...

Ապրիլի 4-10-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Ապրիլի 4-10-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ

Շարունակվում է Խոյի ամիսը: Դա նրանց ակտիվություն կհաղորդի անձնական նախաձեռնություններն առաջ տանելիս ու կարողությունները դրսևորելիս: 4-6-ին լուրջ վերաբերմունք ու զգուշություն ցուցաբերեք գործերում, գործողություններում: Ընկերների հետ համատեղ գործերը կօգնեն կարևոր ծրագրեր նախանշել:

7-9-ին՝ արագ կռահողականություն, ակտիվություն նոր նախաձեռնություններում, գաղափարները կյանքի կոչելու հնարավորություն: 10-ին բարձր տրամադրություն կունենաք, ուրախություն՝ երեխաներից և ամուսիններից: Ժամանակը լավ անցկացնելու հնարավորություն կունենաք:

Ցուլ

Մեծ կախվածություն կունենաք զանազան պատահականություններից և անսպասելի իրադարձություններից: Տեղի ունեցող ամեն ինչ չէ, որ բացատրելի կլինի: 4-6-ին՝ խնդիրներ կծագեն մասնագիտական գործերում: Ակտիվության ու զգուշության պակաս կլինի կամ էլ ազդեցիկ անձինք կարող են արգելակել ձեր գործերն ու ծրագրերը:

7-9-ին հնարամիտ կլինեք, հաջողությամբ կծրագրեք գործերը, աշխատանքի մեջ արդյունավետ կլինեք: 10-ին՝ մեծ ակտիվություն տնային գործերում, հարազատների կողմից նկատված ու գնահատված լինելու ձգտում: Կարևոր հանդիպումներ տեղի կունենան տանը:

Երկվորյակ

Նորի, հեռանկարայինի հանդեպ մեծ ուշադրության շրջան է: Կմասնակցեք կոլեկտիվ միջոցառումների: 4-6-ին՝ անձնական մեծ ակտիվություն ու սկզբունքայնություն: Կարող են իրագործվել գործերի ընդլայնման կամ արտերկրի հետ կապված հին, երկարաժամկետ ծրագրերը:

7-9-ին ակտիվ կապեր կհաստատեք ազդեցիկ անձանց հետ, գործերն առաջ մղելու համար գործողությունների կդիմեք: 10-ին՝ ակտիվ շփումներ են սպասվում հարազատների ու գործընկերների հետ: Կարճատև ուղևորություններ կունենաք ընտանեկան, կենցաղային հարցերով:

Խեցգետին

Կարևոր որոշումների ու ձեռքբերումների շրջան է: Մասնագիտական գործերն առաջ մղելու, հասարակական դիրքը բարելավելու ձգտում կունենաք: 4-6-ին գործերին լուրջ ու պատասխանատու վերաբերմունքը կօգնի ճիշտ ընտրություն կատարել, փոփոխությունների ճիշտ ծրագրեր կազմել: Համատեղ գործերում ու բիզնեսում իրավիճակի կայունացում:

7-9-ին՝ բարձր նպատակասլացություն, հաջողություններ համատեղ գործերում: 10-ին՝ ակտիվություն նյութական ոլորտում, կենցաղային հարցերը լուծելիս: Հետաքրքրություն կցուցաբերեք առևտրի ու բիզնեսի հանդեպ: Հնարավոր են չնախատեսված ծախսեր:

Առյուծ

Այս շրջանում կուզենաք ամբողջությամբ ցույց տալ ձեր կարողությունները, իսկ հնարավորության դեպքում՝ նաև ընդլայնել դրանք: 4-6-ին՝ գործերի ու գործնական հարաբերությունների բարելավում: Խնդիրների լուծման ուղիներ կգտնեք: Փորձառու գործընկեր էլ կգտնեք:

7-9-ին՝ հնարավոր է համագործակցության մեջ նոր հեռանկարներ, աջակցություն և խոստումներ ազդեցիկ անձանցից: Հաջող բանակցություններ: 10-ին՝ անձնական մեծ ակտիվություն: Ձեզ կդրսևորեք տնային գործերում: Ուրախություն կպարգևեք հարազատներին ու մտերիմներին: Ուզածին հասնելու հնարավորություն կլինի:

Կույս

Ուշադրություն և ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Սովորականից հաճախ պիտի բախվեք ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակների հետ: 4-6-ին անձնական պատասխանատվությունն ու կազմակերպվածությունը կօգնեն գործերն առաջ տանելիս: Բայց պետք չէ ծանրաբեռնվել, որպեսզի օրգանիզմը չթուլանա: Աշխատանքի հետ կապված հանդիպումներ կունենաք կարևոր անձանց հետ:

7-9-ին՝ վստահություն ու նախաձեռնողականություն գործերում, հաջողություններ համատեղ բիզնեսում: 10-ին տնային անսպասելի գործերն ու հոգսերը կարող են շեղել անձնական ծրագրերից: Առանձնանալու, գործերից հեռանալու ձգտում: Շատ զգայուն ու հուզական կլինեք:

Կշեռք

Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն շրջապատողների վարքից ու տրամադրությունից: Մեծ կախվածություն կառաջանա գործընկերներից ու ամուսիններից: 4-6-ին լուրջ վերաբերմունք ցուցաբերեք գործերին ու զգուշություն դրսևորեք: Պարտականություններն ու հոգսերը կարող են խանգարել անձնական հետաքրքրություններին:

7-9-ին՝ ակտիվ համագործակցություն, անձնական հեղինակության աճ, լավ համաձայնություններ: 10-ին՝ ազատության մեծ պահանջ, չեք հանդուրժի ճնշումները: Կհեռանաք տնային գործերից: Կձգտեք դեպի ընկերները:

Կարիճ

Մտավոր ու ֆիզիկական համառ աշխատանքի շաբաթ է: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 4-6-ին տանը հոգսեր ու գործեր շատ կլինեն, աշխատունակությունն էլ բարձր չի լինի: Գործերը հաջողությամբ ավարտելու համար դիմացկունություն ու համբերատարություն է պետք:

7-9-ին հարազատների աջակցությամբ տանը ակտիվություն կդրսևորեք: Հոգ կտանեք սեփական առողջության մասին: 10-ին՝ աշխատանք ի բարօրություն ընտանիքի: Ցանկություններն իրագործելու ձգտում, բարձր նպատակասլացություն:

Աղեղնավոր

Մեծ ուշադրություն կհատկացնեք սեփական անձին, նույնը կպահանջեք նաև շրջապատողներից: Առաջատար լինելու ձգտում: 4-6-ին՝ հնարավոր են հաջող գործնական հանդիպումներ և ուղևորություններ, ծանոթություն փորձառու մարդկանց կամ պաշտոնյաների հետ: Կարևոր տեղեկատվություն կստանաք: 

7-9-ին՝ մեծ ակտիվություն ու նախաձեռնողականություն ծանոթությունների, զրույցների, վեճերի ժամանակ: Կարճատև ուղևորություններ անձնական գործերով կամ հանգստի նպատակով: 10-ին՝ բարձր տրամադրություն ու սկզբունքայնություն: Մարդկանց հետ հեշտությամբ լեզու գտնելու, ազդեցիկ անձանց աջակցությունը ստանալու ունակություն: Լուրեր հեռվից:

Այծեղջյուր

Ստիպված եք լինելու մեծ ուշադրություն հատկացնել տնային գործերին ու կենցաղային խնդիրներին: 4-6-ին գումարը և ուժերը խնայելու անհրաժեշտություն կառաջանա: Ֆինանսական վիճակը կայունացնելու հնարավորություն կլինի: Հնարավոր է նաև բիզնեսի ու ֆինանսական գործերի արգելակում:

7-9-ին՝ տան հետ կապված գործերով շփումներ և ուղևորություններ, գնումներ տան համար: 10-ին անհանգստությունը կստիպի ինչ-որ բան փոխել տանը, խառնվել ընտանեկան հարաբերություններին ու ընտանիքի բյուջեին:

Ջրհոս

Ակտիվ շփումների ու հետաքրքրասիրության շրջան է: Ուղևորություններ շատ կլինեն: 4-6-ին՝ զգուշություն և ինքնասահմանափակումների անհրաժեշտություն: Անձնական նախաձեռնությունների արգելակում: Խնդիրներ կծագեն պաշտոնատար անձանց հետ:

7-9-ին ակտիվորեն կպաշտպանեք անձնական գաղափարները, հետաքրքիր զրույցներ, կարճատև ուղևորություններ կլինեն՝ կապված աշխատանքի կամ հարազատների գործերի հետ: 10-ին՝ ակտիվ շփումներ ու հետաքրքրվածություն ամուսինների գործերով: Զգայուն կլինեք ուրիշների տրամադրության հանդեպ:

Ձկներ

Գործնական կլինեք, կհետաքրքրվեք ձեր ֆինանսական վիճակով և այն բարելավելու համար ջանքեր կգործադրեք: Ակտիվություն բիզնեսում և առևտրի մեջ: 4-6-ին անսպասելի գործերը կարող են շեղել անձնական ծրագրերից, ստիպված եք լինելու հոգ տանել ուրիշների մասին: Չնախատեսված պայմանները կարող են արգելակել գործերը:

7-9-ին՝ ակտիվ ու հնարամիտ կլինեք տնային գործերում, ուժեղ հոտառություն, լավ գնումներ կկատարեք: 10-ին՝ ակտիվ աշխատանք տանը, կարգուկանոն կհաստատեք գործերում: Կօգնեք հարազատներին նրանց գործերի կարգավորման հարցում: Ուշադիր կլինեք ձեր առողջության հանդեպ:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1468 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ