Խոյ
Շարունակվում է Խոյի ամիսը: Իրադարձություններով հարուստ շրջան է: Կմասնակցեք կարևոր գործերի: Անձնական ծրագրերի իրագործում: 7-10-ին շփումները գաղտնի, զգուշավոր բնույթ կկրեն: Գործնական ու ռոմանտիկ հարաբերություններում անվստահության մթնոլորտ կիշխի: Կհեռանաք գործերից: Զգուշություն ֆինանսական գործերում և աշխատանքի մեջ:
11-13-ին գաղտնի գործողություններն ու շահի հանդեպ լավ հոտառությունը կօգնեն լուծել հին խնդիրները, կարգավորել հին գործերը: Ընտանիքին, հարազատներին օգուտ տալու հնարավորություն կլինի:
Ցուլ
Զանազան պատահականություններից մեծ կախվածություն: Տեղի ունեցող ամեն ինչ բացատրելի չի լինի: 7-10-ին՝ խնդիրներ ընկերների հետ համատեղ գործերում և կազմակերպությունների հետ կապված գործերում: Նոր նախաձեռնություններում ինքնատիպ հնարավորություններ կստեղծվեն: Հարաբերություններում հեռանկարների բացակայություն:
11-13-ին՝ հաջող գործեր ընկերների հետ: Նոր նպատակները հստակ դնելու ունակություն: Լավ առաջարկներ ու նորություններ: Անսպասելի ուղևորություններ:
Երկվորյակ
Նորի, հեռանկարայինի հանդեպ մեծ հետաքրքրության շրջան է: Կմասնակցեք կոլեկտիվ միջոցառումների: 7-10-ին պրակտիկ ու անձական շահի վրա կենտրոնացած լինելը կարող է սառեցնել հարաբերությունները: Գործերն առաջ մղելու համար ստիպված եք լինելու կարգավորել հարաբերությունները ղեկավարության, պաշտոնատար անձանց հետ:
11-13-ին՝ ակտիվություն մասնագիտական գործերում և շահ դրանից: Հաջողությամբ կծրագրեք գործերը: Հաջող նախաձեռնություն, բանակցություններ կարևոր մարդկանց հետ:
Խեցգետին
Կարևոր որոշումների և ձեռքբերումների շրջան է: Մասնագիտական գործերն առաջ մղելու, հասարակական դիրքը բարելավելու ձգտում: 7-10-ին՝ գործերը և սեփական հնարավորություններն ընդլայնելու համար գաղափարների պակաս կամ բացակայություն: Դժվարությամբ կկարգավորեք հարաբերությունները ազդեցիկ մարդկանց, արտասահմանցիների հետ: Կարգելակվեն արտերկրի հետ կապված գործերը:
11-13-ին կռահող լինելու, պիտանի կապերը ճիշտ օգտագործելու, գործողությունները ճշգրիտ ծրագրելու շնորհիվ գործերն առաջ մղելու հնարավորություն կլինի: Արտերկրի կամ արտասահմանցիների հետ կապված հաջող գործեր:
Առյուծ
Այս շրջանում կուզենաք ամբողջությամբ ցույց տալ ձեր կարողությունները, իսկ հնարավորության դեպքում նաև ընդլայնել դրանք: 7-10-ին՝ կասկածամտություն կամ խանդի պահեր հարաբերություններում: Բիզնեսում, ֆինանսական գործերում ուրիշի ազդեցության տակ կընկնեք: Հիասթափություն համատեղ գործերի արդյունքներից:
11-13-ին՝ ուժեղ ինտուիցիա, վճռական գործողություններ՝ ուղղված հին պայմանները փոխելուն և գործերի առաջխաղացմանը: Համատեղ բիզնեսում շահի հանդեպ լավ հոտառություն: Հարկերի և վարկերի հետ կապված հաջող գործեր:
Կույս
Ուշադրություն և ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Սովորականից հաճախ պիտի հաշվի նստեք ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակների հետ: 7-10-ին՝ սառնություն գործընկերների կամ սիրելիի հետ հարաբերություններում: Կրիտիկական օրեր են հարաբերությունների համար. դրանք կամ մակերեսային կդառնան, կամ վերջնականապես կամրապնդվեն: Կարող են վերականգնվել հին կապերը:
11-13-ին՝ հաջող ակտիվություն համագործակցության մեջ, գործընկերներ փնտրելիս, բանակցություններ վարելիս: Հեռանկարային ծրագրեր կկազմեք: Լավ առաջարկներ ու նորություններ: Օգնություն ընկերներից:
Կշեռք
Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն ուրիշների վարքից ու տրամադրությունից: Մեծ կախվածություն կառաջանա գործընկերներից ու ամուսիններից: 7-10-ին՝ խնդիրներ աշխատավայրում, կոլեգաների կամ ղեկավարության հետ հարաբերություններում: Կատարած աշխատանքի դիմաց գումարը կուշանա: Բարդ պարտականությունների կատարում:
11-13-ին՝ աշխատավայրում գործերի բարելավվում: Բարձր աշխատունակություն, արդյունավետ գործողություններ ծրագրելու ունակություն: Հաջող բանակցություններ ղեկավարության ու կարևոր մարդկանց հետ: Առողջության բարելավվում:
Կարիճ
Մտավոր ու ֆիզիկական համառ աշխատանքի շաբաթ է: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 7-10-ին ներամփոփ կլինեք: Սառնություն հարաբերություններում: Դժվարություններ ինքնարտահայտվելիս: Հեղինակության անկում: Խնդիրներ կոլեկտիվի կամ կազմակերպությունների հետ: Սահմանափակումներ կապերում:
11-13-ին՝ վճռականություն և նախաձեռնողականություն սեփական ծրագրերն իրագործելիս: Անձնական զարգացմանն ու հնարավորությունների ընդլայնմանն ուղղված արդյունավետ գործողություններ: Կձգտեք ուսման, հատուկ գիտելիքներ ձեռք բերելու: Առաջընթաց ռոմանտիկ հարաբերություններում:
Աղեղնավոր
Մեծ ուշադրություն սեփական անձին, նույնը կպահանջեք նաև շրջապատողներից: 7-10-ին՝ խնդիրներ ընտանեկան հարաբերություններում: Հոգ կտանեք հարազատների մասին: Հարաբերություններում ինքնավստահ չեք լինի: Նյութական դժվարություններ կամ խնայելու անհրաժեշտություն կլինի:
11-13-ին՝ ակտիվություն տնային գործերում, ինչ-որ բան կուզենաք փոխել տանը և ընտանեկան հարաբերություններում: Ընտանեկան բարեկեցության հասնելու ձգտում: Ֆինանսական հարցերի լուծում: Ուժեղ ինտուիցիա:
Այծեղջյուր
Ստիպված եք լինելու մեծ ուշադրություն հատկացնել տնային գործերին ու կենցաղային խնդիրներին: 7-10-ին ինքնամփոփ կլինեք: Հարաբերությունները ֆորմալ, զգուշավոր բնույթ կկրեն: Սահմանափակումներ կամ դժվարություններ շփումներում, ձգձգումներ ուղևորությունների ժամանակ, կարևոր հանդիպումների հետաձգում: Անհրաժեշտ ինֆորմացիայի բացակայություն:
11-13-ին՝ հաջող ակտիվություն գործընկերներ փնտրելիս, սեփական գաղափարները պիտանի մարդկանց հասցնելու ունակություն: Համատեղ գործերով հաջող ուղևորություններ: Լավ ինֆորմացիա կստանաք: Հաջող բանակցություններ:
Ջրհոս
Ակտիվ շփումների և հետաքրքրասիրության շրջան է: Ուղևորություններ և ուղևորությունների հետ կապված գործեր շատ կլինեն: 7-10-ին՝ բիզնեսի հարկադիր կանգ, կձգտեք ֆինանսական անվտանգության: Զգուշություն կոմերցիայում: Սահմանափակումներ գնումներ անելիս, խնայելու ցանկություն կունենաք:
11-13-ին՝ ակտիվություն պրակտիկ ու ֆինանսական գործերում: Սեփական գործողությունները հաջողությամբ ծրագրելու և շահի հասնելու ունակություն: Աշխատելիս նախաձեռնող ու արդյունավետ կլինեք:
Ձկներ
Բուռն ֆինանսական գործունեություն, գործնական կլինեք և ամեն ինչում շահ կփնտրեք: 7-10-ին ինքնամփոփ կլինեք, չեք ուզենա համագործակցել: Հարաբերություններում սառնություն կնկատվի: Բարձր պատասխանատվություն և հարցերը ձեզ համար շահավետ լուծելու ձգտում: Հնարավոր են հանդիպումներ իշխանություն ունեցող անձանց հետ:
11-13-ին ձեր ծրագրերն ու ցանկություններն առաջ տանելիս վճռական ու նախաձեռնող կլինեք: Հասարակական գործերում կամ սիրային հարաբերություններում ձեր ուզածին հասնելու հնարավորություն կունենաք: Նոր ծանոթություններ ազդեցիկ մարդկանց հետ: Կմասնակցեք մշակութային միջոցառումների: