Խոյ
Բուռն ֆինանսական գործունեություն կծավալեք, գործնական կլինեք ու ամեն ինչում շահ կփնտրեք: 27-29-ին՝ հետաքրքրասիրություն, ինքնավստահություն, ակտիվություն և գաղափարների փոխանակում: Արագ արձագանք ու կռահողականություն: Մտավոր ոլորտներում մրցակցության ոգի կիշխի: Հաճախակի շփումներ հարազատների հետ:
30-3-ը հանդիպումների և ծանոթությունների հանդեպ չափազանց զուսպ ու գործնական մոտեցման շրջան է: Հարաբերություններում անձնական շահ կփնտրեք: Գործնական հանդիպումներ հարազատների հետ:
Ցուլ
Շարունակվում է Ցուլի ամիսը: Իրադարձություններով հարուստ շրջան է: Կմասնակցեք կարևոր միջոցառումների: Կիրագործեք անձնական ծրագրերը: 27-29-ին գերզգայուն կլինեք, ուժեղ ինտուիցիա կունենաք: Հնարավոր է ստիպված լինեք ինչ-որ գաղտնիքներից գլուխ հանել: Գաղափարները հետաքրքիր, բայց ոչ պրակտիկ կլինեն: Անհասկանալի իրավիճակներ հարազատների հետ:
30-3-ին՝ բիզնեսի և ֆինանսական վիճակի կայունացման հետ կապված գաղափարներ, շահի հանդեպ լավ հոտառություն: Խնայելու հնարավորություն կունենաք:
Երկվորյակ
Զանազան պատահականություններից մեծ կախվածություն, տեղի ունեցող ամեն բան բացատրելի չի լինի: 27-29-ին՝ ակտիվ շփումներ ընկերների կամ կազմակերպությունների հետ: Կհետաքրքրվեք գիտելիքներով: Հասարակական գործունեություն: Ընկերների գործերի հետ կապված կարճատև ուղևորություններ: Խնդիրների անսպասելի լուծում, նոր գաղափարներ:
30-3-ին՝ հաջող մասնակցություն հասարակական գործերին, ինչի արդյունքում հնարավոր է նյութական շահ: Խելամիտ զգուշություն ֆինանսական գործերում ու բիզնեսում:
Խեցգետին
Նորի ու հեռանկարայինի հանդեպ մեծ հետաքրքրասիրության շրջան է: Կմասնակցեք կոլեկտիվ միջոցառումների: 27-29-ին՝ մասնագիտական ու ֆինանսական գործերի հետ կապված շփումներ, բանակցություններ: Գործնական արժեք ունեցող գաղափարների փնտրտուք: Կապեր գործատուների, ղեկավարության, պաշտոնյաների հետ: Կարևոր մասնագիտական ու գործնական որոշումներ ընդունելու ժամանակն է: Կհետաքրքրվեք քաղաքականությամբ:
30-3-ին հնարավոր է անսպասելի նյութական աջակցություն ազդեցիկ դեմքի կողմից: Շահի հանդեպ լավ հոտառություն:
Առյուծ
Կարևոր որոշումների և ձեռքբերումների շրջան է: Մասնագիտական գործերն առաջ մղելու, հասարակական դիրքը բարելավելու ձգտում: 27-29-ին կհետաքրքրվեք փիլիսոփայությամբ, կրթությամբ, արտասահմանյան ամեն ինչով: Լավ ժամանակ է գիտելիքները խորացնելու համար: Իրավաբանական խնդիրները լուծելու, հեռավոր ուղևորություններին նախապատրաստվելու հետ կապված հաջող գործեր:
30-3-ին բիզնեսը կազմակերպելու և կայունացնելու, կամ ֆինանսական գործերը բարելավելու հետ կապված գաղափարներ կունենաք: Հնարավոր է արտերկրից գումար ստանաք: Աջակցություն կարևոր մարդկանցից կամ հին ընկերներից:
Կույս
Այս շրջանում կուզենաք ամբողջությամբ ցույց տալ ձեր ունակությունները, իսկ հնարավորության դեպքում նաև ընդլայնել դրանք: 27-29-ին՝ համատեղ գործերի և ընդհանուր ֆինանսի հետ կապված հաճախակի շփումներ: Կարճատև գործնական ուղևորություններ: Կարևոր գործերի կամ հասարակության մեջ ձեր զբաղեցրած դիրքի հետ կապված լավ ինտուիցիա: Ինչ-որ գաղտնիքներ կբացահայտեք:
30-3-ին գումարը կօգնի լուծել հին խնդիրները: Հաջողություններ համատեղ գործերում ու բիզնեսում: Շահի հանդեպ լավ հոտառություն:
Կշեռք
Ուշադրություն և ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Սովորականից հաճախ պիտի գործ ունենաք ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակների հետ: 27-29-ին՝ համագործակցության ու գործընկերության ակտիվ փնտրտուք: Համատեղ գործերի հետ կապված կարճատև ուղևորություններ: Կարևոր հանդիպումների կազմակերպում: Հաջող բանակցություններ: Գործընկերների ու փորձառու մարդկանց հետ հաջող կապեր կհաստատեք:
30-3-ին շահավետ գործընկերության համար լավ հնարավորություններ կստեղծվեն, հնարավոր է դա անեք արտասահմանցիների կամ դրսից եկած մարդկանց հետ:
Կարիճ
Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն շրջապատողների վարքից ու տրամադրությունից: Գործընկերներից ու ամուսիններից մեծ կախվածության մեջ կհայտնվեք: 27-29-ին՝ ճշգրտություն արտահայտություններում ու մտքերում: Գործերում ու հարաբերություններում մանրուքներից գլուխ հանելու ունակություն: Աշխատանքի հետ կապված բանակցություններ: Շահի հանդեպ լավ հոտառություն: Կհետաքրքրվեք առողջությամբ ու սննդակարգով:
30-3-ին՝ աշխատավայրում գործերի բարելավում, ավարտած գործերի դիմաց կվարձատրվեք: Հնարավոր է վերադարձնեն պարտքերը: Հարկերի ու վարկերի հետ կապված հաջող գործեր:
Աղեղնավոր
Մտավոր ու ֆիզիկական համառ աշխատանքի շաբաթ է: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 27-29-ին սիրելիների հետ շփումները, ինտելեկտուալ զրույցները, ուղևորությունները կուրախացնեն: Մտավոր գործունեության կամ ուղևորությունների շնորհիվ ռոմանտիկ հնարավորություններ կստեղծվեն: Բիզնեսում գործերի բարելավում:
30-3-ին՝ կարևոր մարդկանց հետ հարաբերությունների ամրապնդում ու կայունացում: Պիտանի գործընկերներ կգտնեք: Կմասնակցեք հետաքրքիր միջոցառումների:
Այծեղջյուր
Մեծ ուշադրություն կդարձնեք ձեր անձին, նույնը կպահանջեք նաև շրջապատողներից: Առաջատար լինելու ձգտում: 27-29-ին՝ ակտիվ շփումներ ընտանիքի անդամների հետ: Տնային գործերի հետ կապված հաճախակի զրույցներ, ընտանեկան խնդիրների լուծումների փնտրտուք: Կենցաղային գործերով կարճատև ուղևորություններ կկատարեք: Հանդիպումներ հարազատների կամ կոլեգաների հետ:
30-3-ին՝ ընտանիքի նյութական վիճակի բարելավում: Կարգի կբերեք տնային գործերը, տանը հարմարավետություն ստեղծելու ուղղությամբ աշխատանքներ կկատարեք:
Ջրհոս
Ստիպված եք լինելու մեծ ուշադրություն դարձնել տնային գործերին ու կենցաղային խնդիրներին: 27-29-ին՝ հետաքրքրասիրություն, մտավոր ակտիվություն, ակտիվ շփումներ: Կհետաքրքրվեք կրթությամբ, պիտանի տեղեկատվության փնտրտուք: Համատեղ գործունեություն հարազատների, հարևանների հետ: Արագ կռահողականություն: Կարևոր լուծումներ կգտնեք, ապագայի ծրագրեր կկազմեք:
30-3-ին համատեղ գործնական ուղևորությունները կնպաստեն հարաբերությունների բարելավմանն ու ամրապնդմանը: Ուղևորությունների ժամանակ պիտանի ծանոթություններ կհաստատեք:
Ձկներ
Ակտիվ շփումների և հետաքրքրասիրության շրջան է: Ուղևորություններ և ուղևորությունների հետ կապված գործեր շատ կունենաք: 27-29-ին զբաղված կլինեք ֆինանսական գործերով: Եկամուտները մեծացնելու նպատակով լրացուցիչ կրթություն կստանաք: Պրակտիկ գաղափարների փնտրտուք: Հաջող կծրագրեք ֆինանսական գործերը: Հաճախակի գործնական ուղևորություններ:
30-3-ին ընտանիքի ֆինանսական վիճակի բարելավումը կօգնի լուծել անձնական խնդիրները: Հաջող գնումներ: Հարազատներից ու մտերիմներից նյութական աջակցություն կստանաք: