...

Արդար է, արդար

Արդար է, արդար

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր, առողջապահության և սոցալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հերիքնազ Տիգրանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է իրեն սպասարկող ավտոմեքենայի վարորդի խախտմանը, երբ վերջինս Դեմիրճյան փողոցում մեքենան վարել է հանդիպակաց գոտում: 

«Իմ վարորդը հարկադրված է այդպես վարել», ասել է պատգամավորը:

«ՉԻ». Լավ արդարացում է, խոսք չկա: Պատգամավորին ասենք, որ ավտոբուսում գրպանահատը ուղևորի դրամապանակն էլ է հարկադրված գողանում: Երբեմն կարող են հարկադրված մարդու ծեծել, տուն թալանել, խանութ կողոպտել, մեքենա այրել: Մեկը՝ պարտքերը մարելու համար, մյուսին ինչ-որ բան է զայրացրել: 

Իսկ լինում են դեպքեր, երբ հարկադրված մարդուն զրկում են կյանքից: 

Օրենսդիր մարմնի ներկայացուցիչը չի հասկանում, որ խախտումը մնում է խախտում. անկախ նրանից, թե ով է արել, ու ինչ ծանրությամբ: 

Եթե «պրոծիվ» քշելը արդարացված է, ուրեմն մեր նշած հանցանքներն էլ կարելի է արդարացնել:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   248 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ