...

Արագած Ախոյանի «ճանապարհային քարտեզը»

Արագած Ախոյանի «ճանապարհային քարտեզը»

ՀՀ Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը մեկ ամսով կալանավորվել է՝ «Ֆեյսբուք» սոցիալական կայքում կատարած հրապարակման համար, որտեղ, մասնավորապես, գրել է․ «ցուցակագրեք էն բ․․․ տղեքի ցանկը, որոնց սատկացնելու ենք նիկոլի սիկ․․․ հետո»։

Չի բացառվում, որ Լեզվի կոմիտեն էլ իր հերթին պահանջի տուգանել Արագած Ախոյանին, որովհետև ցանկը չեն ցուցակագրում, «տղեքին» են ցուցակագրում։ Չի բացառվում նաև, որ պրն Ախոյանի դեմ մի հայց էլ ընդդիմությունը ներկայացնի՝ ներիշխանական պայքարի մարտավարությանն ու իշխանափոխությունից հետո իրականացվելիք գործողությունների ճանապարհային քարտեզին առնչվող տեղեկությունների հանրայնացման համար։ 

Ինչ վերաբերում է «ցուցակագրվելիք անձանց», ապա պրն Ախոյանը նրանց որոշակի ծառայություն է մատուցել՝ հնարավորություն տալով գումար խնայել։ Այդ մարդիկ պիտի գնային բախտագուշակի մոտ՝ իշխանափոխությունից հետո իրենց ապագայի վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար, մինչդեռ պրն Ախոյանն այդ ինֆորմացիան տրամադրել է միանգամայն անվճար։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   382 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ