...

Ապրիլի 29-ից մայիսի 5-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Ապրիլի 29-ից մայիսի 5-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ 

Կձգտեք նյութական շահի, կփորձեք բարելավել ձեր ֆինանսական վիճակը: 29-3-ին անսպասելի հոգսերը կարող են խանգարել գործերի սովորական ընթացքին: Ուրիշների հանդեպ պարտականությունները կաճեն:

4-5-ին շատ զգայուն կլինեք, կկարողանաք ձեզ վրա ուշադրություն հրավիրել: Բարյացակամ վերաբերմունք շրջապատողների կողմից:

Ցուլ

Շարունակվում է Ցուլի ամիսը: Զբաղված կլինեք անձնական գործերով ու խնդիրներով: Գործունեության շատ ոլորտներում կամրապնդեք ձեր դիրքերն ու կծրագրեք ձեր զարգացումը: 29-3-ին կներգրավվեք լուրջ մասնագիտական ու կազմակերպչական գործերին: Հին ընկերական հարաբերությունների վերականգնում:

4-5-ին ազատությունը պաշտպանելու ձգտում կունենաք: Կձգտեք դեպի ընկերները, կհետաքրքրվեք նորություններով:

Երկվորյակ

Իրավիճակի հանդեպ թույլ վերահսկողություն, պատահականությամբ պայմանավորված գործողություններ: 29-3-ին՝ մասնագիտական մեծ պատասխանատվություն: Ղեկավարության կողմից գովասանքի կարժանանաք: Կներգրավվեք քաղաքական գործերին կամ կազմակերպչական աշխատանքի մեջ: Կապեր կհաստատեք իշխանություն ու հեղինակություն ունեցող անձանց հետ:

4-5-ին առաջին պլանում կհայտնվեն ընտանեկան գործերն ու խնդիրները, որոնք հնարավորություն չեն տա զբաղվել անձնական գործերով:

Խեցգետին

Բոլոր գործերում առաջ կգա ձգտում դեպի նորը, կոլեկտիվ միջոցառումներին մասնակցելու, ընկերների հետ շփվելու անհրաժեշտություն կառաջանա: 29-3-ին մասնագիտական առաջխաղացման նպատակով կրթություն ստանալու հնարավորություն կունենաք: Հեռավոր ուղևորություններ կամ գործնական կապեր արտասահմանցիների հետ:

4-5-ը լավատեսությամբ, ընտանեկան զբոսանքներով, արտերկրից ժամանած հարազատների հետ հանդիպումներով լի օրեր են, լուրեր կստանաք արտասահմանի բարեկամներից:

Առյուծ

Ծրագրերի իրագործման, դիրքերի համար պայքարի շրջան է: Կազմակերպչական ունակությունները դրսևորելու անհրաժեշտություն կառաջանա: 29-3-ին համատեղ բիզնեսում շատ պատասխանատու և գործնական կլինեք: Քննադատական վերաբերմունք փոփոխությունների, նորությունների հանդեպ: Հարկերի, վարկերի հետ կապված հաջող գործեր:

4-5-ին անձնական արժանապատվության սրացած զգացումը ընտանիքում լարված վիճակ կստեղծի: Տանը կարևոր փոփոխությունների ակնկալիք կամ նախապատրաստություն: Կհետաքրքրվեք ընտանեկան բյուջեով:

Կույս

Մեծ ինքնավստահություն, լավատեսություն, հնարավորություններն ընդլայնելու ձգտում: 29-3-ին՝ ուրիշների, գործընկերների հանդեպ մեծ պատասխանատվություն: Կուժեղանա արդարության զգացումը:

4-5-ին շատ շփվող կլինեք, կհետաքրքրվեք ամուսինների գործերով: Զգայուն կլինեք ուրիշների տրամադրության հանդեպ:

Կշեռք

Փոփոխության ակնկալիքներով և ընտրության պահերով լի ծանր ու անկայուն շրջան է: 29-3-ին աշխատավայրում պատասխանատվությունը կաճի: Գործերում կազմակերպված և արդյունավետ կլինեք:

4-5-ին զբաղված կլինեք տնային գործերով ու հոգսերով, գործերում ու տանը կարգուկանոն կհաստատեք: Տան համար հաջող գնումներ կանեք:

Կարիճ

Մեծ ուշադրություն շուրջը տեղի ունեցող ամեն ինչի հանդեպ: Մեծ կախվածություն ուրիշներից: 29-3-ին ռոմանտիկ հարաբերություններում սառնություն կնկատվի, գործնական կլինեք: Կարող են կրկին ակտիվանալ հին սիրային կապերը: Հաջողություններ բիզնեսում, գործարքներ կնքելիս, համատեղ գործերում:

4-5-ին կմասնակցեք կարևոր ու հետաքրքիր միջոցառումների: Զբոսանքներ ընտանիքի և սիրելիների հետ:

Աղեղնավոր

Աշխատանք ու հոգսեր են սպասվում: Գործերն ավարտելու համար շատ պիտի ջանաք: 29-3-ին կաճի պատասխանատվությունը տնային գործերում, հարազատների հետ հարաբերություններում: Ստիպված եք լինելու հոգ տանել ընտանիքի ավագ անդամների մասին: Վերանորոգման ծրագրում: Դժվարություններ կունենաք մասնագիտական ու տնային պարտականությունները համատեղելիս:

4-5-ին տանը կարգուկանոն կհաստատեք, հարմարավետություն կստեղծեք: Կարևոր հանդիպումներ ու միջոցառումներ տանը: Ուզածին հասնելու հնարավորություն կունենաք:

Այծեղջյուր

Ուժերի վերելքի, դիրքերի ամրապնդման, ուշադրությունը սեփական անձին հրավիրելու շրջան է: 29-3-ին՝ լուրջ վերաբերմունք կրթության, ինֆորմացիայի հանդեպ: Ուշադրությունը կենտրոնացնելու ունակություն: Գործնական կապերի ընդլայնում: Կապեր հաստատելիս զգույշ է պետք լինել, քանի որ դրանք կարող են երկարաժամկետ լինել: Հարազատների գործերի հանդեպ պատասխանատվություն կստանձնեք:

4-5-ին կձգտեք մտավոր գործունեության, ինֆորմացիայի հետ աշխատանքին: Կարևոր հանդիպումներ հարազատների հետ: Կարճատև ուղևորություններ կենցաղային հարցերով:

Ջրհոս

Մեծ ուշադրություն կխլեն տնային հոգսերն ու հարազատների հետ գործերը: Ընտանիքում զբաղեցրած դիրքի հանդեպ հետաքրքրություն կառաջանա: 29-3-ին՝ ֆինանսական ու գործնական մեծ պատասխանատվություն: Բիզնեսում արդյունավետ կլինեք: Շահի հանդեպ պրակտիկ հոտառություն: Խնայելու հնարավորություն կլինի: Վաղուց կատարած աշխատանքի դիմաց գումար կստանաք:

4-5-ին զբաղված կլինեք տնային գործերով, տան համար հաջող գնումներ կանեք: Կհետաքրքրվեք առևտրով:

Ձկներ

Հանդիպումներ ու զրույցներ են սպասվում: Հետաքրքրասեր կլինեք, կհետաքրքրվեք տեղեկատվությամբ: 29-3-ին՝ պատասխանատվության աճ, ինքնավստահություն: Նոր գործերի փնտրտուք: Հնարավոր են դժվարություններ համագործակցության մեջ սեփական խնդիրներից կառչած լինելու պատճառով: 

4-5-ին՝ ակտիվ մասնակցություն տնային գործերին: Մեծ ուշադրություն կդարձնեք սեփական ցանկություններին ու կարիքներին: Դժվարություններ կունենաք ուրիշների զգացմունքները հասկանալու հարցում:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   445 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ