...

Ապրիլի 3-9-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Ապրիլի 3-9-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ 

Շարունակվում է Խոյի ամիսը: Զբաղված կլինեք անձնական գործերով ու խնդիրներով: Գործունեության մի շարք բնագավառներում կամրապնդեք ձեր դիրքերն ու կծրագրեք ձեր զարգացումը: 3-6-ին պրակտիկ գործերում օգնության կհասնի ինտուիցիան: Շահի հանդեպ լավ հոտառություն: Բիզնեսում գործերի բարելավում: Գումարը խնայելու հնարավորություն կլինի:

7-9-ին տան գործերի և գնումների հետ կապված ուղևորություններ ու շփումներ են սպասվում:

Ցուլ

Իրավիճակի հանդեպ թույլ վերահսկողություն, պատահականությամբ պայմանավորված գործողություններ: 3-6-ին՝ գործերում վստահություն ու բարձր կազմակերպվածություն: Կոլեկտիվների, կազմակերպությունների գործերին մասնակցությունից նոր մասնագիտական հնարավորություններ կբացվեն: Կարևոր տեղեկատվություն կստանաք:

7-9-ին աշխատանքի կամ հարազատների գործերի հետ կապված կարճատև ուղևորություններ, հետաքրքիր զրույցներ են սպասվում, ակտիվորեն առաջ կտանեք անձնական գաղափարները:

Երկվորյակ

Բոլոր գործերում առաջ կգա ձգտում դեպի նորը, կոլեկտիվ գործողություններին մասնակցելու, ընկերների հետ շփվելու անհրաժեշտություն կառաջանա: 3-6-ին աշխատանքի մեջ, պրակտիկ գործերում հաջողակ կլինեք: Իշխանություն ունեցող անձանց, ղեկավարության կողմից գործնական առաջարկներ կստանաք: Կարողությունները և ուժերը կենտրոնացնելու ունակություն:

7-9-ին ակտիվ ու կռահող կլինեք ֆինանսական գործերում, շահի հանդեպ ուժեղ հոտառություն ու լավ գնումներ են սպասվում:

Խեցգետին

Ծրագրերի իրագործման և դիրքերի համար պայքարի շրջան է: Կազմակերպչական ունակությունները դրսևորելու անհրաժեշտություն կառաջանա: 3-6-ը լավ շրջան է: Ազդեցիկ անձանց հետ հանդիպումների և բանակցությունների, կարևոր տեղեկատվություն ստանալու շնորհիվ մասնագիտական գործերում նոր հնարավորություններ կբացվեն: Կմասնակցեք կոլեկտիվների, կազմակերպությունների գործերին:

7-9-ին շատ կռահող կլինեք, հասարակական գործերում ակտիվություն կդրսևորեք, կկարողանաք կյանքի կոչել ձեր գաղափարները:

Առյուծ

Մեծ ինքնավստահություն, լավատեսություն, հնարավորություններն ընդլայնելու ձգտում: 3-6-ին՝ շահի հանդեպ լավ հոտառություն: Աշխատանքում փոփոխությունների հետ կապված բանակցություններ կանցկացնեք ազդեցիկ մարդկանց հետ: Աշխատանքի մեջ առաջընթաց ունենալու համար ուղևորություններ կկատարեք կամ կրթություն կստանաք: Իրադարձությունների խորքը թափանցելու ունակություն:

7-9-ին հաջողությամբ կծրագրեք գործերը, աշխատելիս արդյունավետ ու կռահող կլինեք:

Կույս

Փոփոխության սպասումներով և ընտրության պահերով լի ծանր ու անկայուն շրջան է: 3-6-ին՝ հաջող բանակցություններ, արտերկրի և արտասահմանցիների հետ կապված գործերում համաձայնությունների կհասնեք: Փորձառու մարդկանց խորհուրդներն օգտակար կլինեն ձեզ: Կնախապատրաստվեք հեռավոր ուղևորությունների: 

7-9-ին ակտիվորեն կապեր կհաստատեք ազդեցիկ մարդկանց հետ, նոր նպատակներին ու երազանքներին հասնելու համար ակտիվ գործողություններ կանեք:

Կշեռք

Մեծ ուշադրություն կդարձնեք շուրջը տեղի ունեցող ամեն ինչին, ուրիշներից կախվածության մեջ կհայտնվեք: 3-6-ին լավ փոփոխություններ են սպասվում աշխատանքի մեջ, կամ երկարաժամկետ գործեր կծրագրեք: Լուրջ կվերաբերվեք ձեր առողջությանը: Կհետաքրքրվեք սննդակարգով: Կարիերայում առաջընթացի համար հատուկ կրթություն ստանալու հնարավորություն կունենաք:

7-9-ին շատ նպատակասլաց կլինեք, կհասկանաք ձեր շահը, համատեղ գործերում հաջողություններ կարձանագրեք:

Կարիճ

Աշխատանք ու հոգսեր են սպասվում: Գործերն ավարտելու համար շատ պիտի ջանաք: 3-6-ին հանդիպումներ կունենաք լուրջ, ազդեցիկ գործընկերների հետ ու նրանցից աջակցություն կստանաք: Բանակցությունների ժամանակ ձեզ համար շահավետ արդյունքների հասնելու հնարավորություն կունենաք: Սիրելիի հետ հարաբերությունները կկայունանան:

7-9-ին համագործակցության մեջ նոր հեռանկարներ կբացվեն, ազդեցիկ գործընկերներ կփնտրեք: Հարաբերությունները կբարելավվեն:

Աղեղնավոր

Ուժերի վերելքի, դիրքերի ամրապնդման, ուշադրությունը սեփական անձին հրավիրելու շրջան է: 3-6-ին կենցաղային գործերի և տան հետ կապված գործերի բարելավվում: Հարազատների հետ գործնական հանդիպումներ ու բանակցություններ են սպասվում: Կվերականգնեք կապերը հին ընկերների հետ:

7-9-ին ինքնավստահ ու նախաձեռնող կլինեք գործերում, աշխատանքի մեջ: Համատեղ բիզնեսում հաջողություններ են սպասվում:

Այծեղջյուր

Մեծ ուշադրություն կխլեն տնային հոգսերն ու հարազատների հետ գործերը: Կհետաքրքրվեք տանը զբաղեցրած դիրքով: 3-6-ին լավ կծրագրեք ու հստակ կվարեք գործերը, ինչն էլ թույլ կտա ձեզ շահեկան դիրքերից ցույց տալ ու լավ արդյունքների հասնել: Կմասնակցեք կարևոր միջոցառումների: Բարձր շրջանակներին պատկանող ազդեցիկ մարդկանց հետ բանակցություններ կվարեք: Հաճելի հանդիպումներ սիրելիների հետ: Ուրախություն երեխաներից:

7-9-ին՝ ակտիվ համագործակցություն, անձնական հեղինակության աճ, լավ համաձայնություններ:

Ջրհոս

Հանդիպումներ ու զրույցներ են սպասվում: Շատ հետաքրքրասեր կլինեք, կհետաքրքրվեք տեղեկատվությամբ: 3-6-ին՝ ֆինանսական գործերի հաջող ընթացք, հատկապես՝ կապված տնային, կենցաղային խնդիրների հետ: Անշարժ գույքի հաջող բիզնես: Տանը ֆինանսական վիճակի բարելավում: Շահավետ ուղևորություններ կկատարեք:

7-9-ին աշխատունակ կլինեք, տանը կկարգավորեք գործերը:

Ձկներ

Կձգտեք նյութական շահի, կփորձեք բարելավել ձեր ֆինանսական վիճակը: 3-6-ին՝ իրատեսական մտածողություն, գործերի հստակ ծրագրում: Ուսման, տեղեկատվության հետ աշխատանքի շնորհիվ նոր մասնագիտական հնարավորություններ կստեղծվեն: Կարճատև ուղևորություններից օգուտ կունենաք: Փորձառու մարդկանց խորհուրդներից օգուտ կլինի:

7-9-ին ակտիվ ու նախաձեռնող կլինեք ծանոթությունների, զրույցների, վեճերի ժամանակ: Կարճատև ուղևորություններ կկատարեք:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   11603 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ