Խոյ
Շարունակվում է Խոյի ամիսը: Իրադարձություններով հարուստ շրջան է: Կմասնակցեք կարևոր գործերի, կիրագործեք ձեր ծրագրերը: 6-8-ին էքստրավագանտ վարքն ու մեծամտությունը վատ կանդրադառնան ընտանեկան հարաբերությունների վրա:
9-10-ին ֆինանսական գործերում հաջողակ կլինեք, բիզնեսում հաճելի անակնկալներ են սպասվում: Շահի հանդեպ լավ հոտառություն:
11-12-ին՝ ազատությունը պաշտպանելու ձգտում: Կձգտեք դեպի ընկերները, կհետաքրքրվեք նորություններով:
Ցուլ
Զանազան պատահականություններից մեծ կախվածություն: Տեղի ունեցող ամեն բան բացատրելի չի լինի: 6-8-ին հնարավոր է չիրականանան ուղևորությունների, հանդիպումների, ծանոթությունների հետ կապված մեծ հույսերը:
9-10-ին՝ ընկերների, կազմակերպությունների միջոցով ինքնատիպ ու անսպասելի գործողություններ: Լավ նորություններ:
11-12-ին՝ ակտիվ մասնակցություն տնային գործերին, կաշխատեք ընտանիքի բարօրության համար: Ցանկություններն իրագործելու ձգտում: Մեծ նպատակասլացություն:
Երկվորյակ
Նորի, հեռանկարայինի հանդեպ մեծ հետաքրքրության շրջան է: Կմասնակցեք կոլեկտիվ միջոցառումների: 6-8-ին ֆինանսական գործերում ու բիզնեսում խնդիրներ կառաջանան: Խուսափեք անսպասելի, չնախապատրաստված գործողություններից ու որոշումներից:
9-10-ին մասնագիտական գործերում և նպատակին հասնելու ճանապարհին հնարամիտ ու նախաձեռնող կլինեք: Իրադարձությունների հաջող ընթացք: Հասարակական կապերի ընդլայնում: Լավ նորություններ:
11-12-ին՝ բարձր տրամադրություն ու սկզբունքայնություն: Մարդկանց հետ հեշտությամբ լեզու գտնելու և կարևոր անձանց աջակցությունը ստանալու ունակություն:
Խեցգետին
Կարևոր որոշումների և ձեռքբերումների շրջան է: Մասնագիտական գործերն առաջ մղելու, հասարակական դիրքը բարելավելու ձգտում: 6-8-ին բարձր ինքնագնահատականն ու անհիմն լավատեսությունը նպատակին հասնելու ճանապարհին խնդիրներ կստեղծեն: Անհրաժեշտ աջակցության բացակայություն:
9-10-ին գործերում ինքնատիպ կլինեք, կձգտեք անկախության: Արդյունավետ գործողություններ ընկերների, կազմակերպությունների միջոցով: Խոստումներ ու առաջարկներ: Հաջող բանակցություններ կարևոր մարդկանց հետ:
11-12-ին անձնական արժանապատվության սուր զգացումը ընտանիքում լարված մթնոլորտ կստեղծի: Տանը կարևոր փոփոխությունների սպասում կամ նախապատրաստում: Կհետաքրքրվեք ընտանեկան բյուջեով:
Առյուծ
Այս շրջանում կուզենաք ամբողջությամբ ցույց տալ ձեր ունակությունները, իսկ հնարավորության դեպքում նաև ընդլայնել դրանք: 6-8-ին մանրուքներին անուշադիր լինելն ու միայն հաջողությանը ապավինելը կվնասեն գործերի առաջընթացին: Անհասկանալի, տարօրինակ առաջարկներ:
9-10-ին համառությունը, մեծ ներուժը, բարենպաստ պայմանները կօգնեն նպատակին հասնելուն: Կհետաքրքրվեք արտասահմանյան ամեն ինչով, կապեր կհաստատեք արտասահմանցիների կամ դրսում ապրող հարազատների հետ:
11-12-ին շատ շփվող կլինեք, կհետաքրքրվեք ամուսինների գործերով: Զգայուն կլինեք ուրիշների տրամադրության հանդեպ:
Կույս
Ուշադրություն և ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Սովորականից հաճախ եք հաշվի նստելու ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակների հետ: 6-8-ին խնդիրներ կարող են ծագել կազմակերպությունների գործերում և ընկերների հետ: Անսպասելի փոփոխություններ համատեղ բիզնեսում: Հարկերի ու վարկերի հետ կապված գործերում անհասկանալի նորություններ կլինեն:
9-10-ին՝ անսպասելի ու շահեկան հանդիպումներ և ծանոթություններ: Հաջողություններ կարևոր մարդկանց հետ համագործակցելիս: Համառ կլինեք ձեր գաղափարներն ու ծրագրերն առաջ տանելիս:
11-12-ին՝ ակտիվ աշխատանք տանը, գործերում կարգուկանոն կհաստատեք: Կօգնեք հարազատներին նրանց գործերի կարգավորման հարցում: Ուշադիր կլինեք ձեր առողջության հանդեպ:
Կշեռք
Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն ուրիշների վարքից ու տրամադրությունից: Ամուսիններից ու գործընկերներից մեծ կախվածություն կառաջանա: 6-8-ին մասնագիտական գործերում և ղեկավարության հետ խնդիրներ կառաջանան: Մրցակցությունը կսրվի: Դժվարություններ բանակցությունների ժամանակ:
9-10-ին՝ անսպասելի լավ փոփոխություններ աշխատանքի մեջ, գործերում, համատեղ բիզնեսում: Նոր հնարավորություններ հարկերի ու վարկերի հետ կապված գործերում:
11-12-ին բարձր տրամադրություն կունենաք: Երեխաներն ու սիրելին կուրախացնեն: Լավ ժամանակ անցկացնելու հնարավորություն:
Կարիճ
Մտավոր ու ֆիզիկական համառ աշխատանքի շաբաթ է: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 6-8-ին արտերկրի հետ կապված գործերում, ազդեցիկ մարդկանց հետ հարաբերություններում խնդիրներ կառաջանան: Անհիմն լավատեսությունը կխանգարի գործերին: Աշխատավայրում անկատար խոստումներ ղեկավարության կողմից:
9-10-ին՝ ակտիվություն ռոմանտիկ հարաբերություններում: Պայմանները հաջող կդասավորվեն: Կմասնակցեք կարևոր միջոցառումների:
11-12-ին՝ գերակտիվություն տնային գործերում, հարազատների կողմից նկատված ու գնահատված լինելու ձգտում: Կարևոր գործնական հանդիպումներ տանը:
Աղեղնավոր
Մեծ ուշադրություն կդարձնեք ձեր անձին, նույնը կպահանջեք նաև շրջապատողներից: Առաջատար լինելու ձգտում: 6-8-ին արագ հարստանալու, համատեղ բիզնեսում հաջողության, շահութաբեր գործում գումար ներդնելու, ինչպես նաև հարկերի հետ կապված գործերում մեծ հույսերը զուր կլինեն և հիասթափության կհանգեցնեն: Բարդ իրավիճակներում ընտրության առաջ կկանգնեք:
9-10-ին՝ հաջողություններ ու անակնկալներ տան, ընտանիքի հետ կապված գործերում: Հետաքրքիր իրադարձություններ աշխատավայրում:
11-12-ին՝ ակտիվ շփումներ հարազատների, կոլեգաների հետ: Ուղևորություններ կենցաղային հարցերով: Զրույցների ժամանակ հուզական կլինեք:
Այծեղջյուր
Ստիպված եք լինելու մեծ ուշադրություն հատկացնել տնային գործերին ու կենցաղային խնդիրներին: 6-8-ին մեծամտության, ավանդույթներին ու ընտանեկան պայմանավորվածություններին չհետևելու պատճառով ընտանեկան գործերում խնդիրներ կառաջանան:
9-10-ին՝ ակտիվություն ու հաջողություններ կապեր, ծանոթություններ փնտրելիս: Հետաքրքիր իրադարձություններ ու փոփոխություններ ռոմանտիկ հարաբերություններում: Մտավոր գործունեության մեջ հաջողությունների շնորհիվ հեղինակության աճ:
11-12-ին՝ ակտիվություն նյութական դաշտում, կենցաղային հարցերը լուծելիս: Կհետաքրքրվեք առևտրով ու բիզնեսով: Հնարավոր են չնախատեսված ծախսեր:
Ջրհոս
Ակտիվ շփումների և հետաքրքրասիրության շրջան է: Ուղևորություններ և ուղևորությունների հետ կապված գործեր շատ կլինեն: 6-8-ին աշխատանքում փոփոխությունների, աշխատավարձի բարձրացման կամ առողջության ամրապնդման հետ կապված կապերը, բանակցություններն ու հանդիպումները ցանկալի արդյունքները չեն տա կամ դժվար կանցնեն: Հարազատների հետ փոխհասկացողության բացակայություն:
9-10-ին՝ լավ փոփոխություններ ընտանիքի ֆինանսական գործերում: Հաջող գնումներ: Շահի հանդեպ լավ հոտառություն:
11-12-ին՝ անձնական մեծ ակտիվություն: Ձեզ կդրսևորեք տնային գործերում: Կուրախացնեք հարազատներին: Ուզածին հասնելու հնարավորություն:
Ձկներ
Բուռն ֆինանսական գործունեություն, գործնական կլինեք և ամեն ինչում շահ կփնտրեք: 6-8-ին չափից դուրս մեծ ցանկությունների և անհիմն լավատեսության պատճառով ֆինանսական գործերում խնդիրներ կառաջանան: Հակված կլինեք խոստանալ ավելին, քան կարող եք անել:
9-10-ին՝ ինքնատիպ ստեղծագործ գործունեություն և անկախության ձգտում: Արագ կռահողականություն: Անսպասելի ուղևորություններ: Լավ առաջարկներ:
11-12-ին տան հետ կապված անսպասելի գործերն ու հոգսերը կարող են շեղել անձնական ծրագրերից: Առանձնանալու, գործերից հեռանալու ձգտում: Գերզգայուն ու հուզական կլինեք: