...

Ապրիլի 28-ից մայիսի 4-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Ապրիլի 28-ից մայիսի 4-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ 

Կձգտեք նյութական շահի, կփորձեք բարելավել ձեր ֆինանսական վիճակը: 28-2-ին՝ հետաքրքրասիրություն, ինքնավստահություն, գաղափարների ակտիվ փոխանակում: Արագ արձագանք ու կռահողականություն: Մտավոր ոլորտներում մրցակցության ոգի կլինի: Հաճախակի շփումներ հարազատների հետ:

3-4-ին՝ բարձր տրամադրություն, երեխաներն ու սիրելին կուրախացնեն: Լավ ժամանակ անցկացնելու հնարավորություն կլինի:

Ցուլ

Շարունակվում է Ցուլի ամիսը: Զբաղված կլինեք անձնական գործերով ու խնդիրներով: Գործունեության մի շարք ոլորտներում կամրապնդեք ձեր դիրքերը: 28-2-ին՝ ուժեղ ինտուիցիա և գերզգայունություն: Հնարավոր է պետք լինի ինչ-որ գաղտնիք բացահայտել: Գաղափարները հետաքրքիր կլինեն, բայց ոչ պրակտիկ: Անհասկանալի իրավիճակներ հարազատների հետ:

3-4-ին՝ գերակտիվություն տնային գործերում, հարազատների կողմից նկատված ու գնահատված լինելու ձգտում: Տանը մտերիմների հետ կարևոր հանդիպումներ կկայանան:

Երկվորյակ

Իրավիճակի հանդեպ թույլ վերահսկողություն: Պատահականությամբ պայմանավորված գործողություններ: 28-2-ին՝ ակտիվ շփումներ ընկերների կամ կազմակերպությունների հետ: Կհետաքրքրվեք գիտելիքներով: Հասարակական գործունեություն: Ընկերների գործերի հետ կապված կարճատև ուղևորություններ: Խնդիրների անսպասելի լուծում, նոր գաղափարներ:

3-4-ին՝ ակտիվ շփումներ հարազատների, կոլեգաների հետ: Ընտանեկան գործերով, կենցաղային խնդիրներով ուղևորություններ կկատարեք: Զրույցների ժամանակ հուզական կլինեք:

Խեցգետին

Բոլոր գործերում նորի ձգտում կառաջանա, կոլեկտիվ գործողություններին մասնակցելու անհրաժեշտություն կլինի: 28-2-ին՝ մասնագիտական և ֆինանսական գործերով շփումներ ու բանակցություններ: Գործնական արժեք ունեցող գաղափարների փնտրտուք: Կապեր գործատուների, ղեկավարության հետ: Կարևոր գործնական որոշումներ ընդունելու ժամանակն է: Համաձայնություններ կկնքեք:

3-4-ին՝ ակտիվություն նյութական դաշտում, կենցաղային հարցերը լուծելիս: Կհետաքրքրվեք առևտրով ու բիզնեսով: Հնարավոր են չնախատեսված ծախսեր:

Առյուծ

Ծրագրերի իրագործման և դիրքերի ամրապնդման համար պայքարի շրջան է: Կազմակերպչական ունակությունները դրսևորելու անհրաժեշտություն կառաջանա: 28-2-ին կհետաքրքրվեք կրթությամբ, արտասահմանյան ամեն ինչով: Հեռավոր ուղևորությունների նախապատրաստության հաջող աշխատանքներ: Կարևոր ինֆորմացիայի շնորհիվ հայացքներում փոփոխություններ կլինեն:

3-4-ին՝ անձնական մեծ ակտիվություն: Ձեզ կդրսևորեք տնային գործերում: Կուրախացնեք հարազատներին ու մտերիմներին: Ուզածին հասնելու հնարավորություն:

Կույս

Մեծ ինքնավստահություն, լավատեսություն, հնարավորություններն ընդլայնելու ձգտում: 28-2-ին՝ համատեղ գործերի, ընդհանուր ֆինանսների հետ կապված հաճախակի շփումներ: Կարճատև գործնական ուղևորություններ: Ֆինանսական գործերի կամ հասարակության մեջ զբաղեցրած դիրքի հետ կապված ուժեղ ինտուիցիա կդրսևորեք: Իրավիճակի խորքը թափանցելու ձգտում:

3-4-ին տան հետ կապված անսպասելի գործերը կամ հոգսերը կարող են շեղել անձնական ծրագրերից: Առանձնանալու, գործերից հեռանալու ձգտում: Գերզգայունություն ու հուզականություն:

Կշեռք

Փոփոխությունների սպասումներով և ընտրության պահերով լիքը բարդ ու անկայուն շրջան է: 28-2-ին՝ համագործակցության փնտրտուք: Կհետաքրքրվեք այլ մարդկանց գործունեությամբ: Կծանոթանաք ու կապեր կհաստատեք խելացի, գործնական մարդկանց հետ: Համատեղ գործերի հետ կապված կարճատև ուղևորություններ:

3-4-ին՝ ազատությունը պաշտպանելու ձգտում: Կձգտեք դեպի ընկերները, կհետաքրքրվեք նորություններով:

Կարիճ

Հատուկ ուշադրություն կդարձնեք շուրջը տեղի ունեցող ամեն ինչին: Մեծ կախվածություն ուրիշներից: 28-2-ին՝ կազմակերպվածություն և հստակություն արտահայտություններում ու մտքերում: Գործերում և հարաբերություններում մանրուքներից գլուխ հանելու ունակություն: Շահի զգացում: Կհետաքրքրվեք առողջությամբ ու սննդակարգով: Աշխատանքի հետ կապված կապեր ու բանակցություններ:

3-4-ին՝ ակտիվ մասնակցություն տնային գործերին, կամ կաշխատեք ի բարօրություն ընտանիքի: Ցանկություններն իրագործելու ձգտում:

Աղեղնավոր

Աշխատանք ու հոգսեր են սպասվում: Գործերն ավարտելու համար շատ պիտի ջանաք: 28-2-ին՝ ուրախություն սիրելիների հետ շփումներից, հետաքրքիր զրույցներից, հաճելի ուղևորություններից: Մտավոր գործունեության կամ ուղևորությունների շնորհիվ ռոմանտիկ հնարավորություններ կստեղծվեն: Բիզնեսում գործերի ծրագրում:

3-4-ին՝ բարձր տրամադրություն ու սկզբունքայնություն: Մարդկանց հետ հեշտությամբ լեզու գտնելու, կարևոր անձանց աջակցությունը ստանալու ունակություն: Լուրեր հեռվից:

Այծեղջյուր

Ուժերի վերելքի, դիրքերի ամրապնդման, ուշադրությունը սեփական անձին հրավիրելու շրջան է: 28-2-ին՝ ակտիվ շփումներ ընտանիքի անդամների հետ: Տնային գործերի հետ կապված բազմաթիվ զրույցներ, ընտանեկան խնդիրների լուծումների փնտրտուք: Կենցաղային հարցերով կարճատև ուղևորություններ կկատարեք: Կարևոր հանդիպումներ հարազատների և կոլեգաների հետ:

3-4-ին անհանգստությունը կստիպի ինչ-որ բան փոխել տանը, խառնվել ընտանեկան հարաբերություններին ու ընտանիքի բյուջեին:

Ջրհոս

Մեծ ուշադրություն կխլեն տնային հոգսերն ու հարազատների հետ գործերը: Կհետաքրքրվեք ընտանիքում զբաղեցրած դիրքով: 28-2-ին՝ մեծ հետաքրքրասիրություն, մտավոր ակտիվություն, ակտիվ շփումներ: Կհետաքրքրվեք կրթությամբ, անհրաժեշտ տեղեկատվություն կփնտրեք: Համատեղ գործունեություն հարազատների հետ: Կարևոր որոշումներ կընդունեք, կամ ապագայի ծրագրեր կկազմեք:

3-4-ին՝ ակտիվ շփումներ, կհետաքրքրվեք ամուսինների գործերով: Ուրիշների տրամադրության հանդեպ զգայուն կլինեք:

Ձկներ

Հանդիպումներ ու զրույցներ են սպասվում: Մեծ հետաքրքրասիրություն, կհետաքրքրվեք տեղեկատվությամբ: 28-2-ին զբաղված կլինեք ֆինանսական գործերով: Աշխատավարձը բարձրացնելու նպատակով լրացուցիչ դասընթացների կմասնակցեք: Հաջողությամբ կծրագրեք ֆինանսական գործերը: Հաճախակի գործնական ուղևորություններ:

3-4-ին՝ ակտիվ աշխատանք տանը, կարգուկանոն կհաստատեք գործերում: Կօգնեք հարազատներին նրանց գործերի կարգավորման հարցում: Ուշադիր վերաբերմունք սեփական առողջության հանդեպ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   264 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ