն:

Խեցգետին

Նորի և հեռանկարայինի հանդեպ մեծ հետաքրքրության շրջան է: Կմասնակցեք կոլեկտիվ միջոցառումների: 24-27-ին հաջողություններ են սպասվում հեռավոր ուղևորությունների ժամանակ կամ արտասահմանցիների հետ գործերում: Լավ առաջարկներ: Ինքնավստահություն ձեռք կբերեք: Կոլեկտիվը կաջակցի ձեզ:

28-30-ին՝ ինքնատիպ ստեղծագործ գործունեություն: Ընկերների, խմբերի միջոցով արդյունավետ գործողություններ են սպասվում: Հարազատների մասին հոգ տանելու անհրաժեշտություն կառաջանա:

Առյուծ

Կարևոր որոշումների ու ձեռքբերումների շրջան է: Մասնագիտական գործերն առաջ մղելու, հասարակական դիրքը բարելավելու ձգտում կունենաք: 24-27-ին լավ ու ամրապնդող փոփոխություններ են սպասվում մասնագիտական գործերում: Կարևոր մարդկանց աջակցությամբ նպատակին հասնելու, գործերը բարելավելու հնարավորություն կլինի: 

28-30-ին հնարամիտ ու նախաձեռնող կլինեք մասնագիտական գործերում ու նպատակին հասնելու ճանապարհին: Իրադարձությունների հաջող ընթացք: Կապերի ընդլայնում, համատեղ գործեր ընկերների հետ:

Կույս

Այս շրջանում կուզենաք ամբողջությամբ ցույց տալ ձեր կարողությունները, իսկ հնարավորության դեպքում նաև ընդլայնել դրանք: 24-27-ին գործընկերություն կհաստատեք փորձառու անձանց կամ արտասահմանցիների հետ, ձեր զարգացման համար նոր հնարավորություններ կստեղծվեն: Գործնական կամ ռոմանտիկ ուղևորություններ են սպասվում:

28-30-ին գործերում ինքնատիպ կլինեք, կձգտեք անկախության: Ընկերների կամ կազմակերպությունների միջոցով արդյունավետ գործողություններ կկատարեք: Խոստումներ ու առաջարկներ: Կարևոր անձանց հետ հաջող բանակցություններ կվարեք:

Կշեռք

Ուշադրություն և ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Սովորականից հաճախ պիտի հաշվի նստեք ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակների հետ: 24-27-ին աշխատավայրում կամրապնդեք ձեր դիրքերը, պրակտիկ գործերում կհասնեք նպատակին: Առողջական վիճակի բարելավում է սպասվում: Համատեղ գործերում կամ ընդհանուր գումարն օգտագործելիս լավ արդյունքներ կարձանագրեք:

28-30-ին՝ համառություն ու մեծ ներուժ նպատակներն իրագործելիս, իրադարձությունների հաջող ընթացք: Իրերի և իրադարձությունների խորքը թափանցելու ունակություն:

Կարիճ

Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն շրջապատողների վարքից ու տրամադրությունից: Մեծ կախվածություն կառաջանա գործընկերներից և ամուսիններից: 24-27-ին անձնական արժանապատվության ուժեղ զգացում, ճանաչման կհասնեք: Ազդեցիկ անձանց հետ կարևոր կապեր կհաստատեք: Ռոմանտիկ հարաբերությունների կայունացում և ամրապնդում: Կմասնակցեք կարևոր միջոցառումների:

28-30-ին՝ անսպասելի ու շահավետ կապեր, ծանոթություններ: Հաջողություններ են սպասվում համագործակցության մեջ, այդ թվում՝ կարևոր անձանց հետ: Համառ կլինեք ձեր գաղափարներն ու ծրագրերն առաջ տանելիս:

Աղեղնավոր

Մտավոր ու ֆիզիկական համառ աշխատանքի շաբաթ է: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 24-27-ին կազմակերպված կլինեք ու հասուն դիրքերից ձեզ կդրսևորեք: Ձեր ֆինանսական ու մասնագիտական աճի հետ կապված հարցերում լավ հոտառություն կունենաք: Աշխատավայրում կամրապնդեք ձեր դիրքերը:

28-30-ին անսպասելի լավ փոփոխություններ աշխատավայրում և գործերում: Կհետաքրքրվեք համագործակցությամբ: Հաջող բանակցություններ, հեշտությամբ փոխհասկացողության կհասնեք:

Այծեղջյուր

Մեծ ուշադրություն կդարձնեք սեփական անձին, նույնը կպահանջեք նաև շրջապատողներից: Առաջատար լինելու ձգտում: 24-27-ին կազմակերպված ու դատող կլինեք: Հաջող հանդիպումներ կունենաք փորձառու կամ ազդեցիկ անձանց հետ: Մասնագիտական գործերով ուղևորություններ կկատարեք: 

28-30-ին՝ ակտիվություն և ուրախություն ռոմանտիկ հարաբերություններում: Իրադարձությունների հաջող ընթացք: Կմասնակցեք կարևոր միջոցառումների:

Ջրհոս

Ստիպված եք լինելու մեծ ուշադրություն հատկացնել տնային գործերին ու կենցաղային խնդիրներին: 24-27-ին՝ ֆինանսական վիճակի և բիզնեսում գործերի բարելավում: Տան համար լավ գնումներ կանեք: Հարկերի, վարկերի հետ կապված հաջող գործեր են սպասվում: 

28-30-ին հաջողություններ ու անակնկալներ ընտանիքի, տան հետ կապված գործերում: Խոստումներ ու առաջարկներ կստանաք: Սիրելիների հետ կարճատև, հաճելի ուղևորություններ են սպասվում: 

Ձկներ

Հաղորդակցվող կլինեք: Կհետաքրքրվեք տեղեկատվությամբ և ակտիվ աշխատանք կտանեք նրա հետ: Մտավոր աշխատանք է սպասվում: Ուշադրություն կդարձնեք հարազատների գործերին: 24-27-ին կազմակերպված ու դատող կլինեք: Նպատակին հասնելու գործում առաջընթաց կլինի: Անձնական արժանապատվության ուժեղ զգացում, ճանաչման կհասնեք:

28-30-ին՝ ակտիվություն ու հաջողություններ կապեր, ծանոթություններ փնտրելիս: Հետաքրքիր իրադարձություններ ու փոփոխություններ են սպասվում ռոմանտիկ հարաբերություններում: Մտավոր ոլորտում հաջողությունների շնորհիվ անձնական հեղինակության աճ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   10867 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ